Архив за день: 01.10.2021

Բառագիտություն

33.Մի բառով գրի´ր:

ա) Առարկա, որը վերից վար կախվելով՝ ծածկում, փակում է որևէ բան: Դա նաև բեմն է բաժանում հանդիսասրահից-վարագույր
բ) Միջատ, որ երկու թև ունի ու բարալիկ կնճիթ, որով սնվում է: Իսկ սնվում է արյունով-մոծակ
գ) Արհեստավոր, որն զբաղվում է երեսը սափրելու, մազերը կտրելու, հարդարելու գործով-սափրիչ
դ) Պղնձյա առարկա, որի մեջ մետաղյա լեզվակ է կախված: Բարակ կամ հաստ պարանով լեզվակը պատերին են խփում՝ հնչեցնելու համար-զանգ

34.Գրավոր պատմի՛ր, թե տրված բառն ի՞նչ է նշանակում:

Գիրք-որևէ բան սովորելու կամ կարդալու համար, դիմակ-վիրուսներից պաշտպանվելու առարկա, դերասան-մարդ, ով խաղում է բեմում, ժպիտ-երբ ուրախ ես ու պայծառ, միշտ ուզում ես այդպես անել, երեխա-մարդը փոքր տարիքում:

39.Բացատրի´ր, թե գլուխ բառը ամեն մի նախադասության մեջ ի՞նչ իմաստով է կիրառված՝ փոխարինելով խելք, ղեկավար, կատար, ծայր, մաս, վրա բառերով: Ո՞ր նախադասության մեջ գլուխ բառն այլ բառով չես կարող փոխարինել:

Արջը գլուխը բարձրացրեց:-մարմնի մաս
Սարի գլխին ինչ-որ բան է փայլում:-կատար
Այս մարդը գլուխ չունի:-խելք
Գրքի առաջին գլուխը շատ հետաքրքիր էր:-մաս
-Իսկ ո՞վ էր ձեր գլուխը,- որոտաց զորավարը՝դիմելով գլխիկոր զինվորներին:-ղեկավար
Ինչ-որ մեկը թերթ է մոռացել պահարանի գլխին:-վրա
Գերանի գլխից բռնի՛ր:-ծայր

Առաջին նախադասության մեջ գլուխ բառն այլ բառով չենք կարող փոխարինել: