Ստուգում 2

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։
Հավաքվեցին սարդերն իրար գլխի և վճիռ կայացրին․ շատ լույս է աշխարհի երեսին, պետք է փակել արևը։ Բայց ինչպե՞ս գլուխ բերել դա։ Մտածեցին ու վերջապես գլխի ընկան, չորս կողմից կմոտենանք արևին և ոստայնով կծածկենք նրան։
-Եկե՛ք ցանց հյուսենք,-ասաց ամենածեր սարդը,- և արևին գցենք նրա մեջ, պահենք մեծ տոպրակում։
Այդպես էլ արին․ տոպրակ հյուսեցին արևի շուրջը։ Աշխարհը մթնեց։ Սարդերն ուրախացան և տոպրակը քարշ տվին իրենց բույնը։ Բայց բարկացավ արևը, վառեց տոպրակը, այրեց սարդերի երկար ճանկերը և դուրս եկավ կապույտ –երկինք։ Այդ ժամանակվանից ահա սարդերն ավելի են վախենում արևից և վառված ճանկերով մութ տեղերում են հյուսում իրենց ցանցը։

Ինչո՞ւ սարդերը որոշեցին փակել արևը։ Քանի որ կարծում էին, որ շատ է արևի լույսը:
Ինչո՞ւ բարկացավ արևը։ Քանի որ աշխարհը մթնեց:

Տեքստից դո՛ւրս գրիր 3-ական գոյական, բայ և ածական։
Գոյական-աշխարհ, արև, սարդ
Բայ-փակել, բարկանալ, հյուսել
Ածական-կապույտ, մութ, երկար

Տեքստից գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հոմանիշները։
Խորհել-մտածել
Ահռելի-մեծ
Հրճվել-ուրախանալ
Զայրանալ-բարկանալ

Տեքստում գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հականիշները։
Երիտասարդ-ծեր
Լույս-մութ
Կարճ-երկար
Բացել-փակել

Բառակապակցությունները գործածի՛ր նախադասություններում։
Արամն այդ գործը գլուխ բերեց:
Նա գլխի ընկավ, թե ինչպես պիտի լուծի խնդիրը:

Գրի՛ր տրված բառերի հոգնակին։
Ոստայն- ոստաններ
Լույս- լույսեր
Ցանց- ցանցեր
Ժամանակ- ժամանակներ
Ճանկ- ճանկեր

Կազմի՛ր բարդ բառեր, որպես առաջին բաղադրիչ գործածելով տրված գոյականները։
Արևաշող, երեսսրբիչ, սարդոստայն, ժամագործ

Ընդարձակի՛ր նախադասությունը։
Փոքրիկ սարդերը հավաքվեցին բակում։

Կետադրի՛ր նախադասությունը։
Արևը բարկացավ, վառեց տոպրակը, այրեց սարդերի ճանկերը, դուրս եկավ կապույտ երկինք և շողաց ավելի պայծառ։

Խորհո՛ւրդ տուր սարդերին։
Պետք է հարգեն արևին:

Ընդգծի՛ր՝ որ առածն է համապատասխանում բնագրի բովանդակությանը։
Խորամանկ աղվեսը երկու ոտքով է ընկնում թակարդը։

Լավություն արա ու ջուրը գցի՛ր։

Փոքրիկ արագիլը ուզում էր կերակրել իր ձագուկներին: Նա նավի վրայից փորձում էր մի քանի փոքրիկ որդեր վերցնել, սակայն նավակի վրայի շունը չէր թողնում: Բայց արագիլը մի բան պետք է մտածեր: Նա սկսեց խնդրել շանը, քանի որ ձագերը շատ քաղցած էին: Շունը թույլատրեց: Արագիլը մի քանի որդ վերցրեց ու տարավ ձագերին: Հաջորդ օրը արագիլը իր կտուցով մի քանի ձուկ բերեց շան ու իր տիրոջ համար:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s