Архив рубрики: Մայրենի

Առաջադրանքների փաթեթ

106. Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛րԳրությանն ուշադրություն դարձրո՛ւ (ինչո՞վ է տարբերվում մյուս բարդ բառերի գրությունից):

Օրինակ՝
մեծ-մեծ:

Ծանր-ծանր, գույգ-գույգ, չորս-չորս, խիստ-խիստ, արագ-արագ, բաց-բաց, թաց-թաց:

107. Արմատի կրկնությամբ կազմվածգծիկով գրվող բարդ բառեր գրի´ր:

Օրինակ՝
շուտ-շուտ, երբեմն-երբեմն:

108. Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛ր (արմատների մեջ ի՞նչ փոփոխություն է կատարվում):

Օրինակ՝
Փալաս-փուլուս:

Աման-չաման, մարդ-մուրդ, պարապ-սարապ, պակաս-մակաս, մանր-մունր, փոքր-մոքր, ոլոր-մոլոր, սուս-փուս:

109. Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛րԲառերի մեջ այդ արմատների գրությանն ուշադրություն դարձրո՛ւ:

Օրինակ՝
ճըռ — ճռճռալ, ճռճռոց:

Մըռ-մռմռալ, հըռ-հռհռալ, չըռ-չռչռալ, կըռ-կռկռալ, դըռ-դռդռալ:

110. Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմիր՝ դրանք  դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում:

Մարդ, բարի, ձայն, սեր, տեր, գիր:

Մարդկային,անմարդկային,տմարդի

բարիացկամ, անբարեհամբույր,

ձայնավոր, անձայն

սիրել, անսեր

անտեր, տիրամայր,

գիրք, անգրագետ

111. Անջատ գրվող բարդ բառերի (հարադրություններիիմաստներն արտահայտի՛ր հոմանիշ բառերով:

Պար գալ-պարել, զրույց անել-զրույցել, խաղ անել-խաղալ, թույլ տալ-թույլատրել:

112. Տրված բառերի իմաստներն արտահայտի՛ր հոմանիշ հարադրություններով (անջատ բաղադրիչներով գրվող բառերկամ դարձվածքներով:

Օրինակ՝
թափթփել — շաղ տալ, ցիրուցան անել:

Վերադարձնել-հետ տալ, անցնել-առաջ անցնել, բուժել-դեղ տալ (դեղ ու դարմանով), մտնել-նեռս անցնել, կանգնել-կանգ առնել, կախվել-կախ ընկնել:

113. Անել և տալ բառերով կազմիր հնարավորին չավ) շւստ հարադրություններ ու դարձվածքներ:

գրել տալ, խայտառակ անել

114. Այսօր, տանտիրուհի, մորեղբայր բառերով և այս օր(ը), տան տիրուհի, մոր եղբայր բառակապակցություններով կազմի՛ր նախադասություններ:

Օրինակ՝
Հորեղբայրս մեծ ու գեղեցիկ այգի ունի: Հորս ամենամեծ եղբայրն արդեն թոռ ունի:

Այսօր իմ մորեղբոր  ծննդյան տարեդարձն է: Տան տիրուհին համեղ խմորեղեն է սարքել և մենք բոլորով հաճույքով կերանք:

Առաջադրանքների փաթեթ

Գործնական քերականություն փաթեթից

102. Բնակավայր կամ տեղանք ցույց տվող բառերին այնպիսի ածանցներ ավելացրու, որ նոր բառերը տվյալ տեղի բնակիչ իմաստն արտահայտեն:

Օրինակ՝
լեռն — լեռնցի:

Երևան- Երևանցի, քաղաք-քաղաքացի, Վան-Վանեցի, Մուշ-մշեցի, Աշտարակ-Աշտարակցի, Արտաշատ-Արտաշատցի,Դվին- Դվինեցի, Կարս- Կարսեցի, Գյումրի-Գյումրիցի, Լոռի-Լոռեցի, Ամերիկա-Ամերիկացի, Նյու-Յորք- Նյու-Յորքցի, Լոնդոն- Լոնդոնցի, սար-սարեցի, գյուղ-գյուղացի:

103. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով՝ բաղադրյալ նոր բառեր ստացի´ր:

Օրինակ՝
բարեժպիտ, մանկամիտ — բարեմիտ, մանկաժպիտ:

ա) Ջրահարս, ծովանկար,- Ջրանկար, ծովահարս բ) ժանգապատ, արծաթագույն,- ժանգագույն, արծաթապատ
գ) հողմածին, ջրաղաց,- հողմաղաց, ջրածին  դ) զորագունդ, երկրամաս- զորամաս, երկրագունդ:

104. Տրված բառերր բաղադրիչների բաժանի՛ր: Արմատներն ի՞նչ մասնիկով են կապվում:

Օրինակ՝
Գրատախտակ — գր(գիր) + ա + տախտակ:

Ձեռագիր- Ձեռ+ա+գիր, գեղանկար -գեղ+ա+նկար, շրջագգեստ, -շրջ+ա+գգեստ, սիրահոժար -սիր+ա+հոժար, դեղնակտուց-դեղն+ա+կտուց, հոդակապ-հոդ+ա+կապ:

105. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի´ր օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Հրաշամանուկ, հողագունդ, առևտուր, մեծահոգի, փրկագին:
բ) Ջրկիր, սեղանատամ, նախօրոք, դասաժամ, ձեռնտու:

Առաջադրանքների փաթեթ

  1. Սխալները գտի´ր և ուղղի´ր:
    Փոքրիկ բլուր անցիր ու կհասնես ասածս ծառին:
    Փոքր ձկնիկը ջրիմուռների տակ էր թաքնվել:
    Քաղաքի ծայրին՝ մի փոքր տնակում, ապրում էր կախարդը:
    Մի փոքր առվակ իջնում էր սարն ի վար:
    Անտառից դուրս եկավ մի պստլիկ ձի:
    Հավն ածեց մի փոքր ձվիկ:
    Քամին դես ու դեն էր քշում ամպիկները:
  2. Տրված բառերից կամ արմատներից նոր բառեր կազմիր՝ ակ, իկ, ուկ ածանցներով: Այստեղ այդ ածանցները փոքրացնում կամ քնքշացնո՞ւմ են:

ա) Թափանցիկ, շրջիկ, մարտիկ, սրտաճմլիկ, ճանճաքշիկ:
բ) Օրինակ, ճաշիկ, ախորժակ, սահնակ, պահակ, ընդունակ, մոլորակ, գիտակ, պատվիրակ, բռնակ:
գ) Կտրուկ, խուսափուկ:

  1. Տրված բառերից տեղ ցույց տվող ածանցավոր բառեր կազմի՛ր: Գրի՛ր գործածված մասնիկները (ածանցները): Կազմածդ ո՞ր բառերն են մեծատառով սկսվում:
    Հիվանդանոցներ, ծաղիկանոցներ, մկնանոց, Հայաստան, նստարան, այբբենարան, դասարան, դպրոց, դարբնոց, հյուրանոց, զորանոց, Ռուսաստան, գործարան, բրուտանոց, կուսանոց, Ուզբեկստան, Հնդկաստան, թփուտ, ծիրանանոց:
  2. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր ածանցավոր բառերով:

Շատ ու շատ դարեր առաջ Ասորեստանում մի իմաստուն մարդ էր ապրում:
Մորուտում մի առարկա էր թաքցրել:
Նա որոշել էր այդտեղ իր համար բնակարան կառուցել:
Տունը դարձրել ես հավանոց:
Երեկոյան դարբնոցում կհսւնդիպենք:
Գետափին հյուղակ ուներ, որտեղ ապրում էր իր սիրելի կենդանու հետ:
Իրենց գյուղակի փողոցներն ու այգիները հիշեց:

Ահմեդի ուղտ

Առաջադրանքներ

1․ Դուրս գրել և բառակազմական վերլուծության ենթարկել բարդ բառերը։
կեսօր=կես+օր, տանուտեր=տան+ու+տեր, սրտապատառ=սիրտ+ա+պատառ


2․ Բացատրել տեքստում ընգծված արտահայտությունները.
պատահել նրան-հանդիպել, միտք անել-մտածել, ճերմակին տալ-սպիտակել, պահ տալ-պահել, աչք պահել-սպասել


3․ Բացատրի՛ր միտքը․
«Որդիս, մի՛ տխրիր, ուղտդ կորած չէ. միայն այս աշխարհիս բանն այսպես է, որ առաջ ուրիշի կորուստը պիտի փնտրես, որ ուրիշն էլ քո կորուստը փնտրի. Մի՛ մեղադրիր մարդկանց, ամեն մեկի համար իր աքլորն ու ասեղը քո ուղտի չափ է»:

Պետք է միայն քո մասին չմտածես, այլ ուրիշներին էլ օգնես, նրանց ցավը կիսես:

4․ Բնութագրի՛ր Ահմեդին։
Ահմեդը շատ էր անհանգստանում իր ուղտի համար, ուզում էր շուտ գտնել, սակայն մոր երազից հետո հասկացավ, որ ուրիշներին էլ պետք է օգնի:

Ոսկե տերևները

Լինում է, չի լինում, մի դոդոշ քամի է լինում: Նա քշում էր ոսկե տերևներին, և ոսկե տերևները վախեցած փախչում էին: Հետո հասկացան նրանք, որ պետք չէ վախենալ և սկսեցին պարել աշնան քամուց: Պարում էին թեթև ու սիրուն:

Մարդիկ նայում էին ու հիանում, թե ինչպես են պարում ոսկե տերևները:

Աշուն

Դեղին թերթեր, կարմիր խարույկ, ծեր տանձենի: դեղին բոցեր, դեղին հրդեհ, դեղին ծուխ:

հինավուրց կաղնի, հուզված անտառ, թոքրիկ տերև

աշնան խաշամ

ամպի ծվեններ, կապույտ մշուշներ, խոնավ բուրմունքներ, թաց խոտեր, կորած հետքեր, տապալված կաղնի

կարմիր սարսուռ

Խորխե Բուկայ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր:

Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսըգետնի մեջ խրված ցցին: Այն ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել: Ինձ համար հանելուկ էր մնացել ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:
Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ հիշումայս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ վարժեցված է: Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»: Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են: Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ, բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգվել էփորձելով ազատվել: Բայց, չնայած ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել: Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը: Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող: Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո: Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում: Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել: -Այսպիսին է կյանքը, Դեմիան: Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված ենք հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը: Ապրում ենք համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:
…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:

Հարցեր և առաջադրանքներ:
Ինչի՞ մասին է պատմվածքը:
Այն մասին, թե ինչպես էր կրկեսի փղիկը հարմարվել էր իր կարգավիճակին:
Ի՞նչ է սովորեցնում այս ստեղծագործությունը:
Սովորեցնում է, որ պետք է երբեք կանգ չառնել ու հանձնվել, միշտ պետք է փորձել:
Նմա՞ն ես այդ փղիկին:
Ոչ այնքան:

Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշները` հսկայական-մեծ
ամուր-ուժեղ, պինդ
ակնհայտ-հայտնի, բացահայտ
անասելի-անպատմելի, անբացատրելի
խելացի-գիտուն, իմաստուն
ջանք-ճիգ
բազում-շատ, անհամար

Առաջադրանքներ

  1. Տրված բառազույգերից որո՞նք հոմանիշներ չեն։
    տաղանդ-բանաստեղծ

2.Ի՞նչ է նշանակում ծեգ բառը։
արեգակ, լուսաբաց

3.Ո՞ր տարբերակի բառերը հականիշներ չեն։
ալեհեր-ալեկոծ

4.Ո՞ր բառում են հնչյուններն ու տառերը հավասար։
ընձուղտ

5․Ո՞ր բառն է սկսվում ձայնավոր հնչյունով։
ուրբաթ

6.Ո՞ր բառի բացատրությունն է սխալ։
ճարտար-մի կերպ վտանգից ազատված

7.Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված։
գլուխ պահել- հուսահատվել
ձեռք մեկնել-հիասթափվել

8.Ո՞ր բառակապակցության ընդգծված բառը փոխաբերական իմաստով գործածված չէ։
հոգնած ուղտերի քարավաններ

9․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է ընդգծված ե-ն արտասանվում է։
աներկյուղ, համերկրացի

Երկհնչյուններ

Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։

Առավոտյան, ծովեզրյա, այծյամ, արդյուք, մատյան, առյուծ, բազմամյան, ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյամ, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց, գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ, համբույր, եղջյուր, թեյաման, սառուցյալ, նյութ, ձյութ, կույտ, շաբաթօրյակ,հյուսն։

Վարժություն 3։ Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի երկհնչյուն կա։

Պայթյուն, հայություն,մայրություն, այժմյան, կայունություն, հարյուրամյա, լայնություն, վայրագություն,  յուրային։

Վարժություն 4։ Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների ու բաղաձայնների քանակը։

Ակունք-2 ձայնավոր 3 բաղաձայն, բարձունք-2 ձայնավոր 5բաղաձայն, խճանկար-2 ձայնավոր 5 բաղաձայն, անդունդ-2 ձայնավոր 4 բաղաձայն, հրաժեշտ- 2 ձայնավոր 5 բաղաձայն, պայթյուն- 2 ձայնավոր 5 բաղաձայն, դաստիարակ- 4 ձայնավոր 5 բաղաձայն, մանրէ-2 ձայնավոր 3 բաղաձայն, սրբատաշ- 2 ձայնավոր 5 բաղաձայն, հյուլե-2 ձայնավոր 3 բաղաձայն, անընդհատ- 3 ձայնավոր 5 բաղաձայն, սրընթաց- 2 ձայնավոր 5 բաղաձայն, մերթընդմերթ- 3 ձայնավոր 7 բաղաձայն, մտավոր- 2 ձայնավոր 4 բաղաձայն, դազգահ- 2 ձայնավոր 4 բաղաձայն: