Փոքրիկ իշխանը (հատված)

Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դարձավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ տեսավ իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ. -Սա ի՞նչ առարկա է: -Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:
Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:
-Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել: -Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես: -Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…
Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց. -Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:
Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խորհրդավոր հայտնության գաղտնիքը և, առանց այլևայլության, հարցրի.
-Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:
Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.
-Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ…
Նա ընկավ երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:
Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը: Եվ ես փորձեցի որքան հնարավոր է շատ բան իմանալ: -Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց. -Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի: -Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան կապես: Ցից էլ կտամ: -Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր: -Ախր, եթե չկապես, գառնուկը կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…
Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց. -Բայց ո՞ւր կարող է գնալ: -Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…
Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ. -Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:
Նա կարծես մի քիչ տխրեց, հետո շարունակեց. -Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա…

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    դարձավ, գաղտնիք, փորձեցի, խորհրդավոր
  2. Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.
    ա/ չընդհատվող
  3. Դու՛րս գրիր թավ և ընդգծված բառերի հականիշները.
    գեղեցիկ-տգեղ
    պարզ-բարդ
    երկար-կարճ
    ուղիղ-շեղ
  4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը:
    դ/ տուն – ածանցավոր:
  5. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.
    ա/ հարցեր
    բ/ նկարներ
    գ/ գառներ
    դ/ մոլորակներ
  6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞րն է սխալ.
    դ/ փոքրիկ — թվական
  7. Դու՛րս գրիր տեքստի մեջ փակագծերում առնված բայերը և դի՛ր անհրաժեշտ ձևով (համապատասխանեցրո՛ւ տեքստին):
    տեսավ, ընկավ, կապես, տխրեց
  8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:
    Նա գլուխը մեղմորեն օրորում էր:
    ենթակա նա
    ստորոգյալ օրորում էր
  9. Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:
    Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:
    Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ:
  10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ :
    Ես չեմ սիրում, երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում:
  11. Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը:
    գեղեցիկ, զրնգուն
  12. Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.
    բ/նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում
  13. Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը.
    Սա ի՞նչ առարկա է:
  14. Հեղինակի կարծիքով ̀ ո՞ւր կարող էր գնալ գառնուկը.
    Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ:
  15. Բացատրի՛ր «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը:
    Հեռուն գնալու համար շեղ ու դժվարին ճանապարհ է պետք:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s