Архив за день: 15.04.2021

Ճամփորդում ենք Կոտայքի մարզով

Հրազդան գետը գտնվում է Հայաստանի Արարատի և Կոտայքի մարզերում՝ Արարատյան գոգավորությունում:
Գետի անվանումն առաջին անգամ հանդիպում է հին հայկական հեղինակների՝ մասնավորապես Սեբեոսի (Հուրազդան տեսքով) և Մովսես Խորենացու մոտ: Գետն ունի 141 կմ երկարություն։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։

Գետամեջ գյուղը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում, Հրազդան գետի կիրճում՝ ձախ ափին։ Գետամեջ է վերանվանվել 1948 թվականին։ Գտնվում է Երևանից 15, և մարզկենտրոն Հրազդանից 35 կմ հեռավորության վրա։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, թռչնաբուծությամբ և դաշտավարությամբ։ Գյուղում կա XIV դարին թվագրվող եկեղեցի՝ Կեթրոն։

Նոր Հաճն քաղաքը գտնվում է Կոտայքի մարզում՝ մարզկենտրոնից 37 կմ հարավ-արևմուտք, Արզնի կիրճի և Արզնի-Շամիրամ ջրանցքի հարևանությամբ։ Այն ունի մոտավորապես 13.000 բնակիչ։ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով 1973 թվականին Նոր Հաճնում կանգնեցվում է Հաճն հերոսամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձան կոթող։ Նոր Հաճնը արդյունաբերական կենտրոն է ադամանդագործության բնագավառում։ Նորհաճնեցի վարպետների հղկած թանկարժեք քարերն այսօր էլ մեծ պահանջարկ են վայելում համաշխարհային շուկայում։ Քաղաքն ունի արվեստի և հանրակրթական դպրոցներ, քաղաքային գրադարան, մարզադպրոց, մշակույթի պալատ, Կիլիկիայի պատմության թանգարան։
Նոր Հաճնի մշակույթի պալատը կառուցվել է 1971 թվականին։ Շենքի սենյակներից մեկն էլ ծառայում է որպես եկեղեցի. Հաճնի հոգևոր առաջնորդ քահանա Արսեն Տեր Համբարձումյանն այստեղ է անում կիրակնօրյա պատարագներն ու քարոզչությունը։

Առինջ գյուղը գտնվում է Կոտայքի մարզում՝ մարզկենտրոնից 41 կմ հարավ-արևմուտք՝ Երևան-Սևան խճուղուց աջ։ Գյուղը հիշատակվում է 15-16-րդ դարերում։ Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։ Առինջի մոտ են գտնվում Գետարգելի վանքը, Առնջուց վանքի ավերակները, հին գերեզմանոցը, որն ունի քանդակազարդ խաչքարեր։
Գյուղի մոտ պահպանվել են հին բերդի մնացորդներ։ Բերդապարսպի ստորին քարերը մեծ մասամբ անտաշ քարերով են, մուտքի մասում՝ սրբատաշ։ Մուտքի բարավորի վրա քանդակված են միմյանց փաթաթված երկու վիշապ։ Քարերից մեկի վրա քանդակված է թևատարած արծիվ, կողքին հեղինակի հիշատակությունը՝ Հովհաննես եպիսկոպոս նկարող, 1501 թ.։ Բերդի ներսում կան տների և եկեղեցու ավերակներ։ Առինջ գյուղից արևելք գտնվում է նշանավոր Ձագավանքը կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ Գետարգելի վանքը, որը միջնադարյան Հայաստանի կարևորագույն կրոնական կենտրոններից մեկն է եղել։ Առինջում ամեն տարի մեծ շուքով նշվում է Գետարգելի վանքին նվիրված օրը։ Գյուղում գործում է Սուրբ Հովհաննես եկեղեցին:

Երեք իրար հաջորդող թվեր

  1. Երեք հաջորդական թվերի գումարը 303 է։ Որո՞նք են այդ թվերը։
    100+101+102=303
  2. Գտեք այն երեք իրար հաջորդող բնական թվերը, որոնց
    գումարը լինի 363:
    120+121+122=363
  3. Գտեք երեք հաջորդական թվեր, որոնց գումարը լինի180 է։
    59+60+61=180
  4. Գտեք երեք հաջորդական թվեր, որոնց գումարը լինի 432 է։
    143+144+145=432
  5. Երեք իրար հաջորդող բնական կենտ թվերի գումարը 225 է։
    Որո՞նք են այդ թվերը։
    73+75+77=225
  6. Երեք իրար հաջորդող բնական կենտ թվերի գումարը 321 է։
    Որո՞նք են այդ թվերը։
    105+107+109=321
  7. Երեք հաջորդական կենտ թվերի գումարը 69 է: Գտեք այդ թվերը։
    21+23+25=69
  8. Երեք իրար հաջորդող բնական զույգ թվերի գումարը 288 է։
    Որո՞նք են այդ թվերը։
    94+96+98=288
  9. Երեք իրար հաջորդող բնական զույգ թվերի գումարը 336 է։
    Որո՞նք են այդ թվերը։
    110+112+114=336
    10.Երեք իրար հաջորդող բնական զույգ թվերի գումարը 318 է։
    Որո՞նք են այդ թվերը:
    104+106+108=318