Տեքստային աշխատանք

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Կարապների երամը ցուրտ վայրերից չվում էր դեպի տաք երկրներ։ Թռչում էին կարապները գիշեր ու զօր առանց դադար առնելու թռչում էին նրանք կապույտ ծովերի վրայով։ Լուսնկա գիշեր էր․ ներքևում հազիվհազ նշմարվում էր ծովերի արծաթազօծ գոտին։ Բոլոր կարապներն էլ շատ հոգնել էին, բայց շարունակում էին ճախրել։ Առջևից թռչում էին տարեց և ուժեղ կարապները, իսկ երամի վերջում ՝ թույլերը։

Նշի՛ր տրված նախադասության մեջ ընդգծված բառերից ո՞րն է գործածված փոխաբերական իմաստով։
Ոսկեզօծ արևի տաք շողերն ընկել էին լեռների բարձր կատարներին։
ոսկեզօծ

Դուրս գրի՛ր երկուական գոյական, ածական և բայ։
Փոքրիկ տղան մի փշոտ վարդ տեսավ։ Մոտեցավ, որ պոկի, բայց սուր փշերը ծակեցին նրա նուրբ մատերը։
Գոյական Ածական Բայ
Տղա փոքրիկ ծակել
վարդ սուր տեսավ

Տրված արմատները և ածանցները միացնելով հինգ բառ կազմի՛ր։ Գրի՛ր այդ բառերը։
Մայրենի
Սևուկ
Սրբություն
Բախտավոր
Թագուհի

Անվանի՛ր մեկ բառով։
Աչքի բժիշկ-ակնաբույժ
Զրուցել սիրող-զրուցասեր
Ընկույզի ծառ-ընկուզենի
Կապույտ աչքեր ունեցող-կապուտաչյա

Տրված բառերով կազմի՛ր բառակապակցություններ և գրի՛ր։
Բարի- բարի մարդ
Փայտե- փայտե սեղան
Սառը-սառը ջուր
Դանդաղ- դանդաղ վազել
Երկու-երկու ծաղիկ

Նշի՛ր՝ ո՛ր նախադասության ընդգծված բառակապակցությունն է դարձվածք։
Այդ որ լսեց, արյունը գլխին խփեց։
Պարզ և բարդ բառերը գրի՛ր առանձին սյունակներում։
Ապրիլ, արևածագ, բարդի, տղամարդ, գորտ, բարձր, պատշար, խաղող, տոնածառ, մորեղբայր։
Պարզ բառեր Բարդ բառեր
Ապրիլ, խաղող արևածագ
Բարդի Տղամարդ, մորեղբայր
գորտ, բարձր Պատշար, տոնածառ

Գրի՛ր տրված բառերի հոմանիշները։
Ուրախ- զվարթ
գաղտնի-թաքուն
ունևոր-հարուստ
հզոր-ուժեղ
զեփյուռ-քամի

Գրի՛ր տրված բառերի հականիշները։
Առավոտ-երեկո
Բարի-չար
Գիտուն-անխելք
Զույգ-կենտ
Վերջ-սկիզբ
Շարունակի՛ր միտքը՝ գրելով ևս երկու նախադասություն։
Այգու ծայրին մի ծառ էր աճում։ Արևը ջերմացնում էր նրան, քամին մեղմորեն շոյում էր ճյուղերը, իսկ տերևները շշնջում էին՝ ցանկացի՜ր։ Դա հրաշք ծառ էր։ Ով կանգներ ծառի տակ և որևէ բան ցանկանար, մտածածը կիրագործվեր։ Մի օր ծառի մոտ եկավ արքայազն ու ցանկացավ գտնել իր սրտի արքայադստերը: Հանկարծ ճանապարհին երևաց մի գեղեցիկ աղջիկ՝ ծաղիկների փնջով:

Ավարտի՛ր նախադասությունները։
Ուռենին աչքերը բացեց և տեսավ, որ գարուն է:
Լսվում էին երաժշտության վերջին հնչյունները, երբ Արամը ներս մտավ:

Հեղինակի անունը գրի՛ր համապատասխան ստեղծագործության կողքին։
Հովհաննես Թումանյան՝ <<Անբան Հուռին>>
Շառլ Պերրո՝ <<Կարմիր գլխարկը>>
Ալեքսանդր Պուշկին՝ <<Հեքիաթ ձկնորսի ու ձկան մասին>>
Աթաբեկ Խնկոյան՝ <<Մկների ժողովը>>

Գտի՛ր առած-ասացվածքների վերջաբանը և կարդա՛ ճիշտ տարբերակները։
Մինչև գարուն չգա, ծառը չի ծաղկի։
Գյուղ կանգնի, գերան կկոտրի։
Թոկի երկարն է լավ, խոսքի՝ կարճը։
Սարը սարին չի հանդիպի, մարդը մարդուն կհանդիպի։

Առած-ասացվածքներից մեկը որպես վերնագիր ընտրի՛ր և մի պատմություն հորինի՛ր։
Գյուղ կանգնի, գերան կկոտրի։
Մի անգամ Արամն ուզում էր բարձրանալ ծառն ու թութ քաղել: Բայց ինչ անում էր, չէր ստացվում: Հենց ծառին էր բարձրանում, ծանրությունից թափվում էին թթերը: Հանկարծ բակով անցնող Նարեկը նկատեց Արամին:
-Քեզ օգնել պե՞տք է:
-Վատ չէր լինի:
Նարեկը կանչեց նաև մյուս ընկերներին: Նրանք եկան, սկսեցին հավաքել թափված թթերն ու ամանները լցնել:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s