Архив за день: 05.04.2021

Գունային խաղեր

  1. Տուփում կան 8 կարմիր, 11 կանաչ և 6 դեղին փոքրիկ գնդիկներ։
    ա) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել տուփից համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը կանաչ է։
    8+6+1=15
    բ) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել տուփից համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը դեղին է։
    11+1+8=20
    գ) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել տուփից համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը կարմիր է։
    11+1+6=18
    դ) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել տուփից համոզված լինելու համար, որ դրանց մեջ կլինեն բոլոր գույնի գնդիկներից ։
    8+6+1=15
    ե) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի նրանցից երկուսը հատկապես լինեն տարբեր գույնի:
    8+6=14
    զ) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի երեքը հատկապես լինեն տարբեր գույնի։
    8+6+1=15
    է) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որ ունենանք գոնե երկու միագույն գնդակներ։
    9
  1. Արկղում կան 5 կարմիր, 7 կապույտ և 3 կանաչ փոքրիկ գնդիկներ։
    Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի նրանցից․
    ա)երկուսը հատկապես լինեն տարբեր գույնի,
    8
    բ)երեքը հատկապես լինեն տարբեր գույնի,
    9
  1. Տուփում կա 7 կարմիր, 10 կանաչ և 5 կապույտ փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու՝ տուփից ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է վերցնել՝ համոզված լինելու համար, որ վերցրածների մեջ կլինեն բոլոր գույնի գնդիկներից։
    13
  2. Տուփում կա 6 դեղին, 11 կանաչ, և 8 կարմիր փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է վերցնել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի կարմիր։
    11+6+1=18
  3. Տուփում կա 9 կանաչ, 7 կապույտ և 6 դեղին փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել տուփից համոզված լինելու համար, որ գոնե 1 կապույտ գնդիկ է հանվել։
    9+6+1=16
  4. Տուփում կա 11 կանաչ, 6 սև և 8 կարմիր փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել տուփից համոզված լինելու համար, որ գոնե 1 կանաչ գնդիկ է հանվել։
    6+8+1=15
  5. Տուփում կան 6 սև, 8 կարմիր և 7 կապույտ փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել տուփից համոզված լինելու համար, որ գոնե 1 սև գնդիկ է հանվել։
    8+7+1=16
  6. Տուփում կան 6 սև, 8 կարմիր և 5 դեղին փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել տուփից համոզված լինելու համար, որ գոնե 1 կարմիր գնդիկ է հանվել։
    6+5+1=12
  7. Պարկում կա 2 կանաչ, 4 դեղին և 7 կարմիր գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի դրանց մեջ լինեն տարբեր գույնի գնդիկներ։
    6
  8. Տուփում կա 10 կանաչ, 6 դեղին և 4 կարմիր գնդիկ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի դեղին։
    10+4+1=15
  9. Արկղում կան երեք գույնի գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ վերցնելով՝ կարելի է համոզված լինել, որ կունենանք գոնե երկու միագույն գնդակներ։
    4

Շների առաջացման պատմությունը

Շունը վայրի կենդանիներից առաջինն է, որին մարդն ընտելացրել է դեռևս քարի դարում՝ շուրջ 12 հզ. տարի առաջ։ Ընտելացման և բուծման ընթացքում ստեղծվել է շների ավելի քան 400 ցեղ, որոնք միմյանցից տարբերվում են մարմնի չափերով ու կառուցվածքով, մազածածկով, գույնով ու վարքագծով։ Դրանք բոլորը սերում են 1 նախնուց՝ գայլից։ Այժմ ընտանի շներն ապրում են ամենուրեք, որտեղ մարդիկ կան։ Շների նախնիներն առաջացել են գայլերի ցեղից, որի բոլոր տեսակներն էլ կարող էին խաչասերվել՝ սկիզբ տալով շներին։ Սակայն շների անմիջական նախնին համարվում է հենց գորշ գայլը:
Գենետիկ հետազոտությունները ցույց են տալիս, որ շունը կարող է առաջացած լինել 135 000 տարի սրանից առաջ։

Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ բանաստեղծությունը` դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերը:
    շինել-պատրաստել
    արյունարբու-արյան ծարավ
    հափշտակել-խլել
    սնուցել-կերակրել
  2. Ընդգծված բառերը փոխարինի’ր հոմանիշ բառերով, կարդա’ ու դիտարկումներ արա:
    շինել-պատրաստել
    շյուղ-ոստ
    այժմ-հիմա
    սնուցած-կերակրած
    հափշտակած-խլած
    կրկին-նորից
  3. Բանաստեղծության համար նոր վերնագիր հորինի՛ր։
    Ծիծեռնակի կարոտը
  4. Ո՞վ է այս բանաստեղծության հերոսը:
    Ծիծեռնակը:
  5. Նկարագրի՛ր ծիծեռնակին:
    Նա շատ գեղեցիկ, ուժեղ ու խելացի է:
  6. Մանրամասն բնութագրիր ծիծեռնակին` օգտվելով բանաստեղծության բնութագրումներից:
    Ծիծեռնակը բույն էր հյուսում, հյուսելիս երգում: Նա հիշում էր անցած տարին, իր սնուցած ձագերին, որոնց ճամփին հափշտակել էր արյունարբու թշնամին:
  7. Առանձնացրո’ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և վերլուծի’ր:
    Ծիծեռնակը բույն էր շինում,
    Ե՛վ շինում էր , և՛ երգում,
    Ամեն մի շյուղ կպցնելիս՝
    Առաջվա բույնն էր հիշում:
    Չնայած իր գլխով անցած տարբեր փորձություններին՝ ծիծեռնակը շարունակում է երգել ու վերանորոգել բույնը:
  8. Արձակ շարադրի’ր բանաստեղծությունը և վերլուծի’ր:
    Ծիծեռնակը շինում է բույնն ու ամեն շյուղը դնելիս երգում: Նա հիշում է իր նախորդ բույնը, իր ձագուկներին, որոնց հափշտակել է թշնամին: Բայց նա շարունակում է նոր բույնը շինելն ու ամեն շյուղ դնելիս երգել:
  9. Ինչո՞ւ է բանաստեղծությունը այսպես վերնագրված:
    Քանի որ նոր բույնի պատրաստումը ընթանում էր տարբեր հիշողություններով:
  10. Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին: Պատմի՛ր:
    Ծիծեռնակները գարնան ամենասիրուն թռչունն է: Նա համարվում է գարնան ավետաբեր: Բույն է հյուսում տների կտուրներում:
  11. Տեղեկատվական աղբյուրներից նյութեր հավաքիր ծիծեռնակների մասին:
    Ծիծեռնակները ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիքին են պատկանում։ Հայաստանում կա 5 տեսակ՝ գյուղական ծիծեռնակ, քաղաքային ծիծեռնակ, առափնյա ծիծեռնակ, ժայռային ծիծեռնակ, շիկագոտի ծիծեռնակ։ Կտուցը թույլ է, հիմքում լայն, բերանի բացվածքը՝ մեծ, թևերը՝ նեղ, երկար, պոչը՝ մկրատաձև, ոտքերն ու մատները՝ թույլ զարգացած։
  12. Բանաստեղծության ծիծեռկանին համեմատի՛ր Հ. Թումանյանի «Մայրը» պատմվածքի ծիծեռնակի հետ: Նշի’ր ընդհանրությունները և հիմնավորի՛ր պատասխաններդ:
    Երկու ստեղծագործությունների ծիծեռնակներն էլ հոգատար են, իրենց ձագուկների համար անհանգստացող մայր են: