Архив за день: 12.04.2021

Բույսերի կառուցվածքն ու կենսագործունեությունը

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:
    Բույսերը աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր:
  2. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:
    Բույսի մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը:
  3. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:
    Բույսի աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝ լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ:
  4. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:
    Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման: Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:
  5. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:
    Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են: Դրանք արտադրում են թթվածին:
  6. Դիտարկեք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները, նշեք բույսի օրգանները: Թվարկեք այն բույսերը, որոնք ծաղկում են: Նյութը կարող է լինել նաև տեսաֆիլմի տեսքով։

Ցախավելի գաղտնիքը

  1. Կարդա՛ և դո՛ւրս գրիր անծանոթ բառերը։
    մուրազ-ցանկություն
    հնազանդ-հպատակ
    տերություն-թագավորություն
    ծեղ-փայտի փոքրիկ կտոր
    անգութ-անխիղճ
  2. Արձակ պատմի՛ր զրույցը։
    Ծեր թագավորը մահից առաջ որոշում Է որդիներին փորձել, և փորձությունը հաղթահարած որդուն հանձնել իր գահն ու թագը: Նա տղաներին պատվիրում է կոտրել ցախավելը: Ավագ և միջնեկ որդիները չեն կարողանում, քանի որ ցախավելը շատ հզոր է: Կրտեսեր որդին քանդում է ցախավելն ու հերթով կոտրում ճյուղերը: Հենց կրտսեր որդին էլ ժառանգում է հոր թագն ու գահը:
  3. Ո՞րն է այս զրույցի ասելիքը։ Գրի՛ր մի քանի նախադասությամբ։
    Զրույցը մեզ սովորեցնում է միասնական լինել: Ցանկացած դեպքում միասնական ուժը կարող է հաղթել ամենքին: Միայնակ մենք պարտելի ենք:
  4. Դուրս գրիր՝ քո կարծիքով ամենակարևոր նախադասությունը։
    Մեզ լավ օրինակ մրջյունն ու մեղուն, թե նրանք խմբով ինչեր են անում: Նրանց պես եթե մարդիկ միանան, լեռներ կշրջեն, եթե կամենան: Եվ ինչքան լճեր, ինչքան ջրանցքներ միացած ուժով կարող են շինել:
  5. Ընտրիր ժողովրդական ասացվածքներ, որոնք համապատասխանում են զրույցի իմաստին։
    Գյուղ կանգնի, գերան կկոտրի:
  6. Մի ասացվածք էլ ի՛նքդ հորինիր։
    Ուժը միասնականության մեջ է: