Архив за день: 06.05.2021

Տեղափոխության վերբերյալ խնդիրներ

  1. Երկու պարկում կար 124 կգ շաքարավազ։ Երբ |-ից 4 կգ տեղափոխեցին ||-ի մեջ, պարկերում շաքարավազների քանակները հավասարվեցին։ Քանի՞ կգ շաքարավազ կար յուրաքանչյուր պարկում։
    124:2=62
    62+4=66
    62-4=58
  2. Երկու արկղում կա 74 կգ խնձոր։ Երբ |-ից 3կգ լցրին ||-ի մեջ, ապա արկղերում խնձորների քանակները հավասարվեցին։ Քանի՞ կգ խնձոր կար արկղերում նախքան տեղափոխությունները։
    74:2=37
    37+3=40
    37-3=34
  3. Երկու խմբում կային 150 ուսանող։ Երբ |-ից 10 հոգի տեղափոխեցին || խումբ, ապա խմբերում ուսանողների քանակները հավասարվեցին։ Քանի՞ուսանող կար յուրաքանչյուր խմբում։
    150:2=75
    75+10=85
    75-10=65
  4. Երկու պահեստներում կար 540 պարկ ալյուր։ Երբ |-ից 20 պարկ տեղափոխեցին || պահեստ, պահեստներում ալյուրների քանակները հավասարվեցին։ Քանի՞ պարկ ալյուր կար յուրաքանչյուր պահեստում։
    540:2=270
    270+20=290
    270-20=250
  5. Երկու տուփերում միասին կար 40 հատ լուցկի։ Երբ |-ից 5 լուցկի տեղափոխեցին || տուփ, տուփերում լուցկիների քանակները հավասարվեցին։ Քանի՞ լուցկի կար յուրաքանչյուր տուփում։
    40:2=20
    20+5=25
    20-5=15

Տեքստային աշխատանք

Ուշադիր կարդա՛ , մանուշակագույնով լրացրո՛ւ բաց թողնված տառերը և նախադասությանը համապատասխանեցրու գործողություն ցույց տվող բառերը:

Առաջներում, երբ դեռ ժամացույց գոյություն չուներ, մարդիկ չէին կարողանում որոշել օրվա ժամը:
Շատ ժամանակ անց, ինչ-որ մեկը մի հրաշալի բան հորինեց: Երբ արևը փայլում էր, նա հարթ տարածության կենտրոնում մի փայտե ձող էր խրում և նշում, թե փայտի ստվերն ուր է ընկնում: Ստվերի դիրքը գետնի վրա փոխվում էր ճիշտ այնպես, ինչպես մեզ լավ ծանոթ ձեռքի ժամացույցի վրա սլաքն է տեղաշարժվում: Դրա օրինակով մարդիկ ստեղծեցին արևի ժամացույցը: Նրանք մի կլոր սկավառակի վրա թվեր էին նշում, իսկ կենտրոնում տեղադրում էին երկար ձող: Ձողի ստվերն ընկնում էր նշված թվի վրա՝ ցույց տալով ժամը:
Սակայն արևի ժամացույցը մի մեծ թերութություն ուներ. Այն անօգտագործելի էր ամպոտ օրերին և գիշերային ժամերին:
Տարիներ անց մարդիկ սկսեցին ժամը որոշել մոմի միջոցով: Մոմի վրա իրարից հավասար հեռավորության վրա գծեր էին անում և պատրույգը վառում: Մոմը այրվելով հաջորդ գծին էր հասնում որոշակի ժամանակում: Մոմի ժամացույցները նաև առաջին զարթուցիչներն էին: Կոշիկը ամրացվում էր մեխին, իսկ մեխը խրվում էր մոմի այն մասում, որ ժամին մարդը ցանկանում էր արթնանալ: Բնականաբար, երբ մոմը հալվելով հասնի մեխին, կոշիկը ցած կընկնի, և մարդն այդ ձայնից կարթնանա:
Ավելի ուշ հորինվեց ջրի ժամացույցը: Մի անոթի մեջ, որի տակ շատ փոքրիկ անցք էր բացված, ջուր էր լցվում: Երբ անոթը դատարկվում էր, հայտնի էր դառնում, թե ինչքան ժամանակ է անցել: Ապա ջուրը փոխարինեցին ավազով: Ավազը, ի տարբերություն ջրի, ոչ սառչում է, ոչ էլ գոլորշիանում: Շատ նեղ անցքով իրար միացած երկու գնդաձև անոթներից մեկի մեջ ավազ էր լցվում: Հաշվարկն արվում էր այնպես, որ մեկ ժամվա ընթացքում ավազը մի անոթից մյուսը լցվեր:
Ավազի ժամացույցը կարելի է տեսնել նաև մեր օրերում:
Հայտնի չէ, թե ով և երբ է հայտնագործել առաջին մեխանիկական ժամացույցը, բայց այսօր արդեն բոլորը ժամացույց ունեն և առանց դժվարության միշտ կարողանում են ժամը որոշել:

Ո՞րն է տեքստում հանդիպող թերություն բառի հականիշը: Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը:
առավելություն

Տեքստում հանդիպող ո՞ր բառն է նշանակում խորունկ աման:
անոթ

Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ գրված նրա տեսակը՝ ըստ կազմության:
ամպոտ- նախածանցավոր բառ

Ինչո՞ւ էր ավազի ժամացույցը ավելի հարմար, քան ջրինը: Կանաչով ներկի՛ր ճիշտ պատասխանը:
Ջուրը կարող է սառչել կամ գոլորժիանալ, իսկ ավազը՝ ոչ:

Իմ ընկերը

Մեր դասարանում մի աշակերտ կա՝ Ռաֆայել անունով: Ռաֆայելը 9 տարեկան է: Նա երբեմն նեղվում է դասերն անելիս: Նրան օգնում է ընկեր Ռիման: Ռաֆայելը սիրում է իր մայրիկին, քույրիկին և հայրիկին: Նա շատ է սիրում խաղում է:

Իմ ընկերուհին տասը տարեկան է, գեղեցիկ, բարձրահասակ, նիհար, երկար մազերով: Նա երբեմն ուշանում է դասից, սակայն միշտ պատրաստ է գալիս դասերին: Նա բարի է, խելացի, ընկերասեր: Միշտ օգնում է բոլորին: Ես շատ եմ սիրում նրան: Ինձ անչափ հաճելի է նրա հետ շփվելը: