Архив за день: 20.10.2021

Խորխե Բուկայ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր:

Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսըգետնի մեջ խրված ցցին: Այն ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել: Ինձ համար հանելուկ էր մնացել ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:
Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ հիշումայս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ վարժեցված է: Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»: Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են: Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ, բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգվել էփորձելով ազատվել: Բայց, չնայած ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել: Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը: Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող: Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո: Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում: Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել: -Այսպիսին է կյանքը, Դեմիան: Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված ենք հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը: Ապրում ենք համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:
…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:

Հարցեր և առաջադրանքներ:
Ինչի՞ մասին է պատմվածքը:
Այն մասին, թե ինչպես էր կրկեսի փղիկը հարմարվել էր իր կարգավիճակին:
Ի՞նչ է սովորեցնում այս ստեղծագործությունը:
Սովորեցնում է, որ պետք է երբեք կանգ չառնել ու հանձնվել, միշտ պետք է փորձել:
Նմա՞ն ես այդ փղիկին:
Ոչ այնքան:

Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշները` հսկայական-մեծ
ամուր-ուժեղ, պինդ
ակնհայտ-հայտնի, բացահայտ
անասելի-անպատմելի, անբացատրելի
խելացի-գիտուն, իմաստուն
ջանք-ճիգ
բազում-շատ, անհամար

Գրիգոր Լուսավորիչը և Խոր Վիրապը

Գրիգոր Ա Լուսավորիչը Հայաստանում քարոզում էր քրիստոնեություն: Տրդատ 3-րդ Մեծը, իմանալով այդ մասին, քրիստոնյաների հալածանքի շրջանում, Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի բանտը՝ Խոր վիրապ, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Ըստ ավանդույթի նրան գաղտնի կերակրել է մի կին, որի շնորհիվ էլ նա ողջ է մնացել: Տրդատ 3-րդն այդ ժամանակ օգնության կարիք ուներ, քանի որ քրիստոնյաներին հալածելու համար, Աստված նրան պատժում է, և նրա դեմքը վերածվում է խոզի մռութի: Տրդատի քույրն ասում է, որ հիվանդությունից կարող է փրկել միայն Գրիգորը, որը գտնվում էր վիրապում: Տրդատը չի հավատում, որ այդ փոսում որևէ մեկը կարող էր ապրել երկար, առավել ևս 14 տարի: Սակայն, երբ քույրը պնդում է, նա մարդիկ է ուղարկում և Գրիգորին հանել է տալիս փոսից: Գրիգորին հաջողվում է փրկել արքային, վերադարձնել նախկին տեսքին: Այդ դեպքից հետո, Տրդատը նրան բաց է թողնում, մկրտվում է որպես քրիստոնյա, և երկրով մեկ թույլատրում է քրիստոնեության տարածումը, և այն 301 թվականին հռչակում է որպես պետական կրոն: Գրիգոր Լուսավորիչը կարգվում է որպես առաջին հայ կաթողիկոս:

Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Խոր Վիրապից • Հոգևոր կայքէջ

Передышка 2

Наступила зима. Всё кругом – и поля, и леса – засыпал снег. Посреди белого поля
виднелась одна только берёза. Но вот зима прошла. Потекли ручьи, всё кругом зацвело, зазеленело. И только одна Передышка в эту весну не покрылась густой зелёной листвой. Она стояла голая, потемневшая. Ветер обломал у неё сухие ветви.
– Засохла наша берёзка, не будет теперь Передышки, – говорили в деревне. А потом однажды приехали люди с топором и пилою, свалили сухое дерево и увезли на
дрова. Шёл как-то раз лесник из деревни, и ребята с ним тоже пошли в лес за ягодами. Дошли до середины поля, а укрыться от солнца негде, один пень у дороги торчит. Поглядел на него лесник, рукой махнул.

У кого же это, – говорит, – хватило совести Передышку сгубить? Выжгли дыру у самого корня, да ещё всю кору со ствола ободрали. Стыдно стало ребятам. И рассказали они обо всём леснику. Тот покачал головой.
– Ну, – говорит, – что было, то было, а теперь надо вам вашу ошибку исправлять.
Ребята обрадовались. Только как же её исправить?
– А вот как, – сказал старик. – Осенью выкопаем мы в лесу молодые берёзки и всю дорогу ими обсадим. Так и решили. Было это лет десять назад. А теперь от деревни до леса вся дорога деревьями и кустами обсажена. А посередине пути торчит старый широкий пень. В этом месте по-прежнему все садятся передохнуть. И место это по-прежнему „Передышкой” называется.

а) Согласны ли вы с тем, что…
1. Когда наступила весна, Передышка покрылась зелёной листвой. нет
2. Берёза засохла, потому что ветер обломал её ветви. да
3. Передышку срубил лесник. нет
4. Ребятам стало стыдно, и они ничего не рассказали леснику. нет
5. Лесник посадил вдоль дороги новые молодые берёзки. да

б) Письменно опишите берёзу, используя данные ниже слова.
Передышка была зелёная. Передышка стала сухая.
Слова для справок: большая, высокая, развесистая, сухая, зелёная,
тёмная, голая.

Առաջադրանք

1․Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 2 սմ, 9 սմ, 11 սմ։
11*9*2=198 սմ խորանարդ

2․Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 5 դմ, 7 դմ, 8 դմ։
5*7*8=280 դմ խորանարդ

3․Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 6 սմ, 12 սմ, 10 սմ։
6*12*10=720 սմ խորանարդ

4․Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 13 սմ, 15 սմ, 10 սմ։
13*15*10=1950 սմ խորանարդ

5․Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 11 սմ, 12 սմ, 10 սմ։
11*12*10=132 սմ խորանարդ

6․ Հաշվեք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝ 3 դմ, 20 սմ, 10 սմ։
30*20*10=6000 սմ խորանարդ

7․ Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 11 սմ, 12 սմ, 14 սմ։
11*12*14=1848 սմ խորանարդ

8․Հաշվեք 2 դմ կող ունեցող խորանադի ծավալը։
2*2*2=8 դմ խորանարդ

9․ Հաշվեք 5 սմ կող ունեցող խորանադի ծավալը։
5*5*5=125 սմ խորանարդ

10․ Հաշվեք 11 սմ կող ունեցող խորանադի ծավալը։
11*11*11=1331 սմ խորանարդ

11․ Հաշվեք 10 սմ կող ունեցող խորանադի ծավալը։
10*10*10=1000 սմ խորանարդ

Հաշվեք խորանարդի ծավալը եթե նրա չափումներն են՝ 2 սմ, 11սմ, 3 սմ։
2*11*3=ւ6 սմ խորանարդ

Հաշվեք խորանարդի ծավալը եթե նրա չափումներն են՝ 15 սմ, 2 դմ, 10սմ։
15*10*2=300 սմ խորանարդ