Архив рубрики: Իմ մասին

«Կամրջելով իմ և ծնողներիս Ամանորը. նմանություններն ու տարբերությունները»

Ամանորը իմ ամենասիրելի տոներից մեկն է, քանի որ այն նշում ենք ընտանիքով: Ամանորին մենք զարդարում ենք տոնածառը և բոլորի համար նվերներ ենք դնում նրա տակ: Մայրիկս պատմում է, որ երբ նա փոքր էր, իրենք էլ էին զարդարում տոնածառ տատիկիս և պապիկիս հետ և նվերներ դնում նրա տակ: Իսկ Ամանորի ամենասպասված հյուրը Ձմեռ պապիկն է, որին ես դեռ չեմ հանդիպել, բայց նա միշտ նվերներ է բերում ինձ:

Ամանորին մենք գեզեցիկ զարդարում ենք սեղանը և համեղ կերակուրներ ենք դնում: Ամանորյա սեղանի՝ իմ ամենասիրելի կերակուրը ավանդական հայկական թփով տոլման է և նրբաբլիթները: Մայրիկս միշտ ամանորին պատրաստում է «Կարմիր թավիշ» տորթը, որը կարմիր գույն է, շատ գեղեցիկ է և համեղ: Իսկ երբ մայրիկս փոքր էր, իր տատիկը պատրաստում էր «Դեղձ» թխվածքը, սակայն այդ թխվածքից ես չեմ կերել:

Ես Ձմեռ պապիկից ուզում եմ տարբեր խաղալիքներ: Մայրիկս, երբ փոքր էր, նույնպես Ձմեռ պապիկից խաղալիքներ էր խնդրում: Անցյալ տարի ես Ձմեռ պապիկից խնդրել էի Բարբի տիկնիկ և մայրիկս ինձ պատմեց, որ փոքր ժամանակ նա նույնպես խնդրել էր Բարբի տիկնիկ:

Ամանորը մենք միշտ դիմավորում ենք ընտանիքով, շնորհավորում ենք միմյանց, երազանքներ ենք պահում, հետո գնում ենք հյուր քույրիկ-եղբայրների և ընկերների մոտ, երգում ենք ամանորյա երգեր, պարում ենք, խաղում, զվարճանում:

Մայրիկս փոքր ժամանակ շատ էր սիրում «12 ամիսներ» մուլտֆիլմը, նա նաև սիրում էր դիտել «Տանը մենակ» ֆիլմը, այդ ֆիլմը ես նույնպես շատ եմ սիրում:

Ես կարծում եմ, որ Ամանորը ամենագեղեցիկ, ամենաբարի և հրաշքներով լի տոնն է եղել և շարունակում է մնալ: Այս տոնը միշտ միավորում է ընտանիքի անդամներին, բարեկամներին և ընկերներին: Ես կարծում եմ, որ Ամանորը չունի բացասական կողմեր:

Ես սիրում եմ, որ Ամանորը ձմռանն է, քանի որ կա ձյուն, կարող ենք ձնագնդիկ խաղալ, ձնեմարդ պատրաստել և մի լավ զվարճանալ: Ես չէի ցանկանա փոխել Ամանորը նշելու ավանդական ձևը, ինձ այսպես շատ է դուր գալիս:

Իմ բնակավայրը

Ես ծնվել եմ Հայաստանում՝ Երևանում։ Ապրում եմ Թավրիզյան 43 հասցեում։ Փողոցը իր անունը ստացել է հայ դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Միքայել Թավրիզյանի պատվին։ Թավրիզյան փողոցը գտնվում է Արաբկիր վարչական շրջանում։ Արաբկիրը մնացած թաղամասերի հետ հիմնականում կապված է Կոմիտասի պողոտայով, Կիևյան փողոցով, Բարեկամության մետրոյով։ Մեր տանից դպրոց կարող ենք գնալ 20 րոպեում։ Արևելքից ու արևմուտքից Արաբկիրում անցնում են Գետառ ու Հրազդան գետերը։ Արաբկիր համայնքում կան թանգարաններ, հանրային գրադարններ, Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցը, Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցը, Սուրբ Խաչ եկեղեցին։
Մեր փողոցում շատ են առանձնատները։ Ունենք բարի և հոգատար հարևաններ։ Ես շատ եմ սիրում խաղալ իմ տարեկիցների հետ։

Смотреть исходное изображение
Նկարը՝ համացանցից

Ես

Իմ ամենասիրելի նախասիրություններից է մայրիկիս հետ ուտեստներ պատրաստելն ու դրանք նկարելը։ ՈՒտեստներից նախընտրում եմ բլինչիկ, սպագետի, ձվածեղ։ Իմ սիրելի գույներն են դեղինն  ու կապույտը։ Ես շատ եմ սիրում հագնել այդ գույների հագուստներ։ Իմ սիրելի ֆիլմերից  են  «Ալիսան հրաշքների աշխարհում», Հարրի Փոթերի մասին պատմող ֆիլմաշարերը։

 Հայաստանում  իմ  այցելած  վայրերից  ինձ ամենաշատը  դուր է եկել Գառնու հեթանոսական տաճարը։ Այն կառուցված  է  գեղեցիկ սյուներով և նախշերով։

Ողջույն, ես Անետան եմ

Իմ  անունը  Անետա է։ Շուտով  ես դառնալու  եմ  9  տարեկան: Ես սովորում եմ  Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում՝ երրորդ դասարանում։ Ես  շատ   եմ  սիրում  նկարել  և  պարել։ Ես սիրով հաճախում եմ Սանտա Լ  նորաձևության ստուդիա և Նավասարդի նկարչական ստուդիա։ Ես ունեմ շատ ընկերներ և ընկերուհիներ և սիրում եմ խաղալ նրանց հետ։