Архив рубрики: Պատկերասրահ

«Կամրջելով իմ և ծնողներիս Ամանորը. նմանություններն ու տարբերությունները»

Ամանորը իմ ամենասիրելի տոներից մեկն է, քանի որ այն նշում ենք ընտանիքով: Ամանորին մենք զարդարում ենք տոնածառը և բոլորի համար նվերներ ենք դնում նրա տակ: Մայրիկս պատմում է, որ երբ նա փոքր էր, իրենք էլ էին զարդարում տոնածառ տատիկիս և պապիկիս հետ և նվերներ դնում նրա տակ: Իսկ Ամանորի ամենասպասված հյուրը Ձմեռ պապիկն է, որին ես դեռ չեմ հանդիպել, բայց նա միշտ նվերներ է բերում ինձ:

Ամանորին մենք գեզեցիկ զարդարում ենք սեղանը և համեղ կերակուրներ ենք դնում: Ամանորյա սեղանի՝ իմ ամենասիրելի կերակուրը ավանդական հայկական թփով տոլման է և նրբաբլիթները: Մայրիկս միշտ ամանորին պատրաստում է «Կարմիր թավիշ» տորթը, որը կարմիր գույն է, շատ գեղեցիկ է և համեղ: Իսկ երբ մայրիկս փոքր էր, իր տատիկը պատրաստում էր «Դեղձ» թխվածքը, սակայն այդ թխվածքից ես չեմ կերել:

Ես Ձմեռ պապիկից ուզում եմ տարբեր խաղալիքներ: Մայրիկս, երբ փոքր էր, նույնպես Ձմեռ պապիկից խաղալիքներ էր խնդրում: Անցյալ տարի ես Ձմեռ պապիկից խնդրել էի Բարբի տիկնիկ և մայրիկս ինձ պատմեց, որ փոքր ժամանակ նա նույնպես խնդրել էր Բարբի տիկնիկ:

Ամանորը մենք միշտ դիմավորում ենք ընտանիքով, շնորհավորում ենք միմյանց, երազանքներ ենք պահում, հետո գնում ենք հյուր քույրիկ-եղբայրների և ընկերների մոտ, երգում ենք ամանորյա երգեր, պարում ենք, խաղում, զվարճանում:

Մայրիկս փոքր ժամանակ շատ էր սիրում «12 ամիսներ» մուլտֆիլմը, նա նաև սիրում էր դիտել «Տանը մենակ» ֆիլմը, այդ ֆիլմը ես նույնպես շատ եմ սիրում:

Ես կարծում եմ, որ Ամանորը ամենագեղեցիկ, ամենաբարի և հրաշքներով լի տոնն է եղել և շարունակում է մնալ: Այս տոնը միշտ միավորում է ընտանիքի անդամներին, բարեկամներին և ընկերներին: Ես կարծում եմ, որ Ամանորը չունի բացասական կողմեր:

Ես սիրում եմ, որ Ամանորը ձմռանն է, քանի որ կա ձյուն, կարող ենք ձնագնդիկ խաղալ, ձնեմարդ պատրաստել և մի լավ զվարճանալ: Ես չէի ցանկանա փոխել Ամանորը նշելու ավանդական ձևը, ինձ այսպես շատ է դուր գալիս:

«Բարկացած գուլպան»

Լինում է չի լինում մի տատիկ է լինում։ Տատիկը մի օր որոշում է իր թոռնիկի համար գուլպա գործել։ Նա շատ խնամքով գործում է գեղեցիկ և փայլփլուն գուլպաներ և նվիրում է թոռնիկին։ Թոռնիկը շատ է ուրախանում և անմիջապես հագնում է գուլպաները։ Սակայն նա շատ փնթի է լինում և միշտ գուլպաները հանում է և գցում է տարբեր տեղերում։ Մի օր գուլպան շատ է բարկանում և որոշում է թաքնվել թափթփված թոռնիկից։ Թոռնիկը չի կարողանում գտնել գուլպան և հագնում է կոշիկները առանց գուլպայի։ Երկար խաղալուց հետո նրա ոտքերը սկսում են մրսել և գուլպան նրան ասում է, որ չթափռտես ինձ տարբեր տեղերում, ես քեզանից էլ չեմ թաքնվի։ Եվ թոռնիկը հասկացնում է, որ պետք է իրերին խնամքով վերաբերվի։

«Մեղուն և հավը» Ղազարոս Աղայան

Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.

   — Ինչ անշնորհք ՝ ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի պետք չես գալիս:

   — Իսկ դու, հավիկ — մարիկ, ինչ ես շինում,- հարցրեց մեղուն:

   — Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ — սարապ չեմ տզտզում: Ես օրը մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՞ս մեկ ձուն քանի՜ս է:

Читать далее

Մեծ գյուտարարը

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
_ Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի  անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Читать далее