Ճամփորդապատում Արատես

Օր առաջին

Առաջին օրը մենք գնացել ենք առավոտյան: Իհարկե, մենք ժամերգության մասնակցեցինք Սուրբ Երրորդության եկեղեցում: Մենք կանգառներ ունեցանք Սելիմի քարվանատանը, Նորատուսի խաչքարերի մոտ, Հայրավանքում,  Եղեգիս գյուղում։ Ապա շարունակեցինք ճանապարհը և հասանք մեր հարազատ Արատես:

Օր երկորդ

Երկրորդ օրը նախավարժանք արեցինք և նախաճաշեցինք: Հետո միջավայրի խնամքով զբաղվեցինք: Ճաշելուց հետո մենք գնացինք Արատեսի վանք և աղբյուրների քարանձավ։ Հանգստից հետո մաթեմատիկական չափումներ արեցինք, մեր բարձրահասակ Էլինը օգնեց չափել սենյակի բարձրությունը: Չափեցինք նաև սենյակի երկարությունն ու լայնությունը, հաշվեցինք սենյակի մակերևույթի մակերեսը: Երեկոյան նստեցինք խարույկի մոտ, զրուցեցինք, հիացանք կրակի գույներով և գնացինք քնելու։

Օր երրորդ

Երրորդ օրը մենք հավաքվեցինք, նախաճաշեցինք, արեցինք միջավայրի խնամք և բարձրացանք Սմբատաբերդ: Վերևում ճաշեցինք, հետո իջանք, նստեցինք ավտոբուս և առանց կանգառի վերադարձանք Երևան: 5.1 դասարանի Անդրին այնքան էր հոգնել, որ ավտոբուսում գլուխը դրեց ուսիս ու քնեց 🙂 :

Оставьте комментарий