Архив за день: 18.09.2021

Հաշվարկային խնդիրներ (Տեքստային խնդիրներ թվային կախվածությանվերաբերյալ)

  1. Ամենամեծ միանիշ թվին քանի՞ անգամ պետք է գումարել ամենամեծ երկնիշ թիվը, որպեսզի ստացվի ամենամեծ եռանիշ թիվը:
    10 անգամ
  2. 37 թվին ձախից կցագրել են 3 թվանշանը: Ինչքանո՞վ մեծացավ թիվը:
    300-ով
  3. Եռանիշ թվի տասնյակների կարգում գրված է 0 թվանանը: Գտե՛ք այդ թիվը, եթե այն բաժանվում է 9-ի և գրառումը ավարտվում է 9 թվանշանով:
    909
  4. Տրված 32 թվին աջից կցագրել 5, ձախից՝ 3, ստացված թիվը կրկնապատկել։
    3325×2=6650
  5. 5․ 90 թվին աջից կցագրել 0, ձախից 8, ստացված թվից հանել տրված թիվը։
    8900-90=8810
  6. 6.Կազմել եռանիշ թիվ, որը վերջանում է 5-ով, տասնավորը երկուսին բազմապատիկ թիվ է, իսկ հարյուրավորը 3-ին բազմապատիկ թիվ
    625
  7. Որքա՞ն կմեծանա քառանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 4 թվանշանը։
    40000-ով
  8. 8․Հաշվիր բոլոր երկնիշ թվերի քանակը։
    90
  9. 9.Հաշվիր բոլոր քառանիշ թվերի քանակը։
    9000
  10. Որքանո՞վ կմեծանա թիվը, եթե նրա գրությանը հարյուրյակների կարգում գրված 4 թվանշանը փոխարինվի 7-ով։
    300-ով
  11. Հաշվի՛ր 7,2,0,4 թվանշաններով գրվող ամենամեծ ու ամենափոքր թվերի տարբերությունը։
    7420-2047=5373
  12. 12․ Գտի՛ր ամենամեծ եռանիշ ու ամենափոքր քառանիշ թվերի գումարից 2-ով մեծ թիվ։
    999+1000=1999
    1999+2=2001
  13. 13․Երկնիշ թվերից քանիսի՞ միավորն է 7։
    9-ի
  14. 14․Երկնիշ թվերից քանիսի՞ տասնավորը 6 է։
    1-ի

Գեղեցիկ, սպիտակ ձիու ամառը

Առաջադրանքներ

1. Կարդա՛ և պատմվածքից առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները ։ Բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

խորհրդավոր-անըմբռնելի, արտասովոր
անհեթեթ-անմիտ
տենչանք-իղձ, ցանկություն
տոհմ-ցեղ
աղքատ-չքավոր

2. Բնութագրի՛ր  պատմվածքի գլխավոր հերոսին:

Արամը բարի, ազնիվ տղա էր: Նրա ընտանիքը աղքատ էր, փող չունեին, ամբողջ տոհմն էր ծայրահեղ աղքատ։ Ղարօղլանյանների գերդաստանի բոլոր ճյուղերը ապրել են ամենազարմանալի և անհեթեթ չքավորության մեջ։ Նրանք հռչակված էին իրենց ազնվությամբ։ Հպարտ էին, ազնիվ, տարբերում էին ճշմարիտն ու սուտը։ Նրանցից ոչ ոք գողություն չէր արերլ երբևէ։ Արամ ևս գող չէր, նա ուղղակի ուզում էր ձի քշել, դրա համար է վերցնում հարևանի ձին:

Առաջադրանքների փաթեթ 13-17 սեպտեմ

Ո՞ր շարքերում են բառերը դասավորված այբբենական կարգով։

Այբբենական կարգով դասավորված են 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ շարքերում:

1. այգաբաց, այգեբաց, այգեգործ, այգեգործություն, այգեպան

2. բախտ, բախտավոր, բակ, բաղադրիչ, բաղաձայն

3. թավիշ, թատերագետ, թարգմանել, թարթիչ, թիթեռ

4. լավատես, լավորակ, լեգենդ, լեռնային, լեռնալիճ

5. երանգ, երանելի, երաշխիք, երաշտ, երգ

6. զանգ, զավակ, զարդարել, զարմանալ, զբաղվել

7. կատու, կարապ, կղզի, հազար, հաղթել

Կապակցությունների իմաստն արտահայտիր մեկ բառով։

Բուրդ տվող — բրդատու

Հոգի խռովող-հոգեխռով

Դեմքի գիծ-դիմագիծ

Պատիժ տալ-պատժել

Խորհուրդ տվող-խորհրդատու

Բարի սիրտ ունեցող-բարեսիրտ

Գինի վաճառող-գինեվաճառ

Պտուղ ուտող-պտղակեր

Կուռք պաշտող-կռապաշտ

Միտք անել-մտածել

Կատարել առաջադրանքները

25.Տրված բառերը հնչյունախմբերի են բաժանված: Ուշադրությոն դարձրու դրանց  մեջ մտնող ձայնավորներին ու բաղաձայններին և պատասխանի´ր հարցերին:

Մարդասեր — մար-դա-սեր, կառապան — կա-ռա-պան, ձեռագիր-ձե-ռա-գիր, հեռագիր-հե— ռա-գիր, մեղեդի — մե-ղե-դի, բարեկամ-բա-րե-կամ,աշակերտ — ա-շա-կերտ, ուրիշ- ու-րիշ, օղապարան-օ-ղա-պա-րան, օրինակ — օ-րի-նակ:

Վանկը քանի՞ հնչյունից կարող է կազմվել: 1 և ավելի հնչյունից

Վանկում ինչպիսի՞ հնչյունի առկայությունն  է պարտադիր: ձայնավոր

26. Նախորդ վարժության օրինակով՝ տրված բառերը վանկերի բաժանիր:

Արահետ (3)-ա-րա-հետ, կածան (2)-կա-ծան, հերոս (2)-հե-րոս, բերանբաց (3)-բե-րան-բաց, արկածային (4)-ար-կա-ծա-յին, արդարադատ (4)-ար-դա-րա-դատ, կարգապահ (3)-կար-գա-պահ, հերթական (3)-հեր-թա-պահ, մատակարարել (5)-մա-տա-կա-րա-րել, ազատասեր (4)-ա-զա-տա-սեր:

27.Տրված են վանկեր: Վերականգնի´ր վանկատված (վանկերի բաժանված) բառերը:

Ա. Տերև, արևմուտք, արևկող, Տաթև:

Բ. Տերեվաթափ, անձրևային, արևոտ, հևալ, բևեռային, ձևական, թևավոր, ուղևոր,սևանալ:

28.Տրված բառերը վանկատի´ր (վանկերի բաժանի՛ր): Ընդգծի՛ր այն  բառերը,  որոնք վանկատման ժամանակ երկու տառով (ե, վ) չեն գրվում:

Սե-վուկ, թե-թե-վու-թյուն, անձ-րև, բա-րե-վել, կա-րե-վոր, ա-րև-շող, թե-վան-ցուկ, տե-վա-կան, թե-թև:

Իմ ճամփորդական ամառը

Այս տարի ես շատ լավ ամառ ունեցա: Հայաստանում մի քանի տեղ այցելելուց հետո ամառվա շարունակություն անցկացրել եմ Իսպանանյում: Գեղեցիկ քաղաքներով շրջելուց հետո գնացել եմ ծով, լողացել և խաղացել: Ծովում լինելու օրերին տեսա երկու մեծ ալիքներ, որոնք ամբողջովին թրջեցին մայրիկիս ու ինձ: Իսպանայում մասնակցեցի նաև իմ քեռու նշանադրությանը:
Մայրիկիս հետ գնացինք զբոսնելու, նվերներ գնեցիք մեր հարազատների համար:
Մենք գնացինք նաև Ֆրանսիական մի քանի երկրներ, որոնք մետ էին Իսպանիային: Այդ ճանապարհն անցանք մեքենայով:
Իմ ճանփորդական ամառը շատ հետաքրքիր էր և բացահայտումներով լի:

Թե ինչ կարող է պատահել, երբ գոհացնում ես անշնորհակալ մարդկանց

Մի ընտանիքում կույր մարդ կար, որին տալիս էին ամենաընտիր կերակուրը, հագուստը, անկողինը՝ ամեն, ամեն ինչ, բայց գիշեր-ցերեկ թնկթնկում էր ու դժգոհում, որ իր հետ շատ տմարդի են վարվում։
Ընտանիքի մյուս անդամները եթե ջուր էին խմում, ապա կույրին կաթ էին տալիս, յուրաքանչյուրը բավարարվում էր մի աման ապուրով, բայց կույրին երեքն էին տալիս։
Նրանք կես նկանակ հաց էին ուտում, իսկ կույրը՝ երեք։
Բայց միևնույն էր, նա ողբում էր շարունակ և անիծում իր բախտը։
Եվ կույրի ծնողները, չդիմանալով նրա թնկթնկոցին, շատ բարկանում և մորթում են իրենց միակ գառը, խորովում են և սկյուտեղով մատուցում։
Կույրը հոտվտում է, հետո շոշափելով ուզում է չափը իմանալ։ Վերջապես սկսում է ուտել։
Առաջին պատառը կուլ տալիս ասում է.
-Եթե էսքանը ինձ եք տալիս, հիմա ո՞վ գիտի ամեն մեկիդ մի ոչխար է հասել։

Առաջադրանքներ

  1. Ընթերցի՛ր առակը և մեկնաբանի՛ր:
    Անշնորհակալը երբեք ու ոչնչից չի գոհանում:
  2. Բնագրից օգտվելով՝ բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսին:
    Նա գիշեր-ցերեկ թնկթնկում էր ու դժգոհում, որ իր հետ շատ տմարդի են վարվում։ Անդադար դժգոհ էր:

06-10 սեպտեմբերի առաջադրանքների փաթեթ

Կատարե՛լ առաջադրանքները։

2.Ինչո՞ւ են հայերեն տառերը միասին «այբուբեն» կոչվում: Ի՞նչ է նշանակում «Այբբենարան»:

Այբբենարանը մայրենի լեզվի ուսուցման դասագիրք է: Անունը ստացել է հայերեն այբուբենի առաջին տառերից (այբ, բեն)։

3.Տրված տառերն այբբենական կարգով դասավորի´ր: Ո՞ր տառերն են դուրս մնացել:

Ա, բ, գ,  ե, է, ը, թ, ժ, ի, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, ո, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ:

Դուրս են մնացել այս տառեր՝ դ, զ, լ, խ, շ, չ, ու

4. Զննի՛ր ուղղագրական բառարանը և պարզի՛ր, թե բառերն ինչպե՛ս (ինչ կարգով) են դասավորված:

դրանք դասավորված են այբբենական կարգով:

5. Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

դարպաս, եղինջ, թակարդ, կաթսա, շյուղ, պատշգամբ, սրճեփ:

6.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

մատյան, մեղավոր, մթերք, միլիոն, մխիթարել, մղկտալ, մողես, մրջյուն:

7.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

ականջօղ, այժմյան, արդուկ, բերրի, գաղտնի, գզվռտոց, դաստիարակ, ելևէջ, երախտիք, երբեք, երբևէ, երախտիք, զարթնել, զվարթ, թղթակից, հեքիաթասաց, մրրիկ, որևիցե, որևէ, տարրական, օրրան:

8.Այբբենական կարգով դասավորի՛ր՝

ա) սենյակիդ իրերի անունները՝ գրասեղան, հայելի, մահճակալ, պահարան

բ) սիրածդ գրքերի անունները՝ «Բժիշկ Ալբոլիտը», «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քար»

գ) անուններն այն առարկաների, որոնք կուզենայիր ունենալ՝ գրիչներ, գրքեր, տետրեր

9.Մեկ տառ փոխելով տրված բառերից ստացի՛ր նոր բառեր:

Հորդ-հորթ, հարդ-վարդ, դարդ, ուղտ-աղտ, աղտ-արտ, աղբ, գիրք-գիրգ, գիրկ, դիրք:

10.Խմբերից ընտրի՛ր իմաստով մոտ մեկական բառ և զույգեր կազմիր:

Ա. Հնչել, հնչյուն, բարեհունչ, հնչեղ: Բ. Գեղեցկաձայն, ձայնել, ձայնեղ, ձայն:

հնչեղ ձայն, ձայնեղ հնչյուն, գեղեցկաձայն հնչել, բարեհունչ ձայնել:

Գործնական քերականություն փաթեթից կատարի՛ր տրված առաջադրանքները։

23. Տրված բառերի մեջ մտնող հնչյունները գրի՛ր (փակագծում տրված Է, թե քանի՞ հնչյուն կա):

Արմատ (5)-ա, ր, մ, ա, տ, երերալ (7)-յ, է, ր, է, ր, ա, լ, երազ (5)-յ, է, ր, ա, զ, որոտ (5)-վ, օ, ր, ո, տ, տերև (5)-տ, է, ր, է, վ, որոշում (7)-վ, օ, ր, օ, շ, ու, մ, երևելի (8)-ե, ր, է, վ, է, լ, ի:

24.Հաշվի´ր, թե տրված բառերի  մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:

Երիտասարդ-9 տառ,10 հնչյուն, ոլոռ- 4 տառ, 5 հնչյուն, ողնաշար-7 տառ, 8 հնչյուն, հրշեջ-5 տառ, 5 հնչյուն, գրքույկ- 6 տառ, 7 հնչյուն, բարև-4 տառ, 5 հնչյուն, կարևոր- 6 տառ, 7 հնչյուն, բաճկոն- 6 տառ, 6 հնչյուն, ոտք- 3 տառ, 4 հնչյուն, երամ- 4 տառ, 5 հնչյուն: