Архив за день: 30.09.2021

Անտառում

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։
Շշուկներ կային անտառում այնքան,
Եվ խոնա՜վ-խոնավ բուրմունքներ կային,
Իրար փաթաթված ստվեր ու կածան
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքեր մարդկային։
Եղյամն էր սունկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։
Եղնիկի հորթը՝ մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։
Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։
Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…
Անտառում խորին խորհուրդներ կային,
Եվ արձագանքնե՜ր կային անտառում,
Օրո՜ր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում…

Առաջադրանքներ

  1. Ուշադիր կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր :

կածան-արահետ,հողմ-փոթորիկ,եղյամ-սառցե բարակ շերտ,թեղի-ծառ

  • Առանձնացրու՛ փոխաբերությունները և վերլուծի՛ր:

Եղյամն էր սունկի գլուխն արծաթում-սնկի վրա սառույց է նստում

  • Ընդգծի՛ր դարձվածքները և բացատրի՛ր:

Ականջ դնել-լսել:

4.Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ նկարագրությունները:

Կապույտ մշուշներ, խոնա՜վ-խոնավ բուրմունքներ, մարդկային հետքեր, վայրի նշենի, թաց խոտեր, կորած հետքեր, հին երգ, տաք սղոց,տապալված կաղնի, խուլ հառաչանք, խաղաղ ծուխ, կանաչ եղևնի, խորին խորհուրդներ

  • Նկարագրի՛ր աշնանային անտառը:

Աշնանային  անտառը շատ գեղեցիկ է: Ծառերը գունավորվում են տարբեր գույներով: Անձրևից հետո անտառում անուշ հոտ է գալիս:

  • Ինչի՞ մասին էին սիրով զրուցում սոճին ու եղևնին: Երկխոսության տեսքով գրի՛ր նրանց զրույցը:

-Սոճի, դու գեղեցիկ ես,

-Շնորհակալ եմ, Եղևնի, դու նույնպես շատ գեղեցիկ ես,

-Գիտե՞ս Սոճի, շուտով ձմեռ է գալու և բոլոր ծառերի տերևները կթափվեն, միայն ես և դու կմնանք գեղեցիկ

-Այո, Եղևնի, մեր փշերը չեն թափվի, միայն պետք է զգույշ լինել մարդկանցից, որպեսզի մեզ չկտրեն, որպեսզի Ամանորին մեզ զարդարեն:

Ինչպես իմացա Կոմիտասի մասին

Կոմիտասի մասին ես իմացա, երբ հաճախում էի պարի: Այնտեղ ես սովորում էի մի պար, որը պիտի պարեի Կոմիտասի «Լորիկ» երգի ներքո: Երբ լսեցի այդ երգը, այն ինձ շատ դուր եկավ, հետո ես սովորեցի Կոմիտասի բանաստեղծություններից մեկը՝ «Աշունը»: Ես շատ եմ հավանում Կոմիտասի երգերը և բանաստեղծությունները: