Архив рубрики: Հորինուկ

Առակ

Смотреть исходное изображение
Նկարը՝ համացանցից։

Օրերից մի օր առյուծը որոշում է ընկերանալ նապաստակների հետ։ Բայց նապաստակները սկզբում վախենում են առյուծից և փախչում։

Առյուծը ասում է․

-Ես չեմ նեղացնի ձեզ, խոստանում եմ, պարզապես ցանկանում եմ ձեզ հետ ընկերանալ։

Նապաստակները որոշում են հավատալ առյուծին և ընկերանալ նրա հետ։

Այդ օրվանից առյուծը սկսում է նապաստակներ չուտել։

«Բարկացած գուլպան»

Լինում է չի լինում մի տատիկ է լինում։ Տատիկը մի օր որոշում է իր թոռնիկի համար գուլպա գործել։ Նա շատ խնամքով գործում է գեղեցիկ և փայլփլուն գուլպաներ և նվիրում է թոռնիկին։ Թոռնիկը շատ է ուրախանում և անմիջապես հագնում է գուլպաները։ Սակայն նա շատ փնթի է լինում և միշտ գուլպաները հանում է և գցում է տարբեր տեղերում։ Մի օր գուլպան շատ է բարկանում և որոշում է թաքնվել թափթփված թոռնիկից։ Թոռնիկը չի կարողանում գտնել գուլպան և հագնում է կոշիկները առանց գուլպայի։ Երկար խաղալուց հետո նրա ոտքերը սկսում են մրսել և գուլպան նրան ասում է, որ չթափռտես ինձ տարբեր տեղերում, ես քեզանից էլ չեմ թաքնվի։ Եվ թոռնիկը հասկացնում է, որ պետք է իրերին խնամքով վերաբերվի։

Ծույլ մեղուն

Լինում է, չի լինում մի փոքրիկ և ծույլ մեղու է լինում։ Նրա քույրերն ու եղբայրները ամբողջ օրը ծաղկից ծաղիկ էին թռչում և նեկտար էին հավաքում, իսկ նա միայն չարաճճիություններ էր անում։ Նա թռչում էր խոզի մոտ և ասում էր, որ նա շատ փնթի է։ Հետո թռչում էր հավի մոտ և ասում էր, որ նա շատ տգեղ է և այդպես շարունակ։ Մի օր մեղվի հայրիկն ու մայրիկը բարկացան նրա վրա և ասացին, որ եթե նա չփոխվի, իրեն կպատժեն։ Փոքրիկ մեղուն հասկացավ, որ չի կարելի ծույլ լինել և միայն չարաճճիություններ անել ու խոստացավ փոխվել։ Հաջորդ օրվանից նա իր քույրերի և եղբայրների հետ գնաց նեկտար հավաքելու։

 

«Իմ անվան պատմությունը»

Անետա անունն ունի իտալական ծագում։ Այն նշանակում է օգտակար լինել։ Իմ անունն ընտրել է մայրիկս։ Ինձ շատ է դուր գալիս իմ անունը և ես չէի ուզենա, որ ինձ այլ անուն տային։

Թռչող ձվիկը

Ժամանակով մի ձվիկ է լինում։ Նա կարողանում է թռչել։ Մի անգամ թռչող ձվիկը իր համար թռչում է երկնքով և տեսնում է մի փոքրիկ ծիտիկի, որը լաց էր լինում։ Նա մոտենում է ծիտիկին և հարցնում, — ի՞նչ է եղել սիրուն ծիտիկ, ի՞նչու ես լաց լինում։ Ծիտիկը պատասխանում է, — Իմ ընկերներից մեկը ինձ նեղացրել է։ Ձվիկը հարցնում է, — ի՞նչ է ասել նա քեզ, որ նեղացել ես։ -Ասել է, որ ես վատ եմ խաղում։ Ձվիկը ասում է, մի լացիր, ես կլինեմ քե ընկերը և միշտ կխաղամ քեզ հետ։

Ակլատիզի և Ուտիս տատի կռիվը

Ակլատիզը և Ուտիս տատը հենց այնպես, խաղալու համար չէ, որ ստեղծվել են։ Նրանք ունեցել են որոշակի դեր և նշանակություն: Ուտիս տատը տիկնիկներից ամենաբարին էր և համարվում էր Բարեկենդանի խորհրդանիշը։ Նա շերեփը ձեռքին, շրջում էր բոլոր տեղերով, կերակրում մարդկանց: Ասում էր՝ ուժեղացրեք ձեր մարմինը, որ առողջ լինեք ու դիմանաք պասի զսպվածությանը: Նրանից հետո գալիս էր հաջորդ կերպարը՝ խստահայաց Պաս պապը՝ Ակլատիզը։ Նա Ուտիս տատին հակադրվող տիկնիկն էր ու Մեծ պասի կարևոր բաղադրիչներից: Ակլատիզը գալս էր Պահքի օրերին և հսկում էր, որ չխախտեն պահքը: Ասում են, որ Ուտիս տատն ու Ակլատիզը միշտ կռվել են իրար հետ։ Բարեկենդանի վերջում հաղթում էր Մեծ պաս պապը և երդիկից հաղթական կախ ընկնելով՝ հսկում պահքի պահպանությունը, ապա Զատկի շաբաթ օրը Ակլատիզ պապի վերջին՝ յոթերորդ փետուրը պոկելով՝ հաղթում էր արդեն Ուտիս տատը: