Архив за день: 26.09.2021

Թվի բաժանելիության հայտանիշները

Առաջադրանքներ

  1. 126, 805, 1238, 30402, 100, 1269,45890,45650 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 3-ի։
    126, 1269, 30402
  2. 333, 124, 1071,8972,829,2398, 10207, 15692 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 9-ի։
    333, 1071
  3. 240, 100000, 1031, 1004, 20015, 28964,63984, 58962 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 4-ի։
    240, 100000, 1004, 28964, 63984
  4. 1000, 3685, 4253, 2560, 78954, 45807, 4589, 45865, 4853210 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 5-ի։
    1000, 3685, 2560, 45865, 4853210
  5. 2362, 12059, 147560, 2564057, 125638, 15874, 15463 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 2-ի։
    2362, 147560, 125638, 15874
  6. 100000, 2568, 15760, 154068, 1254000, 1468 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 10-ի։
    100000, 15760, 1254000
  7. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 3-ի․
    3180, 4455, 1080, 4116
  8. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 9-ի․
    7101, 5463, 44208, 32454
  9. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 4-ի․
    7224, 5200
  10. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 5-ի․
    4805, 5010

Աշուն

Աշուն
Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ բանաստեղծությունը՝ առանձնացնելով անծանոթ բառերը:
    տարափ, սաղարթ, սնել, մայուն, դարսել:
  2. Բացատրի՛ր բառերը
    ծնավ-ծնել, կյանք տալ
    սնավ-սնել, կերակրել
    քնավ-քնել

3.Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։
Ինձ դուր եկած հատվածում պատմվում է աշնան բերած մրգերի մասին:
4․ Բացատրի՛ր ոսկի տերև բառակապակցությունը և գործածի՛ր նախադասության մեջ։
ոսկի տերև-ոսկեգույն տերևներ
Աշնանը քայլում եմ ոսկի տերևների միջով:

  1. Կադա՛ ընդգծված բառերը և փորձի՛ր բառազույգեր կազմել։
    միրգ-գիրկ
    սնավ-ծնավ
    փչելով-ճչելով

Առաջադրանքների փաթեթ

Կետադրի’ր տեքստը:

Հորթը և ոզնին
Մի օր կանաչ դաշտում հանդիպեցին հորթն ու ոզնին: Երբ չալ հորթը լիզեց ոզնուն, փուշը ծակեց հորթի լեզուն. Այն ժամանակ ոզնին նրանց ասաց.
—Ինչ պատահի` մի տար բերանդ:

Տրված արմատներով բառե’ր կազմիր:

Բուժ-բուժակ, բուժքույր
բույս-բուսական, բուսայուղ
հյութ-հյութալի, հյութեղ, մրգահյութ
ցույց-հեռուստացույց, ժամացույց
սենյակ-հյուրասենյակ, խաղասենյակ

Բառաշարքից տրված բառերին իմաստով մոտ 2 – ական բա’ռ ընտրիր:

Լռելյայն-անխոս, լուռումունջ
հյուրընկալ- վանատուր, հյուրասեր
ջղայնանալ-բարկանալ, զայրանալ

Տրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով։
Արթնացնող ժամացույց-զարթուցիչ
ներկայացումներ բեմադրելու տեղը-թաթրոն
փղի քիթը-կնճիթ
մարդու ամենափոքր մատը-ճկույթ
կիսախարխուլ տնակ-խրճիթ
ձյունով ծածկված-ձյուածածկ
մրցույթը վարող-մրցավար
արծաթով օծված-արծաթազօծ
լույս արձակող-լուսարձակ

Լրացրո՛ւ բաց թողնված հականիշ զույգերը և կարդա՛ ժողովրդական առածները։

Խոսքը մեծին ջուրը՝ փոքրին։
Ծուռ նստենք, շիտակ խոսենք։
Թող ասեն գեշ է, թող չասեն էշ է։
Գնա մեռի, արի սիրեմ։