Архив рубрики: Ճամփորդություն

Մենք գնում ենք ճամփորդության

Սևանա լիճը բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ է Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։

Լճի ծագումնաբանական վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է չորրորդական ժամանակաշրջանում։ Գոյացել է հրաբխային գործունեության հետևանքով՝ միջլեռնային տեկտոնական իջվածքում սառցադաշտային և ձնհալոցքային ջրեր լցվելու արդյունքում։ Չորս կողմում առանձնակի շրջապատում են Արեգունու, Սևանի, Վարդենիսի, Գեղամա լեռները։

Սևանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։ Հրազդան գետի վրա կառուցված 6 էլեկտրակայանները ձևավորում են հանրապետության ամենամեծ՝ Սևան-Հրազդան կասկադը։ Խորհրդային իշխանության տարիներին լճի մակարդակը զգալիորեն իջել է, ինչի հետևանքով տարածաշրջանում առաջացել է էկոլոգիական խնդիր։
1978 թվականին ստեղծվել է Սևան ազգային պարկը։

Մեծեփի ամրոցը գտնվում է Սևան քաղաքից մեկ կիլոմետր դեպի հյուսիս ընկած մի բարձունքի վրա, որը Փամբակի լեռնաշղթայի ամենահարավային գագաթներից մեկն է։ Բարձունքը արևելքից, հարավից և արևմուտքից խիստ թեքությամբ, կոնաձև վեր է խոյանում, որի լանջերը ծածկված են հրաբխային տուֆի կամ այլ կոնգլոմերատի բեկորներով։ Գագաթը շրջապատից բարձր է մոտ 600 մետր և խիստ դժվարամատչելի է։ Տեղացիների մոտ բարձունքը հայտնի է «Մեծեփ» անունով, որի վրա կա ավերակ մի մատուռ, նույն անունով։

Ամրոցի ներսում և դրանից դուրս նկատվում են կացարանների ավերակների հետքեր։ Մեծեփը գտնվում է Լճաշենից մոտ հինգ կիլոմետր հեռավորության վրա։ Այստեղից դեպի չորս կողմ բացվում են գեղատեսիլ հորիզոններ։ Լեռան գագաթից երևում է լճի գրեթե ամբողջ հայելին, ափերով հանդերձ, իսկ դեպի արևմուտք՝ Հրազդան գետի հովիտը, Սևան-Երևան խճուղիով մինչև Հրազդան քաղաքը։ Այս բոլորը թույլն տալիս ենթադրելու, որ Մեծեփ անունով լեռան գագաթին եղած կիկլոպյան ամրոցը, հավանորեն, հանդիսացել է Լճաշենի ամրոցի հեռավոր մատույցներում մի պահակային կետ։

Ճամփորդում ենք Կոտայքի մարզով

Հրազդան գետը գտնվում է Հայաստանի Արարատի և Կոտայքի մարզերում՝ Արարատյան գոգավորությունում:
Գետի անվանումն առաջին անգամ հանդիպում է հին հայկական հեղինակների՝ մասնավորապես Սեբեոսի (Հուրազդան տեսքով) և Մովսես Խորենացու մոտ: Գետն ունի 141 կմ երկարություն։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։

Գետամեջ գյուղը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում, Հրազդան գետի կիրճում՝ ձախ ափին։ Գետամեջ է վերանվանվել 1948 թվականին։ Գտնվում է Երևանից 15, և մարզկենտրոն Հրազդանից 35 կմ հեռավորության վրա։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, թռչնաբուծությամբ և դաշտավարությամբ։ Գյուղում կա XIV դարին թվագրվող եկեղեցի՝ Կեթրոն։

Նոր Հաճն քաղաքը գտնվում է Կոտայքի մարզում՝ մարզկենտրոնից 37 կմ հարավ-արևմուտք, Արզնի կիրճի և Արզնի-Շամիրամ ջրանցքի հարևանությամբ։ Այն ունի մոտավորապես 13.000 բնակիչ։ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով 1973 թվականին Նոր Հաճնում կանգնեցվում է Հաճն հերոսամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձան կոթող։ Նոր Հաճնը արդյունաբերական կենտրոն է ադամանդագործության բնագավառում։ Նորհաճնեցի վարպետների հղկած թանկարժեք քարերն այսօր էլ մեծ պահանջարկ են վայելում համաշխարհային շուկայում։ Քաղաքն ունի արվեստի և հանրակրթական դպրոցներ, քաղաքային գրադարան, մարզադպրոց, մշակույթի պալատ, Կիլիկիայի պատմության թանգարան։
Նոր Հաճնի մշակույթի պալատը կառուցվել է 1971 թվականին։ Շենքի սենյակներից մեկն էլ ծառայում է որպես եկեղեցի. Հաճնի հոգևոր առաջնորդ քահանա Արսեն Տեր Համբարձումյանն այստեղ է անում կիրակնօրյա պատարագներն ու քարոզչությունը։

Առինջ գյուղը գտնվում է Կոտայքի մարզում՝ մարզկենտրոնից 41 կմ հարավ-արևմուտք՝ Երևան-Սևան խճուղուց աջ։ Գյուղը հիշատակվում է 15-16-րդ դարերում։ Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։ Առինջի մոտ են գտնվում Գետարգելի վանքը, Առնջուց վանքի ավերակները, հին գերեզմանոցը, որն ունի քանդակազարդ խաչքարեր։
Գյուղի մոտ պահպանվել են հին բերդի մնացորդներ։ Բերդապարսպի ստորին քարերը մեծ մասամբ անտաշ քարերով են, մուտքի մասում՝ սրբատաշ։ Մուտքի բարավորի վրա քանդակված են միմյանց փաթաթված երկու վիշապ։ Քարերից մեկի վրա քանդակված է թևատարած արծիվ, կողքին հեղինակի հիշատակությունը՝ Հովհաննես եպիսկոպոս նկարող, 1501 թ.։ Բերդի ներսում կան տների և եկեղեցու ավերակներ։ Առինջ գյուղից արևելք գտնվում է նշանավոր Ձագավանքը կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ Գետարգելի վանքը, որը միջնադարյան Հայաստանի կարևորագույն կրոնական կենտրոններից մեկն է եղել։ Առինջում ամեն տարի մեծ շուքով նշվում է Գետարգելի վանքին նվիրված օրը։ Գյուղում գործում է Սուրբ Հովհաննես եկեղեցին:

Ճամփորդություն

Մենք շատ հետաքրքիր և ճանաչողական օր ունեցանք Ամբերդում և Քարի լճում։ ՉՆայած ցուրտ եղանակին՝ մենք շատ մեծ ուրախությամբ բարձրացանք լճի դիմացի բլուրը։ Ինձ ամենից շատ դուր էր եկել լիճը։ Ես անմոռանալի օր ունեցա։

էլֆերի կախարդական դպրոցը

Այսօր մենք գնացել էինք Հենրիկ Մալյանի անվան թատրոն << էլֆերի կախարդական դպրոցը>> ներկայացումը դիտելու։Շատ զվարճալի ներկայացում էր։Էլֆերը գժություններ էին անում։Նրանցից մեկը ռեպ էր կարդում,երկրորդը՝ երգում ,երրորդը՝արտասանում ։Հետո եկավ Ձմեռ պապը։Բոլորս շատ ուրախացանք,երբ տեսանք նրան։Վերադարձանք դպրոց ներկայացումից լավ տպավորություններով։Ճանապարհին ես ու ընկերուհիներս զվարճալի պատմություններ էինք պատմում։