Տեքստային աշխատանք

Ուշադիր կարդա՛ , մանուշակագույնով լրացրո՛ւ բաց թողնված տառերը և նախադասությանը համապատասխանեցրու գործողություն ցույց տվող բառերը:

Առաջներում, երբ դեռ ժամացույց գոյություն չուներ, մարդիկ չէին կարողանում որոշել օրվա ժամը:
Շատ ժամանակ անց, ինչ-որ մեկը մի հրաշալի բան հորինեց: Երբ արևը փայլում էր, նա հարթ տարածության կենտրոնում մի փայտե ձող էր խրում և նշում, թե փայտի ստվերն ուր է ընկնում: Ստվերի դիրքը գետնի վրա փոխվում էր ճիշտ այնպես, ինչպես մեզ լավ ծանոթ ձեռքի ժամացույցի վրա սլաքն է տեղաշարժվում: Դրա օրինակով մարդիկ ստեղծեցին արևի ժամացույցը: Նրանք մի կլոր սկավառակի վրա թվեր էին նշում, իսկ կենտրոնում տեղադրում էին երկար ձող: Ձողի ստվերն ընկնում էր նշված թվի վրա՝ ցույց տալով ժամը:
Սակայն արևի ժամացույցը մի մեծ թերութություն ուներ. Այն անօգտագործելի էր ամպոտ օրերին և գիշերային ժամերին:
Տարիներ անց մարդիկ սկսեցին ժամը որոշել մոմի միջոցով: Մոմի վրա իրարից հավասար հեռավորության վրա գծեր էին անում և պատրույգը վառում: Մոմը այրվելով հաջորդ գծին էր հասնում որոշակի ժամանակում: Մոմի ժամացույցները նաև առաջին զարթուցիչներն էին: Կոշիկը ամրացվում էր մեխին, իսկ մեխը խրվում էր մոմի այն մասում, որ ժամին մարդը ցանկանում էր արթնանալ: Բնականաբար, երբ մոմը հալվելով հասնի մեխին, կոշիկը ցած կընկնի, և մարդն այդ ձայնից կարթնանա:
Ավելի ուշ հորինվեց ջրի ժամացույցը: Մի անոթի մեջ, որի տակ շատ փոքրիկ անցք էր բացված, ջուր էր լցվում: Երբ անոթը դատարկվում էր, հայտնի էր դառնում, թե ինչքան ժամանակ է անցել: Ապա ջուրը փոխարինեցին ավազով: Ավազը, ի տարբերություն ջրի, ոչ սառչում է, ոչ էլ գոլորշիանում: Շատ նեղ անցքով իրար միացած երկու գնդաձև անոթներից մեկի մեջ ավազ էր լցվում: Հաշվարկն արվում էր այնպես, որ մեկ ժամվա ընթացքում ավազը մի անոթից մյուսը լցվեր:
Ավազի ժամացույցը կարելի է տեսնել նաև մեր օրերում:
Հայտնի չէ, թե ով և երբ է հայտնագործել առաջին մեխանիկական ժամացույցը, բայց այսօր արդեն բոլորը ժամացույց ունեն և առանց դժվարության միշտ կարողանում են ժամը որոշել:

Ո՞րն է տեքստում հանդիպող թերություն բառի հականիշը: Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը:
առավելություն

Տեքստում հանդիպող ո՞ր բառն է նշանակում խորունկ աման:
անոթ

Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ գրված նրա տեսակը՝ ըստ կազմության:
ամպոտ- նախածանցավոր բառ

Ինչո՞ւ էր ավազի ժամացույցը ավելի հարմար, քան ջրինը: Կանաչով ներկի՛ր ճիշտ պատասխանը:
Ջուրը կարող է սառչել կամ գոլորժիանալ, իսկ ավազը՝ ոչ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s