Առաջադրանքներ

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Թագավորն ուներ երկու որդի։ Նա դժվարանում էր որոշել, թե որդիներից ով է ժառանգելու իր գահը։ Եվ վճռեց փորձել նրանց։ Հրամայեց կանչել մի քանի գյուղացիների։ Երբ գյուղացիները ներկայացան, թագավորն ասաց․
-Զավակնե՛րս, այս մարդիկ կարիքի մեջ են․ պետք է օգնել նրանց։
-Շատ լավ,-ասաց որդիներից մեկը և սկսեց ոսկի բաժանել։
Իսկ մյուս որդին էլ թե․
-Ես նրանց գութան կնվիրեմ։ Ոսկին, որ իմ եղբայրը այդպես շռայլորեն բաժանում է, մի օր կարող է վերջանալ։ Իսկ գութանի գործը հողն է, անվերջ գոհացնող հողը, բոլոր նվերներից ամենաթանկը։
Շատ ուրախացավ ծեր թագավորը և գահաժառանգ հայտարարեց գութան նվիրող որդուն։


Ինչո՞ւ փոքր տղան դարձավ գահաժառանգ։ Դու ի՞նչ կնվիրեիր գյուղացիներին։
Քանի որ գութանը աշխատանքի խորհրդանիշն է:

Տեքստից դուրս գրի՛ր 3-ական գոյական , բայ և շաղկապ։
գոյական-գութան, գահաժառանգ, թագավոր
բայ-ներկայանալ, դժվարանալ, ասել
շաղկապ-և, թե, իսկ

Գոյականներից առաջ գրի՛ր համապատասխան ածականներ։
հարուստ թագավոր
խելացի որդի
անարժան գահաժառանգ
անխելք գյուղացի
վարող գութան
բերրի հող

Ոսկի բառով կազմի՛ր 2-ական բարդ և ածանցավոր բառ։
ոսկեծամ, ոսկեձույլ, ոսկեղեն, ոսկյա

Տրված ածանցավոր բառերը վերլուծի՛ր բաղադրիչների։
Ածանցավոր բառ արմատ ածանց
թագավոր թագ ավոր
գյուղացի գյուղ ացի
շռայլորեն շռայլ որեն
անվերջ վերջ ան

Տեքստից գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հոմանիշները։
Արքա-թագավոր
Ընծայել-նվիրել
Ավարտել-վերջանալ

Տեքստից գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հականիշները։
Քիչ-շատ
Երիտասարդ-ծեր
Տխրել-ուրախանալ

Կազմի՛ր բառակապակցություններ։
մարգարտափայլ գահ
թանկարժեք ոսկի
շռայլորեն պարգևել
նվիրել գութան

Համառոտի՛ր պարզ ընդարձակ նախադասությունները։
Թագավորը ուրախացավ։

Շարունակի՛ր։
Երբ մարդիկ կարիքի մեջ են, պետք է օգնել նրանց:
Թագավորը հայտարարեց , որ պիտի ընտրի թագաժառանգին:

Միացրո՛ւ ասացվածքների սկիզբն ու վերջը և կարդա առածը։
Աշխատասիրությունը բախտի աջ ձեռքն է։
Անգործությունը ծուլություն է ծնում։
Անբանի համար ամեն օր տոն է։
Աշխատասեր մարդուն երկինքն էլ է օգնում։

Մի քանի նախադասությամբ շարունակի՛ր պատմությունը։
Թագը ժառանգելուց հետո տղան դարձավ մեծ ու նշանավոր թագավոր, ում համար աշխատանքը դարձավ ամենակարևորը աշխարհում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s