Архив за день: 05.10.2021

Սյունիքի մարզ


Սատանի կամուրջը գտնվում է Որոտան գետի վրա, Տաթև գյուղից արևելք: Դա տրավերտիններից բաղկացած բնական կամուրջ է: Շրջակայքում կան բազմաթիվ հանքային աղբյուրներ: Աղբյուրների որոշ մասը գտնվում է հենց կամրջի տակ: Սատանի կամրջի հետ կապված են բազմաթիվ պատմական անցքեր: Տեղանքի դիրքն ու բնական պայմաններն այստեղ ունեին մեծ ռազմավարական նշանակություն Սյունիքի ազատագրական պայքարի ժամանակ, որը ղեկավարում էր Գարեգին Նժդեհը: Կամրջի բարձրադիր տեղամասերից, Նժդեհը ձորն էր գցում ասկյար եկվորներին և կարմիր բոլշևիկներին, որոնք փորձում էին առգրավել հայոց պատմական հողերը:

Տաթև - «Սատանի Կամուրջ»

Հալիձորի բերդը հայկական ճարտարապետական համալիր է Հայաստանի Սյունիքի մարզում՝ Ողջի գետի աջ ափին։ Կառուցվել է XVII դարի 1-ին կեսին՝ որպես անապատ։ XVIII դ. Դավիթ Բեկն այն վերակառուցել է բերդի, որն իր անառիկ դիրքի շնորհիվ դարձել է նրա ազատագրական պայքարի գլխավոր ամրոցը և Սյունիքի հայկական իշխանության կենտրոնը։ Համալիրում չափերով և տեղադրությամբ գերիշխողը եկեղեցին է (թաղածածկ դահլիճի հորինվածքով, բեմի երկու կողմում՝ ավանդատներով), որին հարավից և հյուսիսից կից են թաղածածկ, երկհարկ շինություններ։ Ամրոցի վերակառուցման ժամանակ պաշտպանական նկատառումներով եկեղեցու և կից երկհարկ շինությունների վերին հարկի կտուրները հավասարեցվել են՝ ստացված հարթակից գրոհող թշնամուն գնդակոծելու համար։

8.1.8.1 Ամրոց Հալիձոր (Հալիձորի բերդ),.jpg

Առաջադրանքներ

53.Կետերի փոխարեն գրի´ր տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):
Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած թշերով: Հյուրը քթի տակ բարի ժպտում էր երեխայի շատախոսության վրա: Առաջ բերեցին նրա զտարյուն նժույգը: Լքված նավը կամաց-կամաց խորտակվում էր: Նրա բոլոր հույսերը խորտակվում էին:

56.Բառերը գույգ- զույգ խմբավորի´ր ըստ օրինակի: Եթե մոտ, նման իմաստ ունեցող բառերը հոմանիշներ են, ինչպե՞ս կկոչվեն հակառակ իմաստ ունեցողները:
հականիշներ
Միշտ-երբեք, անարատ-արատավոր, ոչնչացնել- ստեղծել, բացահայտ- գաղտնի, թույլ- ամուր, վերջին-առաջին, համաձայնել-հրաժարվել, հանգստանալ-աշխատել, գտնել-կորցնել, հավաքել-վատնել, աջ-ձախ, արթուն-քնած, ընդունել-մերժել:

57.Տրված բառերի հականիշները գրի´ր:
Սիրուն-տգեղ, լավ-վատ, մեծ-փոքր, ներքև-վերև, ուշադիր-անուշադիր, բարեկամ-թշնամի, աղքատ-հարուստ, կուշտ-սոված, դիտավորյալ-պատահական, հիշել-մոռանալ, վառել-հանգցնել, դրական-բացասական, հրաժեշտ տալ-բարևել¬, հյուսել-քանդել, թույլատրել-արգելել, ընկնել-բարձրանալ, գումարել-հանել, թափթփել-հավաքել, պապանձվել-լեզու առնել, գիշեր-ցերեկ, ելք-մուտք, ավարտել-սկսել, օգնել-խանգարել, արագացնել-դանդաղացնել:

  1. Առածներն ընդգծված բառերի հականիշներով լրացրո´ւ:
    Անպտուղ ծառը կկտրեն, պտղատու ծառին քար կգցեն: Բարին որ չլիներ, չարը աշխարհը կքանդեր:
    Դևին դժոխքը ցույց չտաս, դրախտի ճանապարհը չի իմանա:
    Թացն էլ չորի հետ վառվում է:
    Կաթի հետ մտածը հոգու հետ դուրս կգա:
    Հագուստի նորն է լավ, ընկերոջ՝ հինը:
    Մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը:
  1. Բաց թողնված յուրաքանչյուր բառի փոխարեն ընդգծված բառերից մեկի հականիշը գրի´ր: Շվեդ հոգեբանները փորձեցին ստուգել, թե իրո՞ք միայն կանայք են սիրում հայելուն նայել: Ստոկհոլմի առևտրական կենտրոնում, աչքի ընկնող տեղում, մի մեծ հայելի դրեցին, իսկ կողքին՝ թաքնված տեղում մի կինոխցիկ: Պարզվեց, որ հայելի սիրում են նաև տղամարդիկ: Օրվա ընթացքում այդ հայելուն նայեց չորս հարյուր տասներկու կին և յոթ հարյուր յոթանասունութ տղամարդ:
  1. Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով:
    Փղերի մի մեծ խումբ հարձակվել էր Սուդանի Գենեա քաղաքի վրա և ամայացնում էր քաղաքի շրջակայքը: Ո´չ աղմուկ առաջացնող հատուկ հարմարանքներից, ո´չ էլ հրաձգությունից փղերը չէին վախենում. նրանք վախենում էին անգամ քաղաք մտնել: Պաշտպանվեցին միայն այն ժամանակ, երբ սպանվեց առաջնորդը՝ մի մեծ արու փիղ, որը ղեկավարում էր հարձակումը:

62.Հականիշ բառերով կապակցություններ կազմի´ր և փորձի՛ր բացատրել, թե դրանք ի՞նչ կարող են նշանակել:
Խելացի հիմար-մարդ, ով կարծում է, որ խելացի է, սակայն իրականում հիմար է:

63.Օրը (ցերեկն ու գիշերը) նկարագրի´ր գործածելով, ինչքան հնարավոր է, շատ հականիշներ:
Ցերեկը արևը դուրս է գալիս, լույս է, պայծառ, գիշերը՝ արևը մայր մտած է, շուրջբոլորը մութ է, խավար:

64.Ամառն ու ձմեռը նկարագրի´ր գործածելով, ինչքան հնարավոր է, շատ հականիշներ:
Ամռանը տաք է, լուսավոր, օրը՝ երկար, ձմռանը ցուրտ է, մռայլ, օրերը՝ կարճ:

  1. Սեր և հոր բառերի տարբեր իմաստներով կազմի´ր նախադասություններ:
    Կաթի սերը թափվել էր:
    Նա մեծ հարգանք ու սեր էր վայելում:
    Հորի մեջ էինք թաքնվել:
    Հոր առաջարկով գնացի նրանց տուն: