Архив рубрики: Բնագիտություն

Կարմիր գիրք

Կարմիր գիրքը հազվագյուտ և ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանիների, բույսերի և սնկերի ցուցակն է։ Կարմիր գրքերը լինում են տարբեր մակարդակների՝ միջազգային, ազգային և տարածաշրջանային։

Հազվագյուտ և անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների պահպանման առաջնահերթ կազմակերպչական խնդիրը դրանց ցուցակագրումն ու հաշվառումն է։ Դեռևս 30-35 տարի առաջ առաջին փորձերն էին արվում մշակել հազվագյուտ և անհետացող կենդանինների և բույսերի սկզբում տարածաշրջանային, այնուհետև համաշխարհային ամփոփագրեր։

Բնության պահպանության միջազգային միությունը 1948 թվականին միավորել և գլխավորել է աշխարհի երկրների մեծ մասի պետական, գիտական և հասարակական կազմակերպությունների բնության պահպանությանը նվիրված աշխատանքները։ Հանձնաժողովի խնդիրներից էր անհետացման վտանգի տակ գտնվող բույսերի և կենդնիների հազվագյուտ տեսակների վիճակի ուսումնասիրությունը: Հանձնաժողովը իր հիմնական նպատակը դարձրեց այս կամ այն պատճառով ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանիների համաշխարհային տեղեկագրերի ստեղծումը։ Հանձնաժողովի նախագահը առաջարկեց այդ ցանկն անվանել Կարմիր գիրք , որպեսզի դրան հաղորդի ձգող և ծավալուն նշանակություն, քանի որ կարմիր գույնը խորհրդանշում է վտանգի ազդանշան։

15 տարի անց ՝ 1963 թվականին, կազմակերպությունը հրապարակեց նման տեսակների առաջին ցուցակը: Փաստերի կարմիր գիրքը այս ցուցակի վերնագիրն էր: Ավելի ուշ հրատարակությունը վերանվանվեց, և ցուցակը ստացավ «Աշխարհի կարմիր գիրք» անվանումը:

Պարարտանյութեր

Պարարտանյութերը, օրգանական, անօրգանական և կենսաբանական նյութեր են, որոնք օգտագործվում են հողի հատկությունները և բույսերի սննդառությունը բարելավելու ու բերքատվությունը բարձրացնելու նպատակով։ Պարարտանյութերը բարձրացնում են հողի բերրիությունը, բարելավում սննդային, ջրային, ջերմային և օդային ռեժիմները, ֆիզիկական, քիմիական ու կենսաբանական հատկությունները, բարձրացնում մշակաբույսերի բերքատվությունը և լավացնում բերքի որակը։ Պարարտանյութերը բերքի մեծ հավելում են տալիս, երբ հողը նաև ոռոգվում է։ Բերքի հետ ամեն տարի հողից հեռանում են զգալի քանակի սննդանյութեր, որի հետևանքով հողի բերրիությունն ընկնում է։ Պարարտանյութերի կիրառմամբ լրացվում է հողից հեռացված սննդանյութերի քանակությունը։ Պարարտանյութերի կիրառումից առավելագույն արդյունք ստանալու համար անհրաժեշտ է այն ճիշտ օգտագործել՝ ելնելով հողի ագրոքիմիական հատկություններից և պարարտացվող մշակաբույսի սննդառության առանձնահատկություններից։

ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ

  1. Ի՞նչ կենդանի օրգանիզմներ են հանդիպում հողում:
    Միջատներ, բակտերիաներ:
  2. Ի՞նչ է հողը, իսկ հումո՞ւսը:
    Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է: Հողի այս շերտը պարունակում է նաև տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ: Այդ մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օր­գանական նյութերով հարուստ հումուս:
  3. Ինչո՞ւ է հողի վերին շերտը մուգ գույնի:
    Հումուսը հողին հաղորդում է մուգ գույն:
  4. Ի՞նչ նյութեր են պարունակվում հողում:
    Ջուր, թթվածին, հանքանյութեր:
  5. Ի՞նչ են պարարտանյութերը:
    Հողի բերրիության և բույսերի աճի ապահովման համար օգտագործում են պարարտանյութեր: Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր և լրացուցիչ սնունդ են բույսի համար:
  6. Ի՞նչ նպատակով են իրականացնում հողի արհեստական ոռոգումը, փխրեցումը:
    Երբ անձրևները սա­կավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը:

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կենդանիների միջև ի՞նչ տարբերություններ կան: Բերեք օրինակներ:
    Կենդանիները միմյանցից տարբեր­վում են արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գունավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն:
  2. Ինչո՞վ է պայմանավորված կենդանիների բազմազանությունը:
    Կենդանիների բազմազանությունը պայմանավոր­ված է այն տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են:
  3. Ի՞նչ է ֆաունան:
    Որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերր միասին անվանում են ֆաունա:
  4. Գիտե՞ք, թե որ կենդանիներն են տալիս ձու, բուրդ, կաթ, միս:
    Հավ, ոչխար, կով, խոզ:

Բակտերիաներ և սնկեր

  1. Ի՞նչ գիտեք բակտերիաների և սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:
    Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով: Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից:
  2. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:
    Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը խոշորացույցի միջոցով բացահայտեց մանրէները:
  3. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:
    Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որը շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից:
  4. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:
    Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից:
  5. Ինչո՞ւմն է բակտերիաների դերը բնության մեջ և մարդու կյանքում:
    Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ:
  6. Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:
    Սնկերը մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկր մյուսի աճին և զարգացմանը:
  7. Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:
    Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:
    Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն:
  8. Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները: Ին­չո՞ւ, փորձեք հասկանալ և բացատ­րել:
    Այդ բակտերիաները բերանի միջոցով արագ կարող են հասնել մեր մյուս օրգաններին: Ատամները մաքրելով մենք ազատվում ենք բակտերիաներից:

Բույսերի կառուցվածքն ու կենսագործունեությունը

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:
    Բույսերը աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր:
  2. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:
    Բույսի մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը:
  3. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:
    Բույսի աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝ լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ:
  4. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:
    Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման: Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:
  5. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:
    Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են: Դրանք արտադրում են թթվածին:
  6. Դիտարկեք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները, նշեք բույսի օրգանները: Թվարկեք այն բույսերը, որոնք ծաղկում են: Նյութը կարող է լինել նաև տեսաֆիլմի տեսքով։

Սնկեր

  1. Ի՞նչ գիտեք սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:
    Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից:
  2. Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:
    Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկը մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:
  3. Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:
    Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը: Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:
  4. Սունկը բույս է, թե կենդանի։ Պարզաբանե՛ք:
    Սնկերը իրենց կենսաբանական հատկանիշներով ավելի մոտ են գտնվում կենդական աշխարհին՝ քան բուսական, ուստի կարելիլ է դրանք համարել կենդանի:

Շների առաջացման պատմությունը

Շունը վայրի կենդանիներից առաջինն է, որին մարդն ընտելացրել է դեռևս քարի դարում՝ շուրջ 12 հզ. տարի առաջ։ Ընտելացման և բուծման ընթացքում ստեղծվել է շների ավելի քան 400 ցեղ, որոնք միմյանցից տարբերվում են մարմնի չափերով ու կառուցվածքով, մազածածկով, գույնով ու վարքագծով։ Դրանք բոլորը սերում են 1 նախնուց՝ գայլից։ Այժմ ընտանի շներն ապրում են ամենուրեք, որտեղ մարդիկ կան։ Շների նախնիներն առաջացել են գայլերի ցեղից, որի բոլոր տեսակներն էլ կարող էին խաչասերվել՝ սկիզբ տալով շներին։ Սակայն շների անմիջական նախնին համարվում է հենց գորշ գայլը:
Գենետիկ հետազոտությունները ցույց են տալիս, որ շունը կարող է առաջացած լինել 135 000 տարի սրանից առաջ։

Գյուղատնտեսություն

  1. Ի՞նչ է գյուղատնտեսությունը, և ի՞նչ ճյուղերից է բաղ­կացած այն:
    գյուղատնտեսությունը ևս տնտեսու­թյան խոշոր ճյուղերից է: Այն զբաղված է մշակաբույսերի աճեցմամբ և ընտանի կենդանիների բուծմամբ:
  2. Ինչո՞վ է զբաղվում բուսաբուծությունը, և ի՞նչ բույսեր է աճեցնում մարդը սննդամթերք ստանալու, անասնա­կերի և արդյունաբերության համար:
    Բուսաբուծությունը զբաղվում է զանազան մշակաբույսերի աճեցմամբ: Բուսաբուծության մեջ առաջնակարգ նշանակություն ունի ցորենի մշակու­թյունը, որը մարդկության մեծ մասի հացն է:
    Մարդն աճեցնում է նաև բրինձ, գարի, բազուկ, գազար, վարունգ, պոմիդոր, սուրճ, թեյ, մրգեր՝ խաղող, ձմերուկ, բամբակենի և այլն:
  3. Ինչո՞վ է զբաղվում անասնապահությունը:
    Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ:
  4. Օրվա ընթացքում բուսաբուծությունից և անասնապա­հությունից ստացված ի՞նչ մթերք ես օգտագործում քո սննդի մեջ:
    Ես ուտում եմ կանաչի, մսամթերք, կաթնամթերք:
  5. Ինչպե՞ս են միմյանց հետ կապված բուսաբուծությունը և անասնապահությունը:
    Անասնապահության համար մարդը որպես կեր օգտագործում է բնության բարիքները և իր աճեցրած բույսերը:
  6. Ի՞նչ կապ կարող է լինել գյուղատնտեսության և արդյունաբերության միջև:
    Մարդը հատուկ գործարաններում արտադրում է համակցված կերեր, որոնք պարունակում են կենդանիներին շատ անհրաժեշտ սննդարար նյութեր: