Архив за месяц: Апрель 2021

Տարաբնույթ խնդիրներ

 Աննան 24 տետրի համար վճարեց 200 դրամ ավելի, քան Աշոտը
20 տետրի համար։ Նարեն 15 տետերի համար որքա՞ն վճարեց։
24-20=4
200:4=50
15×50=750

 Հավասարակողմ եռանկյան պարագիծը 150 դմ է։ Գտիր այն քառակուսու մակերեսը, որի կողմը հավասար է այդ եռանկյան
կողմին։
150:3=50
50×4=200

 Արամը ունի 500 դրամով ավելի քան Դավիթը։ Հաշվի՛ր, թե որքան դրամ ունի նրանցից յուրաքանչյուրը, իմանալով, որ նրանք միասին ունեն 2500 դրամ։
2500-500=2000
2000:2=1000
1000+500=1500
1500Արամը և 1000 Դավիթը

 Հրանտը ունի 400 դրամով քիչ քան Ռազմիկը։ Հաշվի՛ր, թե որքան դրամ ունի նրանցից յուրաքանչյուրը, իմանալով, որ նրանք միասին ունեն 2400 դրամ։
2400-400=2000
2000:2=1000
1000+400=1400
1000` Հրանտը, 1400՝ Ռազմիկը

 Ռուբենը ունի 2 անգամ ավելի դրամ քան Նարեն։ Հաշվի՛ր, թե
որքան դրամ ունի նրանցից յուրաքանչյուրը, իմանալով, որ նրանք
միասին ունեն 2400 դրամ։
2400:3=800
800×2=1600
1600` Ռուբեն, 800՝ Նարե

 Արմենը ունի 3 անգամ ավելի դրամ քան Հրանտը։ Հաշվի՛ր, թե
որքան դրամ ունի նրանցից յուրաքանչյուրը, իմանալով, որ նրանք
միասին ունեն 3600 դրամ։
3600:4=900
900×3=2700
2700`Արմեն, 900՝ Հրանտ

 Դավիթը ունի 4 անգամ ավելի դրամ քան Նարեկը։ Հաշվի՛ր, թե
որքան դրամ ունի նրանցից յուրաքանչյուրը, իմանալով, որ նրանք
միասին ունեն 5000 դրամ։
5000:5=1000
4×1000=4000
4000Դավիթը, 1000Նարեկը

 Երկու կից հողամասերից մեկի մակերերսը 2 անգամ մեծ է մյուսի մակերեսից։ Հաշվի՛ր յուրաքանչյուր հողամասի մակերերսը՝ իմանալով, որ դրանք միասին 2100 սմ 2 են։
2100:3=700
2×700=1400
1400 և 700

 Գտիր 12 սմ կողմով քառակուսու մակերերսի 3/4 մասը։
12×12=144
144:4×3=108

 Քառակուսու մակերեսը 25 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու պարագիծը։
5+5+5+5=20

Բազմապատկման տեղափոխական և զուգորդական օրենքները

Առաջադրանքներ

  1. Կիրառելով բազմապատկման տեղափոխական օրենքը հաշվել առավել հարմար եղանակով՝
    150‧300‧20=150‧20‧300=900000
    80‧600‧500=80‧500‧600=24000000
    250‧700‧40=250‧40‧700=7000000
    400‧600‧50=400‧50‧600=12000000
  2. Կիրառելով բազմապատկման զուգորդական օրենքը հաշվել առավել հարմար եղանակով՝
    30‧5‧40=6000
    24‧50‧38=45600
    15‧4‧500=30000
    250‧40‧70=70000
    17‧10‧20=3400
  3. Կիրառելով բազմապատկման տեղափոխական և զուգորդական օրենքները հաշվել առավել հարմար եղանակով՝
    4‧25‧138=13800
    80‧30‧50
    4‧50‧8‧17=27200
    60‧20‧40‧5=240000
    2‧30‧50‧11=33000
    (2‧250)‧(140‧5)=35000
  4. Ստուգե՛ք հավասարությունը․
    270‧(5 ‧6)= (270‧5) ‧6 11‧(80 ‧9)=(11‧80)‧9
    (20‧18)‧4=20‧(18‧4)
    (800‧30)‧50=800‧(30‧50)
    Հավասարությունները ճիշտ են:
  5. Հաշվե՛ք գումարը՝ գումարումը փոխարինելով բազմապատկումով՝
    27‧7=189
    104‧7=728
    290‧9=2610
    2388‧3=7164

Հնարագետ Ջուլհակը

դերվիշ-թափառական մարդ
վարանել-երկմտել
ջուլհակ-կտորեղեն գործող
լուն ուղտ շինել-մի փոքր բանը մեծ խնդիրներ դարձնել
ժանտախտ-վարակիչ հիվանդություն
գավազան-ձեռնափայտ
հնարագետ-սրամիտ
անմահական-համեղ, սքանչելի
ճարահատ-անճար

Ստուգում

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Աշխարհում ոչ մի թռչուն այնքան չի սիրում հացահատիկը, որքան արտույտը։ Նա ծնվել է ցորենի հետ, դարձել արտերի առաջին տերը։ Վաղեմի ժամանակներում արտույտի ճռվողյունը խառնվում էր հասկերի մեղմիկ սոսափյունին և հնչում որպես երջանկության մեծ համանվագ։ Այդ փետրավորը ուտում է վայրի արտերի քաղցր հատիկները, և ինքն իրեն անվանում արտ ուտող, արտուտիկ։ Նա մարդու աճեցրած արտից կտուցով հատիկներ է վերցնում, տանում ու թաղում կողքի հանդերում։

Նշի՛ր՝ տրված նախադասության մեջ ընդգծված բառերից ո՞րն է գործածված փոխաբերական իմաստով։

Գեղեցիկ աղջնակը մեծ ոգևորությամբ էր պատմում իր թափանցիկ երազների մասին։
թափանցիկ

Դուրս գրի՛ր 3-ական հատուկ և հասարակ գոյական։

Հայոց թագավոր Տիգրանը խարտյաշ, գանգրահեր, թիկնեղ ու վայելչակազմ տղամարդ էր։ Արքան նվաճում է Հունաստանը և ստեղծում ծովից ծով Հայաստան։
Հատուկ գոյական – Տիգրան, Հունաստան, Հայաստան
Հասարակ գոյական – թագավոր, տղամարդ, թոիկնեղ

Ձախ և աջ սյունակների բառերն այնպես միացրու, որ ստացվեն բարդ բառեր։ Ձյունապատ, մայրամուտ, սառնաշունչ, կարմրափետուր, երփներանգ

Տրված բառերով բառակապակցություններ կազմի՛ր։
Կանաչ դաշտ, կատաղի մարտեր, դեղնած ծառեր, քաղցր կոնֆետ, հանդարտ մեղեդի

Նշի՛ր՝ որ նախադասության ընդգծված բառակապակցությունն է դարձվածք։
Մարտից առաջ հրամանատարը սիրտ էր տալիս ազատամարտիկներին։

Ածանցները միացրո՛ւ արմատներին և գրի՛ր նախածանցավոր բառեր։
Ընդհանուր, տգեղ, անգին, դժգույն, չկամ

Տրված բառերից ընտրի՛ր և գրի՛ր հոմանիշ բառերի 5 զույգ։

Աղքատ-չքավոր,
Զարթնել-արթնանալ,
Արքա-թագավոր,
Մշուղ-մառախուղ
Ձի- նժույգ

Գրի՛ր տրված բառերի հականիշները։


Լայն –նեղ
Առողջանալ-հիվանդանալ
Հարուստ- աղքատ
Հանգստանալ-հոգնել
Քաղցած-կուշտ

Նախադասությունները լրացրո՛ւ համապատասխան շաղկապներով (ու, թե, որպեսզի, որ):

Ասում են, թե աքլորի քայլվածքը վեհ ու թեթև է։ Իբր նա կտուրին մի ոտքով է կանգնում, որպեսզի սյուները չկոտրվեն, որ տունը չփլվի։
Բառակապակցությունը միացրո՛ւ համապատասխան բառին։
Հայկական միրգ-ծիրան
Սուրբ լեռ- Արարատ
Վարդագույն քաղաք-Երևան
Քառագագաթ լեռ-Արագած

Միացրո՛ւ առածների սկիզբն ու վերջը։

Ով գարնանը քնի, աշնանը լաց կլինի:
Խորամանկ աղվեսը երկու ոտքով է փոսն ընկնում։
Մի ձեռքը ծափ չի տա։
Արհեստ ունեցողը մինչև կեսօր է սոված լինում։

Առածներից մեկը որպես վերնագիր ընտրի՛ր և մի պատմություն հորինի՛ր։

Ով գարնանը քնի, աշնանը լաց կլինի:
Սկյուռիկների ընտանիքում ապրում էր մի ծույլ ու անբան սկյուո: Նա չէր սիրում աշխատել, որևէ գործ անել: Սիրում էր ողջ օրը պարապ ման գալ ու երգել: Եղբայրներն ու քույրերն անընդհատ զգուշացնում էին, որ աշխատի, պաշար հավաքի՝ աշնան ու ձմռան համար: Սակայն նա չէր լսում ոչ ոքի:
Երբ եկավ աշունը, ծույլ սկյուռը սկսեց շատ սովածանալ, քանի որ անտառներն այլևս հարուստ չէին, իսկ ինքն էլ չէր կարողանում ազատ սնունդ գտնել: Նեղսրտած սկյուռիկին օգնում են ընտանիքի անդամներն ու հիշեցնում, որ ով գարնանը քնում է, աշնանը լաց է լինում:

Գումարման տեղափոխական և զուգորդական օրենքները

Առաջադրանքներ

  1. Կիրառելով գումարման տեղափոխական օրենքը հաշվել
    առավել հարմար եղանակով՝
    150+200+250=150+250+200=600
    393+600+7+3000=393+7+600+3000=4000
    796+200+4+450=796+4+200+450=1450
    38000+6550+2000=38000+2000+6550=46550
    6480+224+500+20=6480+20+500+224=7224
    12000+6214+8000=12000+8000+6214=26214
    7480+364+500+20=7480+20+500+364=8364
  2. Կիրառելով գումարման զուգորդական օրենքը հաշվել
    առավել հարմար եղանակով՝
    189+70+30=289
    139+14+84=237
    1033+967+255=2255
    333+6667+1992=8992
    117+283+196=596
    256+115+144=256+115+144
    13+87+39=139
    1001+999+101=2101
    60+40+57=157
  3. Կիրառելով գումարման տեղափոխական և զուգորդական
    օրենքները հաշվել առավել հարմար եղանակով՝
    12+38+62=112
    64+36+18=118
    393+107+8+92=600
    275+25+8+92=400
    276+24+9+91=400
    1035+465+49+101=1650
    654+346+250+750+17=2017

Երիտասարդ խեցգետինը

  1. Թվարկի՛ր այս պատմությանհերոսներին: Յուրաքանչյուրին բնութագրիր մեկ դիպուկ բառով:
    Նպատակասլաց խեցգետնուկ, հոգատար մայրիկ, զայրացկոտ հայրիկ, զարմացած գորտեր, խորհդատու ծերուկ
  2. Բացատրի՛ր հետևյալ միտքը՝ ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:
    Ցանկության դեպքում մարդը կարող է ամեն ինչի էլ հասնել:
  3. Շարունակի՛ր պատմությունը, մտածիր ու գրիր, թե հետո ինչ եղավ խեցգետնի հետ: Պատմությունդ վերնագրիր, տեղադրիր բլոգում:
    Խեցգետինը շարունակեց ճանապարհը: Նա առաջ քայլերով շրջեց գրեթե ողջ աշխարհով: Հակառակ ծերուկի՝ խեցգետնուկը չմնաց միայնակ: Նա շատ ընկերներ գտավ, ովքեր իր նման չէին համակերպել կյանքի միատեսակությանն ու որոշել էին առաջ գնալ:

Բակտերիաներ և սնկեր

  1. Ի՞նչ գիտեք բակտերիաների և սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:
    Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով: Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից:
  2. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:
    Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը խոշորացույցի միջոցով բացահայտեց մանրէները:
  3. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:
    Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որը շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից:
  4. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:
    Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից:
  5. Ինչո՞ւմն է բակտերիաների դերը բնության մեջ և մարդու կյանքում:
    Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ:
  6. Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:
    Սնկերը մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկր մյուսի աճին և զարգացմանը:
  7. Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:
    Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:
    Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն:
  8. Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները: Ին­չո՞ւ, փորձեք հասկանալ և բացատ­րել:
    Այդ բակտերիաները բերանի միջոցով արագ կարող են հասնել մեր մյուս օրգաններին: Ատամները մաքրելով մենք ազատվում ենք բակտերիաներից:

Թվականների առաջադրանք

1.Քանակական թվականները դարձրեք դասական՝ երեք, երկու, տասնհինգ, վաթսունմեկ, քսանյոթ, չորս:
Երրորդ, երկրորդ, տասնհինգերորդ, վաթսունմեկերորդ, քսանյոթերորդ, չորրորդ:
2.Թվականները գրեք տառերով՝ 25, 68, 87, 102, 3-րդ, 5-ական, 4/5, 35, 49, 5697
քսանհինգ, վաթսունութ, ութսունյոթ, հարյուր երկու, հնգական, չորս հինգերորդ, եռեսունհինգ, քառասունինը, հինգ հազար իննսունյոթ:
3.Գրեք բարդ ածանցավոր 10 թվական և առանձնացրեք արմատներն ու ածանցը:
Ի՞նչ է նշանակում սուն ածանցը, գրեք այդպիսի ածանց ունեցող 20 թվական:
Նշանակում է տասնյակ: Եռեսուն, եռեսունմեկ, քառասուն, քառասունմեկ, քառասուներկու, քառասունչորս, հիսուն, հիսունհինգ, հիսունութ, հիսունինը, վաթսուն, յոթանասուն, յոթանասունմեկ, յոթանասունհինգ, ութսուն, ութսունմեկ, ութսունչորս, ութսունութ, ութսունմեկ, իննսուն:
4.Գրեք յուրաքանչյուր թվականից երկուական օրինակ՝
Քանակական-երեք, տասնչորս
Դասական- հինգերորդ, քսանմեկերորդ
Բաշխական-վեցական, վեց-վեց
Կոտորակային- չորս հինգերորդ, յոթ տասնհինգերորդ

Գիտե՞ք, որ գարուն է արդեն

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

Առաջադրանքներ

  1. Բանաստեղծությունից դուրս գրել 7 գոյական:
    Գարուն, փողոց, զնգոց, շրթեր, վարդ, կրակ, բոց:
  2. Դուրս գրված գոյականներին համապատասխան գրեք մեկական ածական:
    Պայծառ, լայն, ուրախ, կարմիր, վարդագույն, դեղին, թեժ:
  3. Բացատրեք հետևյալ դարձվածքները՝ «բոլորը թափվել են փողոց», «սրտերը կրակ են ու բոց»
    բոլորը թափվել են փողոց-բոլորը դուրս են գալիս տանից
    սրտերը կրակ են ու բոց-մարդիկ շատ ուրախ են
  4. Ի՞նչ եք զգում բանաստեղծությունը կարդալիս, պատասխանը պատճառաբանեք:
    Ես զգացի գարնանային տրամադրություն ու առույգություն:
  5. Տարվա ո՞ր եղանակն է ձեզ համար հոգեհարազատ, ինչո՞ւ:
    Ինձ հարազատ է գարունը, քանի որ ես հենց գարնանն եմ ծնվել: