Архив за день: 19.04.2021

Բակտերիաներ և սնկեր

  1. Ի՞նչ գիտեք բակտերիաների և սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:
    Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով: Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից:
  2. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:
    Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը խոշորացույցի միջոցով բացահայտեց մանրէները:
  3. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:
    Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որը շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից:
  4. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:
    Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից:
  5. Ինչո՞ւմն է բակտերիաների դերը բնության մեջ և մարդու կյանքում:
    Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ:
  6. Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:
    Սնկերը մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկր մյուսի աճին և զարգացմանը:
  7. Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:
    Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:
    Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն:
  8. Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները: Ին­չո՞ւ, փորձեք հասկանալ և բացատ­րել:
    Այդ բակտերիաները բերանի միջոցով արագ կարող են հասնել մեր մյուս օրգաններին: Ատամները մաքրելով մենք ազատվում ենք բակտերիաներից:

Թվականների առաջադրանք

1.Քանակական թվականները դարձրեք դասական՝ երեք, երկու, տասնհինգ, վաթսունմեկ, քսանյոթ, չորս:
Երրորդ, երկրորդ, տասնհինգերորդ, վաթսունմեկերորդ, քսանյոթերորդ, չորրորդ:
2.Թվականները գրեք տառերով՝ 25, 68, 87, 102, 3-րդ, 5-ական, 4/5, 35, 49, 5697
քսանհինգ, վաթսունութ, ութսունյոթ, հարյուր երկու, հնգական, չորս հինգերորդ, եռեսունհինգ, քառասունինը, հինգ հազար իննսունյոթ:
3.Գրեք բարդ ածանցավոր 10 թվական և առանձնացրեք արմատներն ու ածանցը:
Ի՞նչ է նշանակում սուն ածանցը, գրեք այդպիսի ածանց ունեցող 20 թվական:
Նշանակում է տասնյակ: Եռեսուն, եռեսունմեկ, քառասուն, քառասունմեկ, քառասուներկու, քառասունչորս, հիսուն, հիսունհինգ, հիսունութ, հիսունինը, վաթսուն, յոթանասուն, յոթանասունմեկ, յոթանասունհինգ, ութսուն, ութսունմեկ, ութսունչորս, ութսունութ, ութսունմեկ, իննսուն:
4.Գրեք յուրաքանչյուր թվականից երկուական օրինակ՝
Քանակական-երեք, տասնչորս
Դասական- հինգերորդ, քսանմեկերորդ
Բաշխական-վեցական, վեց-վեց
Կոտորակային- չորս հինգերորդ, յոթ տասնհինգերորդ

Գիտե՞ք, որ գարուն է արդեն

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

Առաջադրանքներ

  1. Բանաստեղծությունից դուրս գրել 7 գոյական:
    Գարուն, փողոց, զնգոց, շրթեր, վարդ, կրակ, բոց:
  2. Դուրս գրված գոյականներին համապատասխան գրեք մեկական ածական:
    Պայծառ, լայն, ուրախ, կարմիր, վարդագույն, դեղին, թեժ:
  3. Բացատրեք հետևյալ դարձվածքները՝ «բոլորը թափվել են փողոց», «սրտերը կրակ են ու բոց»
    բոլորը թափվել են փողոց-բոլորը դուրս են գալիս տանից
    սրտերը կրակ են ու բոց-մարդիկ շատ ուրախ են
  4. Ի՞նչ եք զգում բանաստեղծությունը կարդալիս, պատասխանը պատճառաբանեք:
    Ես զգացի գարնանային տրամադրություն ու առույգություն:
  5. Տարվա ո՞ր եղանակն է ձեզ համար հոգեհարազատ, ինչո՞ւ:
    Ինձ հարազատ է գարունը, քանի որ ես հենց գարնանն եմ ծնվել: