Архив рубрики: Հայրենագիտության հաշվետվություն 2020

Հայրենագիտության հաշվետվություն, ուսումնական առաջին շրջանի ամփոփում (2021-2022)

Հին հայկական Ամանոր

Հայաստանի ազգագրության թանգարան

Երևանի պատմության թանգարան

Արատեսյան օրեր

Մխիթար Սեբաստացի

Գրիգոր Լուսավորիչը և Խոր Վիրապը

Վայոց ձոր

Սյունիքի մարզ

Իմ բակ, իմ թաղ

Հայաստանի մարզերը և մարզկենտրոնները

ՀՀ գետերը

Գրիգոր Լուսավորիչը և Խոր վիրապը

Գրիգոր Ա Լուսավորիչը Հայաստանում քարոզում էր քրիստոնեություն:  Տրդատ 3-րդ Մեծը, իմանալով այդ մասին, քրիստոնյաների հալածանքի շրջանում, Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի բանտը՝ Խոր վիրապ /խոր փոս/, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Ըստ ավանդույթի նրան գաղտնի կերակրել է մի կին, որի շնորհիվ էլ նա ողջ է մնացել: Տրդատ 3-րդն այդ ժամանակ օգնության կարիք ուներ, քանի որ  քրիստոնյաներին հալածելու համար, Աստված նրան պատժում է, և նրա դեմքը վերածվում է խոզի մռութի: Տրդատ Գ_ի քույրը նրան ասում է, որ իրեն կարող է փրկել միայն Գրիգորը, որը գտնվում էր վիրապում: Տրդատը չի հավատում, որովհետև այդ փոսում ոչ ոք չէր կարող ապրել երկար, առավել ևս 14 տարի: Սակայն, երբ քույրը պնդում է, նա մարդիկ է ուղարկում և Գրիգորին հանել է տալիս փոսից: Գրիգորին հաջողվում է փրկել արքային, վերադարձնել նախկին տեսքին:  Այդ դեպքից հետո, Տրդատը նրան բաց է թողնում, մկրտվում է որպես քրիստոնյա, և երկրով մեկ թույլատրում է քրիստոնեության տարածումը, և այն 301 թվականին հռչակում է որպես պետական կրոն: Գրիգոր Լուսավորիչը կարգվում է որպես առաջին հայ կաթողիկոս:

Հայաստանում սկսում են հեթանոսական աստվածներին նվիրված տաճարները քարուքանդ անել: Արքայի քրոջ խնդրանքով պահպանվում է միայն Գառնու հեթանոսական տաճարը, որը կանգուն է մինչ օրս: Հայաստանում սկսվում է եկեղեցաշինություն: Գրիգոր Լուսավորչի երազի համաձայն սկսում են Էջմիածնի Մայր տաճարի շինարարությունը:

Գրիգոր Լուսավորչի բանտարկված վայրում

Հատակագիծ

Մոտ 642 թվականին Ներսես Գ կաթողիկոսը սրբազան վիրապի վրա կանգնեցրել է մի մատուռ

՝ Խոր վիրապը: Ավերված շինության տեղում 1662 թվականին կառուցվել է թաղածածկ մատուռ, որը կանգուն է մինչև օրս:

Խոր Վիրապը կարևոր պատմական նշանակություն ունի Հայաստանի համար: Գտնվում է Արարատի մարզի Լուսառատ գյուղից մոտ 1 կմ հյուսիս-արևմուտք: Այսօր զբոսաշրջիկները հնարավորություն ունեն իջնել ստորգետնյա զնդան, որը գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի մատուռի ներսում: Վանքի տարածքից բացվում է Արարատ լեռան շքեղ տեսարան:

  • Վանական համալիրի արևմտյան մասում տեղակայված է գերեզմանատուն, որը կոչվում է «Օտյաց Խաչ»։ Ըստ ավանդազրույցի, այստեղ են հանդիպել Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները: 1869 թ-ին վանքի առաջնորդ Վարդան Ալեքսանդրապոլսեցու կողմից այս սրբավայրում մատուռ է կառուցվել:
  • 13-րդ դարից սկսած Խոր Վիրապը բացի կարևոր սրբատեղի լինելուց, դարձել է կրթության և գիտության համահայկական կենտրոն. 1255 թ. Վարդան Արևելցին վանքում հիմնում է բարձրագույն դպրոց։ 16-րդ դարում Հայաստանի քաղաքական և տնտեսական ծանր դրության պատճառով վանքի շինությունները վնասվում են։ 1666-1669 թթ․ Դավիթ Վիրապեցին կառուցում է վանքի պարիսպները և ներսում գտնվող շինությունները։ 
    • 1669 թվականին սկսվել են վիրապից հողահանության աշխատանքները և դրա վրա 14-րդ դարում կառուցված մատուռի փոխարեն Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցումը։ Վիրապն ունի մոտ 4.5 մ տրամագիծ և 6.5 մ խորություն։ Այն արտաքուստ գոտևորված է կրաքարե սալերով, ունի արձանագրություններ, բարձրաքանդակներ։ 1703 թ․ ավարտին է հասցվել կենտրոնական Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառուցումը։ 19-րդ դարի վերջին այդ եկեղեցու արևմտյան ճակատին կից կառուցվել է սյունազարդ զանգակատունը
Screenshot_20211019-190918_Maps

Մխիթար Սեբաստացի

Մխիթար Սեբաստացին հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ է, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիրը։ Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։
1693 թ. մեկնել է Բերիա, որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։
1712 թ. Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։ Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով։
Մխիթար Սեբաստացին աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի՝ «Դուռն քերականութեան աշխարհաբար լեզուին հայոց»-ի հեղինակն է։ Արժեքավոր է նաև նրա «Քերականութիւն գրաբար լեզուի հայկազեան սեռի» երկը, որտեղ քննել է գրաբարի ձևաբանությունը, շարահյուսությունը, սահմանել կանոններ, անդրադարձել ուղղագրության և այլ հարցերի։ Հայագիտական մեծ նվաճում է Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» աշխատությունը։

Մենք գնում ենք ճամփորդության

Սևանա լիճը բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ է Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։

Լճի ծագումնաբանական վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է չորրորդական ժամանակաշրջանում։ Գոյացել է հրաբխային գործունեության հետևանքով՝ միջլեռնային տեկտոնական իջվածքում սառցադաշտային և ձնհալոցքային ջրեր լցվելու արդյունքում։ Չորս կողմում առանձնակի շրջապատում են Արեգունու, Սևանի, Վարդենիսի, Գեղամա լեռները։

Սևանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։ Հրազդան գետի վրա կառուցված 6 էլեկտրակայանները ձևավորում են հանրապետության ամենամեծ՝ Սևան-Հրազդան կասկադը։ Խորհրդային իշխանության տարիներին լճի մակարդակը զգալիորեն իջել է, ինչի հետևանքով տարածաշրջանում առաջացել է էկոլոգիական խնդիր։
1978 թվականին ստեղծվել է Սևան ազգային պարկը։

Մեծեփի ամրոցը գտնվում է Սևան քաղաքից մեկ կիլոմետր դեպի հյուսիս ընկած մի բարձունքի վրա, որը Փամբակի լեռնաշղթայի ամենահարավային գագաթներից մեկն է։ Բարձունքը արևելքից, հարավից և արևմուտքից խիստ թեքությամբ, կոնաձև վեր է խոյանում, որի լանջերը ծածկված են հրաբխային տուֆի կամ այլ կոնգլոմերատի բեկորներով։ Գագաթը շրջապատից բարձր է մոտ 600 մետր և խիստ դժվարամատչելի է։ Տեղացիների մոտ բարձունքը հայտնի է «Մեծեփ» անունով, որի վրա կա ավերակ մի մատուռ, նույն անունով։

Ամրոցի ներսում և դրանից դուրս նկատվում են կացարանների ավերակների հետքեր։ Մեծեփը գտնվում է Լճաշենից մոտ հինգ կիլոմետր հեռավորության վրա։ Այստեղից դեպի չորս կողմ բացվում են գեղատեսիլ հորիզոններ։ Լեռան գագաթից երևում է լճի գրեթե ամբողջ հայելին, ափերով հանդերձ, իսկ դեպի արևմուտք՝ Հրազդան գետի հովիտը, Սևան-Երևան խճուղիով մինչև Հրազդան քաղաքը։ Այս բոլորը թույլն տալիս ենթադրելու, որ Մեծեփ անունով լեռան գագաթին եղած կիկլոպյան ամրոցը, հավանորեն, հանդիսացել է Լճաշենի ամրոցի հեռավոր մատույցներում մի պահակային կետ։

Հայրենագիտության հաշվետվություն. առաջին մաս

Հայրենագիտություն առարկան ինձ շատ դուրս եկավ: Մենք հետաքրքիր և կարևոր նախագծեր արեցինք, որոնց արդյունքում ես շատ բան իմացա Հայաստանի մասին:

Ամանոր

Էրեբունի

Մեր ընտանեկան սովորույթը

Էրեբունի

Տոլմա

Երևանյան այգիներ

Քարտեզագրում

Իմ բնակավայրը

Ծագումով որտեղի՞ց ես, Հայկ և Բել

Մեր հայրենիքի անցյալն ու ներկան․Տարիների հաշվումը պատմության մեջ

Հայաստանն իմ հայրենիքն է

Ճամփորդություն

Ճամփորդելու ենք

Հայաստանի մարզերը

Ընտանեկան դպրոցներով Հայաստանը ճանաչելու ժամանակը

Ես