Архив рубрики: Ձմեռային ճամբար 2021

Ճամբարի հաշվետու պատում

Ձմեռային ճամբարը ինձ համար շատ մեծ դեր ունեցավ: Ես ընտրել էի հայրենագետ-մաթեմատիկների ջոկատը, քանի որ շատ եմ սիրում մաթեմատիկա: Բացի այն, որ մենք հետաքրքիր նախագծեր և միջոցառումներ ունեցանք, ես ավելի շատ ինքնուրույնություն ձեռք բերեցի՝ հատկապես մասնակցելով ճամփորդությանը:
Ճամբարային նախագծերից ինձ շատ դուր եկան գաթայի պատրաստումն ու գեղասահքի մարզադպրոց գնալը:
Արատես կատարած ջամփորդությունն ինձ համար շատ անմոռաց էր: Մենք պատրաստեցինք ձնեմարդ ու ձնեքանդակներ, խաղացինք խաղեր, լսեցինք հեքիաթներ ու կերանք համեղ կերակուրներ: Սա իմ առաջին ճամփորդությունն էր, որն ինձ շատ դուր եկավ:

Մասնակցել եմ հետևյալ նախագծերին՝ Ձմեռային մարզախաղեր Սևաբերդում, Ձմեռային Արատես, Այց Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց, Ազգագրական փառատոնը՝ ազգային խոհանոցով:

Ձմեռային ճամբար 2021 (օրագիր)

Ճամփորդություն դեպի Արատես

Ողջույն: Ուզում եմ ձեզ պատմել ձմեռային ճամբարի ընթացքում Արատես կատարած մեր այցի մասին: Մենք ջոկատով գնացինք Արատես՝ ձմեռային երեք օրն այնտեղ անցկացնելու համար: Շատ հետաքրքիր և անմոռաց երեք օրեր էին: Մենք քնում էինք քնապարկերում, ուտում համեղ ու օգտակար կերակուրներ, զբոսնում, ձնեմարդ ու ձնեքանդակներ պատրաստում:

Ձմեռային Արատես

Ես առաջին անգամ էի մասնակցում նման ճամփորդության: Այնքան հետաքրքիր ու լավ պահեր ունեցա, որ հաջորդ անգամ ևս կմասնակցեմ:

Quizizz.com ուսուցողական խաղերի յուրացում

Իրականացնելով՝ սովորող-սովորեցնող նախագիծը՝ մենք սովորեցրինք 2-րդ դասարանցիների աշակերտներին գրանցվել Quiziz կայքում և ստեղծել ինտելեկտուալ խաղ: Մենք ևս ստեղծել էինք խաղեր և խաղում էինք:

Այց սահադաշտ

Ճամբարային առաջին օրերին մենք այցելեցինք սահադաշտ: Մենք շատ լավ ժամանակ անցկացրինք: Մեզ ճիշտ սահել եր սովորեցնում մեր փորձառու մարզիչը: Ես սկսեցի ավելի վստահ և լավ սահել:

Цена билета на каток ереванского Лебединого озера не изменится | Новости  Армении- АРМЕНПРЕСС Армянское информационное агентство

Գաթայի պատրաստում

Ձմեռային ճամբարի առաջին օրերին մենք պատրաստեցինք գաթա: ատրաստման գործընթացը շատ հետաքրքիր էր և հաճելի: Ես շատ բան սովորեցի: Տանը մայրիկիս ևս կօգնեմ գաթա պատրաստելիս:

Մենք օգտագործեցինք նաև գաթենախշ՝ մեր գաթան գեղեցկացնելու համար:

Գաթա

Գաթան հայկական ազգային հրուշակեղեն է, որը տարածում ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ հայկական սփյուռքում:
Հայաստանում գաթայի շատ տարբերակներ կան:

Suikerbrood van Geghard. - Armenia.jpg
Գեղարդի գաթա

Հանդիպում է տարբեր ձևերով ու չափսերով: Գաթան հաճախ մատուցվում է թեյի կամ սուրճի հետ: Հաճախ քաղաքները կամ մարզերը ունեն իրենց սեփական տարբերակը:

գաթանախշ

Հին ժամանակներում հայերը գաթան թխում էին թոնրի մեջ: Լավաշի մեծ քանակների թխման գործընթացից հետո տաք վառարանը օգտագործվում էր այլ ուտեստների եւ քաղցրավենիքների համար: Խմորը բաղկացած է կարագից, ալյուրից և մածունից, իսկ լցոնումը (խորիզ) բաղկացած է կարագից և շաքարից՝ երբեմն ավելացնելով ընկույզ: