Архив рубрики: Մայրենիի ստուգատես

Եթե ես ունենայի իմ դպրոցը

Դպրոցը մեր կյանքի կարևոր վայրն է: Այստեղ մենք կրթվում են, սովորում, ընկերներ ձեռք բերում: Դպրոցական տարիները շատ անհոգ են ևանմոռանալի:
Եթե մի օր ես ևս ունենայի դպրոց, ապա այն կլիներ նույնքան լավը, որքան Սեբաստացի կրթահամալիրն է:
Իմ դպրոցում աշակերտները հնարավորություն կունենային ընտրելու այն առարկաները, որոնք իրենց դուր են գալիս, իրենք սիրում են: Սխալների դեպքում ուսուցիչները երբեք չէին բարկանա աշակերտներ վրա, այլ նրանց կօգնեին:
Դպրոցում կլինեին տարբեր խմբակներ: Երեխաները հնարավորություն կունենային օգտվելու մեծ ընթերցասրահից, կարդալ իրենց սիրելի գրքերը, դիտել ֆիլմեր, քննարկել դրանք դասարանում:
Դպրոցում աշակերտները կարող էին մասնակցել պարի և երգի խմբակներին, նկարել ու կավագործությամբ զբաղվել: Դպրոցը կունենար մեծ մրգատու այգի, որտեղից երեխաները կհավաքեին ինենց սիրելի մրգերն ու հատապտուղները:
Նրանք հնարավորություն կունենային մինչ երեկո մնալ և անգամ դասերն անել:

Երեխաները շատ կսիրեին այդ դպրոցը, քանի որ այն շատ ուրախ և զվարճալի պահեր կպարգևեր նրանց:

Տարվա նախագիծը

Ինձ բոլոր նախագծերը շատ են դուր եկել, սակայն ես կառանձնացնեմ առակներ կարդալու նախագիծը: Ես շատ հետաքիքիր բաներ բացահայտեցի՝ կարդալով առակները: Դրանք շատ ուսուցանող էին, դաստիարակող:

Ինձ դուր եկան Վարդան Այգեկցու, Մխիթար Գոշի, Եզոպոսի առակները:

Ինձ հատկապես դուր եկավ, որ դրանց հերոսները նաև կենդանիներն էին: Առակների միջոցով մենք սովորեցինք՝ ինչպես պետք է լավը դառնալ, բարի ու խելացի լինել, սիրել ու օգնել մտերիմներին: Նախագծի իրականացումից հետո էլ դեռ ես շարունակում եմ ընթերցել առակներ:

Իմ ուսումնական տարին

Այս ուսումնական տարին ինձ համար շատ հետաքրքիր անցավ: Ես այնքան էլ վատ չաշխատեցի: Մենք շատ ու շատ նոր բաներ սովորեցինք: Ինձ համար արդյունավետ անցան նաև առցանց դասերը: Թեև երբեմն առաջանում էին կապի հետ կապված խնդիրներ, սակայն ես միանում էի ու լսում:

Այս ուսումնական տարում ես ավելի շատ ինքնուրույնացա: Սկսեցի ինքնուրույն անել տնայիններս, ապա ստուգել խնողներս հետ: Սկսեցի նաև կարդալ գրքեր:

Ինձ համար շատ հետաքրքիր էր նաև մայրենիի դասընթացը: Մենք շատ հեքիաթներ, առակներ, ստեղծագործություններ կարդացինք: Ինձ անչափ դուր եկավ, որ մեր թեստային աշխատանքներում կային տարբեր պատմվածքներից հատվածներ: Ես այդպես ծանոթացա օրինակ «Փոքրիկ Իշխանը» պատմվածքին:
Ուրախացա նաև, երբ մենք սկսեցինք սովորել ու ծանոթանալ Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններին: Ես դրանք շատ եմ սիրում: