Архив рубрики: Մայրենի

Աշուն

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թեւը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:

Առաջադրանք

Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,

Խորխե Բուկայ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր:

Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսըգետնի մեջ խրված ցցին: Այն ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել: Ինձ համար հանելուկ էր մնացել ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:
Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ հիշումայս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ վարժեցված է: Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»: Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են: Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ, բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգվել էփորձելով ազատվել: Բայց, չնայած ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել: Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը: Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող: Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո: Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում: Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել: -Այսպիսին է կյանքը, Դեմիան: Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված ենք հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը: Ապրում ենք համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:
…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:

Հարցեր և առաջադրանքներ:
Ինչի՞ մասին է պատմվածքը:
Այն մասին, թե ինչպես էր կրկեսի փղիկը հարմարվել էր իր կարգավիճակին:
Ի՞նչ է սովորեցնում այս ստեղծագործությունը:
Սովորեցնում է, որ պետք է երբեք կանգ չառնել ու հանձնվել, միշտ պետք է փորձել:
Նմա՞ն ես այդ փղիկին:
Ոչ այնքան:

Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշները` հսկայական-մեծ
ամուր-ուժեղ, պինդ
ակնհայտ-հայտնի, բացահայտ
անասելի-անպատմելի, անբացատրելի
խելացի-գիտուն, իմաստուն
ջանք-ճիգ
բազում-շատ, անհամար

Առաջադրանքներ

  1. Տրված բառազույգերից որո՞նք հոմանիշներ չեն։
    տաղանդ-բանաստեղծ

2.Ի՞նչ է նշանակում ծեգ բառը։
արեգակ, լուսաբաց

3.Ո՞ր տարբերակի բառերը հականիշներ չեն։
ալեհեր-ալեկոծ

4.Ո՞ր բառում են հնչյուններն ու տառերը հավասար։
ընձուղտ

5․Ո՞ր բառն է սկսվում ձայնավոր հնչյունով։
ուրբաթ

6.Ո՞ր բառի բացատրությունն է սխալ։
ճարտար-մի կերպ վտանգից ազատված

7.Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված։
գլուխ պահել- հուսահատվել
ձեռք մեկնել-հիասթափվել

8.Ո՞ր բառակապակցության ընդգծված բառը փոխաբերական իմաստով գործածված չէ։
հոգնած ուղտերի քարավաններ

9․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է ընդգծված ե-ն արտասանվում է։
աներկյուղ, համերկրացի

Երկհնչյուններ

Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։

Առավոտյան, ծովեզրյա, այծյամ, արդյուք, մատյան, առյուծ, բազմամյան, ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյամ, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց, գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ, համբույր, եղջյուր, թեյաման, սառուցյալ, նյութ, ձյութ, կույտ, շաբաթօրյակ,հյուսն։

Վարժություն 3։ Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի երկհնչյուն կա։

Պայթյուն, հայություն,մայրություն, այժմյան, կայունություն, հարյուրամյա, լայնություն, վայրագություն,  յուրային։

Վարժություն 4։ Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների ու բաղաձայնների քանակը։

Ակունք-2 ձայնավոր 3 բաղաձայն, բարձունք-2 ձայնավոր 5բաղաձայն, խճանկար-2 ձայնավոր 5 բաղաձայն, անդունդ-2 ձայնավոր 4 բաղաձայն, հրաժեշտ- 2 ձայնավոր 5 բաղաձայն, պայթյուն- 2 ձայնավոր 5 բաղաձայն, դաստիարակ- 4 ձայնավոր 5 բաղաձայն, մանրէ-2 ձայնավոր 3 բաղաձայն, սրբատաշ- 2 ձայնավոր 5 բաղաձայն, հյուլե-2 ձայնավոր 3 բաղաձայն, անընդհատ- 3 ձայնավոր 5 բաղաձայն, սրընթաց- 2 ձայնավոր 5 բաղաձայն, մերթընդմերթ- 3 ձայնավոր 7 բաղաձայն, մտավոր- 2 ձայնավոր 4 բաղաձայն, դազգահ- 2 ձայնավոր 4 բաղաձայն:

Հյուսնի պատմությունը

Հյուսնը՝ թագավորից ստանալով հրաման, ընկնում է հուսահատության գիրկն ու սկսում հաշվել իր վերջին ժամերը։ Նրա ընտանիքի անդամները նույնպես անհանգստանում են, ի տարբերություն նրա ընկերոջ, ով մխիթարում էր հյուսնին ու հորդորում չհուսալքվել։ Հյուսնը լսում է ընկերոջ խորհուրդն ու ամբողջ գիշեր մի լավ քեֆ անում։ Առավոտյան պարզվում է, որ թագավորը վախճանվել է և հետևաբար հյուսնի կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում։

Ինքնաստուգում

  1. Քանի՞ հնչյուն և քանի՞ տառ կա տրված բառերում։
    Եղևնի-5 տառ, 7 հնչուն
    Վերարկու- 7 տառ 7հնչուն
    Ժամացույց- 8 տառ 8 հնչուն
    Տերևաթափ- 8 տառ 9 հնչուն
    Անձրևանոց- 5տառ 7հնչուն
    Ելևէջ-5 տառ, 7 հնչուն
    խրճիթ- 5 տառ, 6 հնչուն
    կսմթել-6 տառ, 8 հնչուն
    լուսնկա-6 տառ, 7 հնչուն

2.Գրի՛ր տրված բառերի հոմանիշները։
Պերճ-շքեղ
Լռելյայն-զուսպ, լուռ
Սաղարթ-կանաչ
Զեփյուռ-քամի, հովիկ
Խրթին-դժվար
Զվարթ-ուրախ

  1. Գրի՛ր տրված բառերի հականիշները։
    տհաս-հասկացող
    գոհունակ-դժգոհ
    ստահակ-վեհ
    տգետ-գիտուն
    շատախոս-քչախոս
    հարուստ-աղքատ
  2. Դարձվածքների իմաստն արտահայտի՛ր մեկ բառով:
    Ա. Լուն ուղտ դարձնել-փոքր բանից մեծ պատմություն ստեղծել
    Բ. Շունչ տալ-նորացնել
    Գ. Սիրտ անել-համարձակվել
    Դ. Լույս սփռել-բացատրել
    Ե․ Առյուծ կտրել-քաջանալ

5.. Բացատրի՛ր նույնանունները (համանուններ)։
Սեր-զգացմունք, կաթի սեր
Բութ-մատ, անկյուն
Գլուխ-մարդու մարմնի վերին մաս,
Ափ-ձեռքի թաթի ներսի կողմը, բուռ
Ակ-ջրի ակունք, անվադող, թանկարժեք քար

  1. Լրացրո՛ւ բաց թողնված ձայնավորները՝ է կամ ե։
    էկրան, էակ, երաժիշտ, էներգիա, եզր, եղջյուր, ելևէջ, երշիկ, էջ, երջանիկ, էջանիշ, անէանալ։
  2. Առանձին սյունակներով դուրս գրի՛ր նախածանց, վերջածանց, ինչպես նաև թե՛ նախածանց, թե՛ վերջածանց ունեցող բառերը։
    Անհայտ, խնձորենի, անմտություն, հակաթույն, մթերային, տգեղ,
    վերահաշվում, անհոգաբար, կաղնուտ, անհավատալի, միլիոնավոր, չկամ,
    սրբություն, գերադաս, կղզյակ,
    հայրական, անհարմար, ապաշնորհ, դժգոհություն, լսարան, համատեղություն, ծիծաղելի, անթիվ, մորթեղեն։

Յուրաքանչյուր տառի դիմաց գրի՛ր նրա գրաբարյան համարժեք անվանումը։

Ա-այբ
Թ-Թո
Ե-Եչ
Ի-Ինի
Լ-Լյուն
Ն-Նու
Տ-Տիւն
Ց-Ցո
Ու-ւիւն
Փ-Փիւր

Բառի կազմությունը

  1. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:
    Մոր քույրը-մորաքույր, դարպասը պահող-դարպասապահ, ժամանակը ցույց տվող-ժամացույց, ջրի աման-ջրաման, գաղտնիք պահող-գահնապահ, նավ վարող-նավավար, ծաղկի թերթիկ-ծաղկաթերթ, արագ վազող-արագավազ, ամենից մեծ-ամենամեծ, պոչ չունեցող-պոչատ, անուշ համ ունեցող-անուշահամ, քարով շինված-քարաշեն, կին բժիշկ-բժշկուհի, բալի ծառ-բալենի:
  2. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:
    Բարի սիրտ ունեցող-բարեսիրտ, խիղճ չունեցող-անխիղճ, բարձր ձայնով-բարձրաձայն, միշտ ժպտուն-մշտաժպիտ, գանձը պահելու տեղ-գանձարան, կապույտ աչքերով-կապուտաչյա, արքայի որդի-արքայորդի, հույների երկիր-Հունաստան, փոքր էշ-իշուկ, ծաղիկներով զարդարված-ծաղկազարդ, քաղաքում ապրող-քաղաքաբնակ, հայերի երկիր-Հայաստան:
  3. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:
    Ավետիս (բարի լուր) բերող-ավետաբեր, արագ ընթացող-արագընթաց, բաժակը ձեռքին արտասանվող ճառ-կենաց, վեպ գրող-վիպագիր, բառարան գրող-բառարանագիր, արտասահմանում ապրող մարդ-արտասահմանցի, բույսերի մասին գիտություն-բուսաբանություն:

80.Եթե հնարավոր է՝ ցո՛ւյց տուր բառը կազմող մասերը:
Հականիշ-հակ+ա+նիշ
բանջարանոց-բանջար+անոց
աշակերտ-չի բաժանվում
աշակերտական-աշակերտ+ական
տարրական- տարր+ական
զլխավոր-գլուխ+ավոր
կարմիր-չի բաժանվում
դաշտամուկ-դաշտ+ա+մուկ
hյուր-չի բաժանվում
հարստություն-հարուստ+ություն
կերառատ-կեր+առատ
վտանգ-չի բաժանվում

  1. Ուշադրություն դարձրո՛ւ Ա ե Բ խմբերի բառերի կազմությանը. փորձի´ր բացատել տարբերությունը:
    Ա. Մարդ, տեր, սիրտ, կապույտ, արքա, ծաղիկ, կատու, բարի-պարզ բառեր:
    Բ. Մարդասեր, Տիրամայր, սրտատրոփ, կապտավուն, արքայական, ծաղկել, կատվազգի, բարերար-բարդ բառեր:

Համո Սահյան

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:

Գարունդ հայերեն է գալիս,
Ձյուներդ հայերեն են լալիս,
Հայերեն են հորդում ջրերդ։

Հավքերդ երգում են հայերեն,
Խոփերդ հերկում են հայերեն,
Հայերեն են տոկում գրերդ։

Արևդ հայերեն է ծագում,
Ծառերդ հայերեն են ծաղկում,
Հայերեն են պայթում բառերդ։

Հունդերդ ծլում են հայերեն,
Ձեռքերդ կռում են հայերեն,
Հայերեն են լռում քարերդ։

Ձորերդ հայերեն են շնչում,
Զոհերդ հայերեն են ննջում,
Հայերեն են տանջում ցավերդ։

Որքան ել ձեռից գնացել,
Դու էլի հային ես մնացել,
Հայերեն են հառնում սարերդ։

Թող աստված եղածը պահի,
Եվ հետո ինչ ել պատահի,
Ձյուներդ հայերեն են լալու,
Գարունդ հայերեն է գալու,
Հայերեն են գալու դարերդ։

Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ:
Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ,
Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի,
Վերջին հույսդ քամին առած-տարած լինի,
Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ
Մենության մեջ լացող երգիդ վրա:

Եթե մինչև անգամ
Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես
Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ,
Եթե մինչև անգամ հողս մաղած լինես,
Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես,
Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես,
Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից…
Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք,
Լաց կլինենք մեռած մեղքիդ վրա:

Եթե մինչև անգամ հազար սարի ետև
Հազար կապով կապված, խաչով խաչված լինեմ,
Տքնած-տանջված լինեմ, միևնույն է, կգամ,
Ինչ էլ լինի, կգամ, չկանչես էլ, կգամ,
Եվ կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ
Անակնկալ դարձիս իրողությամբ—
Քո տան ու քո հոգու տարողությամբ,
Երազներիդ, կյանքիդ տևողությամբ:
Կգամ և կդառնամ գտած բախտի ժպիտ
Եվ հավատի ժպիտ` տառապանքից մաշված,
Արտասուքից խաշված դեմքիդ վրա:

Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի,
Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի,
Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի,
Միևնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ:
Գետնի տակից կգամ,
Մի հեռավոր, անհայտ մոլորակից կգամ,
Կգամ ու թափ կտամ
Հարդագողի փոշին շեմքիդ վրա:

Թե ինչպես է քաղաքի ձեռնածուն հիմարացնում թագավորին, որին թվում էր իրենից խորամանկ մարդ չկա աշխարհում, և ոչ մեկը չի կարող իրեն խաբել

Առաջադրանքներ

Տեքստից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։
խաբեբա, թագավոր, խորհրդատու,
Գրի՛ր ընդգծված բառերի հոմանիշները։
խաբեբա-սուտասան, չքանալ-անհեանալ, ճիշտ-ճշմարիտ, բանեցնել-օգտագործել, վախվորած-վախեցած, վերադառնալ-ետ գալ
Տեքստից դո՛ւրս գրիր դարձվածքները և փորձի՛ր բացատրել։
գլուխն ուսերին չլինել-գլխատել, քթից բռնած ման ածել-կառավարել
Բնութագրի՛ր խաբեբային։
Նա շատ խորամանկ է, հասկացող, ճարտարախոս:
Փորձի՛ր արդարացնել խաբեբային։
Խաբեբան էլ խաբեբայի գործն է, բացի դա, չար թագավորին խաբելը հանցանք չէ:
Խորհո՛ւրդ տուր թագավորին։
Թագավորին խորհուրդ կտայի հավատալ իր խորհրդականին, շուտ չխաբվել: