Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ բանաստեղծությունը` դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերը:
    շինել-պատրաստել
    արյունարբու-արյան ծարավ
    հափշտակել-խլել
    սնուցել-կերակրել
  2. Ընդգծված բառերը փոխարինի’ր հոմանիշ բառերով, կարդա’ ու դիտարկումներ արա:
    շինել-պատրաստել
    շյուղ-ոստ
    այժմ-հիմա
    սնուցած-կերակրած
    հափշտակած-խլած
    կրկին-նորից
  3. Բանաստեղծության համար նոր վերնագիր հորինի՛ր։
    Ծիծեռնակի կարոտը
  4. Ո՞վ է այս բանաստեղծության հերոսը:
    Ծիծեռնակը:
  5. Նկարագրի՛ր ծիծեռնակին:
    Նա շատ գեղեցիկ, ուժեղ ու խելացի է:
  6. Մանրամասն բնութագրիր ծիծեռնակին` օգտվելով բանաստեղծության բնութագրումներից:
    Ծիծեռնակը բույն էր հյուսում, հյուսելիս երգում: Նա հիշում էր անցած տարին, իր սնուցած ձագերին, որոնց ճամփին հափշտակել էր արյունարբու թշնամին:
  7. Առանձնացրո’ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և վերլուծի’ր:
    Ծիծեռնակը բույն էր շինում,
    Ե՛վ շինում էր , և՛ երգում,
    Ամեն մի շյուղ կպցնելիս՝
    Առաջվա բույնն էր հիշում:
    Չնայած իր գլխով անցած տարբեր փորձություններին՝ ծիծեռնակը շարունակում է երգել ու վերանորոգել բույնը:
  8. Արձակ շարադրի’ր բանաստեղծությունը և վերլուծի’ր:
    Ծիծեռնակը շինում է բույնն ու ամեն շյուղը դնելիս երգում: Նա հիշում է իր նախորդ բույնը, իր ձագուկներին, որոնց հափշտակել է թշնամին: Բայց նա շարունակում է նոր բույնը շինելն ու ամեն շյուղ դնելիս երգել:
  9. Ինչո՞ւ է բանաստեղծությունը այսպես վերնագրված:
    Քանի որ նոր բույնի պատրաստումը ընթանում էր տարբեր հիշողություններով:
  10. Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին: Պատմի՛ր:
    Ծիծեռնակները գարնան ամենասիրուն թռչունն է: Նա համարվում է գարնան ավետաբեր: Բույն է հյուսում տների կտուրներում:
  11. Տեղեկատվական աղբյուրներից նյութեր հավաքիր ծիծեռնակների մասին:
    Ծիծեռնակները ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիքին են պատկանում։ Հայաստանում կա 5 տեսակ՝ գյուղական ծիծեռնակ, քաղաքային ծիծեռնակ, առափնյա ծիծեռնակ, ժայռային ծիծեռնակ, շիկագոտի ծիծեռնակ։ Կտուցը թույլ է, հիմքում լայն, բերանի բացվածքը՝ մեծ, թևերը՝ նեղ, երկար, պոչը՝ մկրատաձև, ոտքերն ու մատները՝ թույլ զարգացած։
  12. Բանաստեղծության ծիծեռկանին համեմատի՛ր Հ. Թումանյանի «Մայրը» պատմվածքի ծիծեռնակի հետ: Նշի’ր ընդհանրությունները և հիմնավորի՛ր պատասխաններդ:
    Երկու ստեղծագործությունների ծիծեռնակներն էլ հոգատար են, իրենց ձագուկների համար անհանգստացող մայր են:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s