Պոչատ աղվեսը

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված։

Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից։ Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ՝ որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ՝ ավելորդ բեռ են։ Բայց մի աղվես պատասխանեց․

-Է՜, բարեկա՛մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր։

Աթաբեկ ԽՆԿՈՅԱՆ (Խնկո Ապեր)

Փախավ աղվեսը,
Փախավ թակարից,
Բայց պոչի կեսը
Թողեց նա ներսը։
Այդպես պոչատ,
Պոչից անջատ,
Գնաց, հասավ ընկերներին․
-Այ, ձեզ մատաղ, ես ձեր գերին․
Դեն գցեցեք ձեր պոչերը։
Ինչու՞ են պետք այդ փրչերը։
Իրանք զարդ չեն ու զարդարանք,
Այլ մեր գլխին պատիժ, փորձանք՝
Գետնի ավել,
Վազքի փախան,
Մեզ անվայել,
Ավելորդ բան։
Այդտեղ մի ծեր, վարպետ աղվես
Ասաց նրան․- Ապրես, ապրես,
Այ ծակամուտ թոռիս թոռը,
Էդքան չեն տա խելքի զոռը․
Բա քանի որ տեղն էր պոչդ,
Ինչու՞ չարիր դու այդ կոչդ։

Չորսից-հինգ նախադասությամբ վերլուծի՛ր առակը։ Վերլուծությունդ հրապարարակի՛ր։
Առակներում աղվեսը կորցնում է իր պոչը: Ու որպեսզի միայն ինքը չլինի անպոչ, մյուսներին ևս խորհուրդ է տալիս ազատվել պոչից:

Բնութագրի՛ր աղվեսին։
Աղվեսը խորամանկ է: Քանի որ ինքը կորցնում է պոչը, չի ցանկանում, որ մյուսներն էլ ունենան:

Խորհո՛ւրդ տուր պոչատ աղվեսին։
Պոչատ աղվես, քեզ խելոք պահիր և ազնիվ եղիր:

Այս առածներից որի՞ իմաստն է համապատասխանում առակի գաղափարին։
Աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասեց՝ խակ է։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s