Архив рубрики: Հայրենագիտություն

Որդան կարմիր

Մատենադարանում պահվող ձեռագիր մատյանների էջերին վառ կարմիր գույնի շատ գեղեցիկ ման­րանկարներ կան: Դրանց գույներն այնքան պայծառ են, որ թվում է, թե նկարվել են բոլորովին վերջերս, այլ ոչ թե դարեր առաջ: Այդ նկարների համար օգտագործված ներկը ստացել են փոքրիկ միջատից, որը հայտնի է հայկական որդան կարմիր անունով: Այն տարածված է եղել Արարատյան դաշտում:

Հայկական որդան կարմիրը համարվել է աշխարհի ամենագեղեցիկ ներկերից մեկը: Այն կոչվել է «արքայական ծիրանի», քանի որ դրանով էին ներկում արքայական հանդերձները: Այս ներկով է դրվել «կարմիր թանաքով» ստորագրությունը, որն արքաների և կաթողիկոսների մենաշնորհն էր: Նրանից պատրաստում էին նաև հակաբորբոքային և ջերմիջեցնող դեղամիջոցներ:

Ծաղկազարդ

Ծաղկազարդը գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն է։ Կատարվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվան»:

Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են խնոցում, մսուրքում, հավանոցում և այլն։ Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը, մասնավորապես Հայոց Հայրապետությունը, հայրենիքը, քաղաքներն ու գյուղերն իրենց բնակիչներով, վանքերը, արտերը և տարվա պտղաբերությունը։

Ծաղկազարդի երեկոյան կատարվում է Դռնբացեքի արարողությունը, որի ընթացքում, «Բաց մեզ, Տէր զդուռն ողորմութեան» շարականի ներքո բացվում են եկեղեցիների խորանների վարագույրները՝ խորհրդանշելով Տիրոջ երկրորդ գալուստը, աշխարհի վախճանը և Վերջին դատաստանը։

Ոսկերչություն

Ոսկերչությունը մարդկության ամենահին արվեստներից մեկն է: Ոսկյա զարդերը լրացրել են մարդկանց հագուստի հավաքածուները, տվել դրանց հատուկ տեսք, շքեղություն, որով դրսևորվել են կրողի սոցիալական վիճակը, ճաշակը, սոցիալ-տնտեսական պայմանները։

Հին Եգիպտոսում զարգացման բարձր մակարդակի վրա էր ոսկերչության արվեստը։ Որպես նյութ են ծառայել գերազանցապես ոսկին, բրոնզը, հասպիսը, զմրուխտը, կիրառվել են դրվագման, փորագրման եղանակները։
Հելլենիզմի և Հին Հռոմի ոսկերչության մեջ ի հայտ է եկել հնչուն բազմագունությունը։ Հելլենիզմի ժամանակաշրջանում ոսկերչության մեջ լայն կիրառություն են ստացել արծաթյա գեղարվեստական առարկաները։

Զարդ | Իմ Հայաստան ծրագիր

Վաղ իսլամական մշակույթում պերճանքի առարկաների նկատմամբ զուսպ վերաբերմունքը սկզբնական շրջանում արգելք է հանդիսացել ոսկերչության զարգացմանը։ Սակայն հետզհետե Հին Իրանի և հելլենիստական մշակույթի ավանդական նմանակմամբ այն հասել է զարգացման բարձր աստիճանի։

Չինաստանի միջին դարերի վարպետները բացի թանկարժեք մետաղներից մշակել են տարբեր նյութեր (մարջան, նեֆրիտ, սաթ)՝ աշխատելով ընդգծել այս կամ այն քարի գույնը կամ ֆակտուրան։ Ոսկերչության առարկաներ են հայտնաբերվել Ամերիկայի հին մշակույթի պեղումներից։

Հայկական բարձրավանդակում ոսկերչությունը զարգացած է եղել հնագույն ժամանակներից։ Հնագիտական պեղումներից հայտնաբերված նյութական մշակույթի նմուշները վկայում են, որ դեռևս մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակում պատրաստվել են ոսկյա, արծաթյա բարձրարվեստ զարդեր ու կենցաղային առարկաներ։ Հայկական բարձրավանդակի վարպետները տիրապետել են դրվագման, ձուլման, հյուսման, մանրարուրք, փորագրման, արծնապատման, ընդելուզման, հատիկազարդման եղանակներին։

Վանաձորում իրականացված պեղումներից հայտնաբերված ոսկյա թասը ունի դրվագման եղանակով կատարված կենդանիների պատկերներ։ Լճաշենի պեղումնավայրից մեզ է հասել գորտի ոսկյա փոքրիկ արձանիկը, որը պատրաստվել է ձուլման և հատիկազարդման եղանակներով։ Այն առնչվում է ջրի պաշտամունքի հետ։

Վանաձորի բացառիկ գավաթը | ԱՐՄԵՆՊՐԵՍ

Միջնադարյան Հայաստանում շարունակվել է ձուլման եղանակը և սկսվել է հյուսման, մանրարուրք եղանակների կիրառումը։ Միջնադարյան մայրաքաղաք Դվինի պեղումներից հայտնաբերվել են ոսկերչության շատ հետաքրքիր նմուշներ՝ օձագլուխ ապարանջաններ (ձուլածո), ականջօղեր (մանրարուրք), վզնոց (հյուսածո) են, որոնք պատրաստվել են 5-րդ դարում։ Ոսկերչությունը բարձր մակարդակի է հասել Կիլիկյան Հայաստանում։ Հայկական ոսկերչության արվեստի կենտրոններ էին Դվինը, Անին, Կարսը, Կաբինը, Վանը, Արդվինը, Արտահանը, Կ․ Պոլիսը, Երզնկան, Երևանը, Ալեքսանդրապոլը, Շուշին, Ախալցխան են։

Հայ արծաթագործների մեծ վարպետությունն են հավաստում կանացի գլխարկի զարդի, ինչպես նաև գոտու, մասնատուփի, ապարանջանի բազմազան տեսակները, սևադման և փորագրման եղանակներով ստեղծված ծխախոտատուփի տարբերակները։

Գառնի, Գեղարդ

Գառնու տաճար

Գառնու հեթանոսական տաճարը Կոտայքի մարզի Գառնի գյուղում է, Ազատ գետի աջ ափին։ Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան է։ 2011 թվականի ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ Գառնու պատմամշակութային համալիրն արժանացել է Մելինա Մերկուրիի անվան ՅՈւՆԵՍԿՕ-Հունաստան 2011 մրցանակին։
Մովսես Խորենացին Գառնու հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի։
Ենթադրվում է նաև, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Արեգ-Միհրին։ Հայ արքաները, մասնավորապես Տրդատը, իրենց աստված-հովանավորն էին համարում Միթրային, և բնական է թվում այն ենթադրությունը, որ հզոր Հռոմի դեմ հաղթանակից ու նրա իսկ կողմից թագադրվելուց հետո, վերադառնալով հայրենիք, իր գահանիստ վայրում կկառուցի Գառնին, տաճար՝ նվիրված հենց իր հովանավոր-աստված Միհրին։ Միհրը, իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցլի դեմ մենամարտելիս։

Քարերի սիմֆոնիա

Քարերի սիմֆոնիա կամ «Բազալտե երգեհոն» բնական հուշարձանը գտնվում է Ազատ գետի՝ Գառնի գյուղի տարածքում։ Ընդգրկված է Հայաստանի բնության հուշարձանների ցանկում:
Սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով (մոտ 50մ բարձրության), որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում: Բնության կողմից կերտված, գետի վրա կախված այդ սյուների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք՝ «Բազալտե երգեհոն»: Կիրճով հոսում է Ազատ գետը, լրացնելով քարե շքեղությունը ջրի աղմուկով:

Գեղարդի վանք

Գեղարդի վանքը միջնադարյան վանական համալիր է: Գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։

Վանական համալիրը կառուցվել է վաղ միջնադարում՝ մի վայրում, որը նախաքրիստոնեական շրջանում ծառայել է որպես սրբատեղի։ Այդ աղբյուրներից մեկն այսօր էլ պահպանվում է վանքի գլխավոր գավթի ներսում։ Ըստ ավանդության, առաջին եկեղեցին հիմնվել է 4-րդ դարի սկզբին, երբ Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն։ Այն հայտնի էր որպես «Այրիվանք» կամ «Քարայրների վանք»։ Վանքի հիմնադրումն ավանդաբար վերագրում են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչին (301-325), իսկ հետագա բարգավաճումը՝ Սահակ Պարթևին (387-439)։ Ավելի ուշ շրջանում վանքը հռչակված է եղել իբրև գրչության կենտրոն, դպրանոց, երաժշտական ակադեմիա և ուխտատեղի։ Դեպի Գեղարդ ուխտագնացության օրերը Վարդավառի և Աստվածածնի Վերափոխման տոներին են։

Գեղարդի վանական համալիրը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Հայաստանի տեսարժան վայրերից մեկը։ 13-րդ դարում ստեղծված հիմնական հուշարձանախմբում են գլխավոր Կաթողիկե եկեղեցին, գավիթը, ժայռափոր 2 եկեղեցին, ժամատուն-դամբարանը։

Առնո Բաբաջանյան 38-ից Էրեբունի թանգարան տանող ճանապարհը՝

Հայ և հունական աստվածներ

Հայկական դիցարանի  աստվածներից են`

 Արամազդը— գերագույն աստված, երկնքի և երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը:

Անահիտը— մայր աստվածուհի է, մայրության, բերքի և պտղաբերության սրբազան մարմնացումն է:

Միհրը լույսի և մաքրության` արևի աստվածը:

Վահագն կամ Վիշապաքաղ Վահագնը-  հայերի ամպրոպի ու կայծակի աստվածն է:

Աստղիկը— հայոց սիրո և ջրի աստվածուհին, որի պաշտամունքը կապված էր Արուսյակ (Վեներա) մոլորակի հետ։

Նանեն պատերազմի աստվածուհի։

ՏԻՐ-հին հայերի իմաստությունների, ուսման, գիտության աստվածն էր :

Ամանոր և Վանատուրհայերի համաժողովրդական սիրո ու ճանաչման արժանացած աստվածներն էին :

Սպանդարամետը —հին հայերի ստորերկրյա թագավորության աստվածն էր` Սպանդարամետը կամ Սանդարամետը:

37895_106363799418742_102668323121623_50142_216659

Հայկական դիցարանի աստվածներին  համապատասխան աստվածները հունական դիցարանում համապատասխանում են հետևյալ կերպ`

Արամազդը՝ Զևսին-  երկնքի և երկրի արարիչ

Անահիտը՝ Արտեմիսին- մայր աստվածուհի, մայրության, բերքի և պտղաբերության

Վահագն՝ Արեսին կամ Հերակլեսին — ամպրոպի ու կայծակի աստվածն

Տիրը՝ Ապոլոնին կամ Հերմեսին-  իմաստությունների, ուսման, գիտության աստված

Աստղիկին՝ Աֆրոդիտեն- սիրո և ջրի աստվածուհի

Սպանդարամետը՝ Հադեսին- ստորերկրյա թագավորության աստված

Միհրը՝ Հելիոսին կամ Հեփեստոսին- լույսի և մաքրության` արևի աստված

Նանեին-Աթենասը- պատերազմի աստվածուհի

Դիցաբանություն և առասպել

  1. Ի՞նչ հասկացանք դիցաբանությունից, ի՞նչ է առասպելը, իրակա՞ն է, թե՝ հորինովի:

Դիցաբանությունն ուսումնասիրում է դիցաբանական առասպելները, առասպելը չափազանցված զրույց է. և՜ պատմողը, և՜ ունկնդիրն այն ընկալում են որպես արժանահավատ-իրական պատմություն:

2. Ո՞վքեր էին առասպելի հերոսները:

Առասպելների հերոսները տվյալ ժողովրդի մեջ հայտնի արքաներն էին, աստվածները, հեչոսները:

3. Ի՞նչ հայկական առասպելներ ու առասպելական հերոսներ գիտենք/նշել անուններ միայն/:

«Հայկ և Բել», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Վահագնի ծնունդը», «Տորք Անգեղ»:

4. Ի՞նչ հեթանոսական տաճար/ներ/ գիտեք Հայաստանում:

Գառնու հեթանոսական տաճարը, Անահիտի, Վահագնի մեհյանները, Միհրի, Նանեի տաճարները:

Image result for Առասպել

Տեառնընդառաջ

  1. Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ 
  2. Հեթանոսության շրջանում այսպիսի մի տոն է եղել, որն ասոցացրել են կրակի ու արևի աստծու հետ, գարնան գալստի հետ:
  3. Ես ևս մասնակցել եմ այս տոնին: Տոնի ժամանակ մեծ կրակ է վառվում, որի վրայով մարդիկ ցատկում են: Համեղ քաղցրավենիք են պատրաստում մայրիկներն ու տատիկները, որն էլ բաժանվում է ներկաներին:
  4. Տեառնընդառաջի ծիսական արարողակարգն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան. եկեղեցական օրացույցի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը, և փետրվարի 14-ն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյից:Եկեղեցական կարգի համաձայն` տոնի նախօրեին` երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ, որն ազդարարում է տոնի սկիզբը: Կանոնի համաձայն՝ նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի կարգ` աշխարհի չորս ծագերի, արտերի և այգիների օրհնություն:Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը:  Օրհնված մոմի կրակով էլ վառում է Տեառնընդառաջի խարույկը`  որպես Քրիստոսի լույսի խորհրդանիշ:
Տեառնընդառաջ: Տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն

«Կամրջելով իմ և ծնողներիս Ամանորը. նմանություններն ու տարբերությունները»

Ամանորը իմ ամենասիրելի տոներից մեկն է, քանի որ այն նշում ենք ընտանիքով: Ամանորին մենք զարդարում ենք տոնածառը և բոլորի համար նվերներ ենք դնում նրա տակ: Մայրիկս պատմում է, որ երբ նա փոքր էր, իրենք էլ էին զարդարում տոնածառ տատիկիս և պապիկիս հետ և նվերներ դնում նրա տակ: Իսկ Ամանորի ամենասպասված հյուրը Ձմեռ պապիկն է, որին ես դեռ չեմ հանդիպել, բայց նա միշտ նվերներ է բերում ինձ:

Ամանորին մենք գեզեցիկ զարդարում ենք սեղանը և համեղ կերակուրներ ենք դնում: Ամանորյա սեղանի՝ իմ ամենասիրելի կերակուրը ավանդական հայկական թփով տոլման է և նրբաբլիթները: Մայրիկս միշտ ամանորին պատրաստում է «Կարմիր թավիշ» տորթը, որը կարմիր գույն է, շատ գեղեցիկ է և համեղ: Իսկ երբ մայրիկս փոքր էր, իր տատիկը պատրաստում էր «Դեղձ» թխվածքը, սակայն այդ թխվածքից ես չեմ կերել:

Ես Ձմեռ պապիկից ուզում եմ տարբեր խաղալիքներ: Մայրիկս, երբ փոքր էր, նույնպես Ձմեռ պապիկից խաղալիքներ էր խնդրում: Անցյալ տարի ես Ձմեռ պապիկից խնդրել էի Բարբի տիկնիկ և մայրիկս ինձ պատմեց, որ փոքր ժամանակ նա նույնպես խնդրել էր Բարբի տիկնիկ:

Ամանորը մենք միշտ դիմավորում ենք ընտանիքով, շնորհավորում ենք միմյանց, երազանքներ ենք պահում, հետո գնում ենք հյուր քույրիկ-եղբայրների և ընկերների մոտ, երգում ենք ամանորյա երգեր, պարում ենք, խաղում, զվարճանում:

Մայրիկս փոքր ժամանակ շատ էր սիրում «12 ամիսներ» մուլտֆիլմը, նա նաև սիրում էր դիտել «Տանը մենակ» ֆիլմը, այդ ֆիլմը ես նույնպես շատ եմ սիրում:

Ես կարծում եմ, որ Ամանորը ամենագեղեցիկ, ամենաբարի և հրաշքներով լի տոնն է եղել և շարունակում է մնալ: Այս տոնը միշտ միավորում է ընտանիքի անդամներին, բարեկամներին և ընկերներին: Ես կարծում եմ, որ Ամանորը չունի բացասական կողմեր:

Ես սիրում եմ, որ Ամանորը ձմռանն է, քանի որ կա ձյուն, կարող ենք ձնագնդիկ խաղալ, ձնեմարդ պատրաստել և մի լավ զվարճանալ: Ես չէի ցանկանա փոխել Ամանորը նշելու ավանդական ձևը, ինձ այսպես շատ է դուր գալիս:

Ամանոր

Նոր տարվա վերջին օրը, ամբողջ քաղաքների բնակչությունը հայտնվում է գլխավոր հրապարակում և սպասում Սուրբ ծննդին, ամեն անգամ նայելով ժամացույցին, թե երբ օրը կփոխվի։ Այդ արարողությունը ցույց են տալիս ամբողջ աշխարհով մեկ, ուղիղ միացումով։ Այդ բանից հետո բոլորը գնում են տուն, որտեղ իրենց սպասում են ընտանեկան ընթրիքը, շամպայնը և գինին։ Իսպանիայում Նոր տարվա ավանդույթների մեջ մտնում են նաև բնակչության կողմից շատ խաղող ուտելը, որը իրենց կարծիքով մաքրում է ոգին։ Ամեն մի խաղողը օգնում է նոր տարում լինել ավելի հաջողակ:
Երկրում նորաձև է նաև կարմիր ներքնազգեստ կրելը Նոր տարին դիմավորելիս, քանի որ կարմիր գույնը հաջողություն է բերում:

Ահա թե ինչպես են նշում Ամանորը Իսպանիայում — Նանե Այնթաբյան
Ամանորը՝ Իսպանիայում

Բրիտանիայում Ամանորի հետ կապված են մի շարք հնագույն ավանդույթներ և սովորույթներ կան: Ամանորի կեսգիշերին նրանք բացում են տան հետին դուռը և ճանապարհում Հին տարին, իսկ զանգերի վերջին ղողանջի հետ Նոր տարին բերում են տուն՝ արդեն դիմացի դռնով։
Եթե 12-րդ ղողանջից հետո տուն մուգ մազերով երիտասարդ մարդ է մտնում (առաջին հյուր), ապա եկող տարին հաջողակ կլինի։ Առաջին հյուրը պետք է հաց, ածուխ և մի պտղունց աղ բերի։ Դրանից հետո նա այրում է ածուխը բուխարիում, բոլորը միմյանց շնորհավորում են, իսկ հյուրին, որը հաջողություն է բերում, անպայման հյուրասիրում են:
Ամանորին սիրահարվածները Բիգ Բենի զանգերի ներքո համբուրվում են. համարվում է, որ դա կապահովի նրանց ամուր հարաբերությունները եկող տարում։ Համաձայն սովորույթի՝ համբույրը նրա հետ, ով կանգնած է սենյակի կենտրոնում, հաջողություն և երջանկություն է բերում ողջ նոր տարվա համար: Էդինբուրգում՝ Թագավորական մղոն փողոցում, ընդունված է այրել կուպրով տակառ՝ այդպիսով «ազատվելով» ամեն հնից, ներառյալ՝ հին տարուց:

Շվեդներն ավանդաբար միմյանց նվիրում են մոմեր։ Այդ նվերը պայմանավորված է նրանով, որ ձմռանը Բևեռային շրջանում շուտ է մթնում, իսկ լույսը ընկերության, բարյացակամության և ուրախության խորհրդանիշն է։ Շվեդական տներում Ամանորի տոնակատարությունը սկսվում է նրանից, որ հայրիկները տնից դուրս են բերում աղբը, իսկ վերադառնում են Յուլ Տոմտենի՝ Ձմեռ պապու կերպարանքով։ Երբ ժամացույցը սկսում է ազդարարել կեսգիշերը բոլորը սկսում են սերպանտին շաղ տալ, շվիներով աղմկել, իսկ Յուլ Տոմտենն էլ նվերներ բաժանել։ Այդպիսի աղմուկ-աղաղակի պայմաններում Նոր Տարին մուտք է գործում Շվեդիա։

Ինչպե՞ս են Սուրբ ծննդյան տոները նշում աշխարհի տարբեր երկրներում | ՄԱՄՈՒԼ.am  լրատվական գործակալություն | Նորություններ, լուրեր Հայաստանից ...

Էրեբունի

Մենք շատ հետաքիքիր այց ունեցանք Էրեբունի թանգարանում։ Շրջեցինք նախ թանգարանային հատվածում, ապա բերդաքաղաքում։

Մենք նաև մի փոքրիկ պեղում կատարեցինք։ Ինձ համար շատ կարևոր էր այս այցը, քանի որ շատ էի ուզում ծանոթանալ Երևանի բազմադարյա պատմությանը։