Архив за день: 30.03.2021

Ավագ շաբաթվա խորհուրդը

Ավագ երկուշաբթին խորհրդանշում է արարչության երկրորդ օրը, երբ Աստված ջրերը բաժանեց միմյանցից և արարեց երկընքի հաստատությունը:
Այս օրը Քրիստոսն անիծեց անպտուղ թզենին, և այն իսկույն չորացավ: Անպտուղ թզենին օրինակն է ճշմարիտ հավատք ու բարի գործեր չունեցող մեղավորների, ովքեր պատժվելու են վերջին օրը աստվածային հրամանով:

Ավագ երեքշաբթին պատկերն է արարչության երրորդ օրվա, երբ Աստված երկրի վրա դալար բույսեր և պտղատու ծառեր աճեցրեց:

Ավագ շաբաթվա խորհուրդը և ժամանակացույցը

Ավագ չորեքշաբթի օրը հիշատակն է Տիրոջ մատնության, որ կատարվեց Նրա աշակերտ Հուդայի կողմից՝ քահանայապետերից ստացած 30 արծաթի դիմաց:

Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին: Այս օրը կատարվում է Ոտնլվայի արարողությունը:
Ավագ հինգշաբթի երեկոյան եկեղեցիներում կատարվում է նաև Խավարման արարողությունը, որն արդեն վերաբերում է Ավագ ուրբաթի խորհրդին՝ Տիրոջ ձերբակալությանը, չարչարանքներին, խաչելությանն ու մահվանը:

Ավագ Ուրբաթը խորհրդանշում է արարչության վեցերորդ օրը, երբ Աստված հողից արարեց Ադամին, Իր պատկերով ու նմանությամբ, իսկ հետո նրա կողից ստեղծեց Եվային և նրանց դրեց Դրախտում:

Ավագ շաբաթը պատկերն ու օրինակն է արարչության յոթերորդ օրվա, երբ Աստված հանգստացավ Իր բոլոր գործերից:
Ավագ շաբաթ օրվա երեկոյան կատարվում է սուրբ Զատկի ճրագալույցի արարողությունը՝ այսպիսով եզրափակելով Տիրոջ չարչարանքների շաբաթը և ավետելով Նրա հարությունը մեռելներից:

Տերևի ծնունդը

Բողբոջի միջից դուրս եկավ ընկուզենու փոքրիկ, սրտաձև առաջին տերևը։ Ոչ ոք չդիմավորեց , ոչ ոք ուրախության ճիչ չարձակեց նրա ծննդյան առիթով։ Կարծես այգում որևէ փոփոխություն չէր եղել։ Միայն մայր ընկուզենին թեթևակի սարսռաց և հազիվ լսելի շշունջով ողջունեց իր անդրանիկ որդու ծնունդը։ Նորածին տերևն աչքերը լայն բացած՝ սկսեց նայել շուրջը։ Երկինքն ամպամած էր։ Փչում էր սառնաշունչ քամին։ Մռայլ երկնքից թափվում էին անձրևի խոշոր կաթիլները։ Տերևը դողաց, վախեցավ և սոսկալի մենակություն զգաց։ Որդու տագնապին անմիջապես արձագանքեց մայր ընկուզենին և ասաց․
-Մի՛ հուսահատվիր, որդի՛ս, դու դեռ կտեսնես աշխարհի գեղեցկությունն ու կհմայվես նրանով։
Առաջադրանքներ

  1. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հոմանիշները։
    Մռայլ- միգապատ, ամպամած
    Անդրանիկ-առաջին
    Խոշոր- մեծ, հսկակա
  2. Տեքստից դո՛ւրս գրիր կոչական ունեցող նախադասությունը։ Փոփոխիր այնպես, որ կոչականը դառնա վերջադաս։
    -Մի՛ հուսահատվիր, որդի՛ս, դու դեռ կտեսնես աշխարհի գեղեցկությունն ու կհմայվես նրանով։
    -Մի՛ հուսահատվիր, դու դեռ կտեսնես աշխարհի գեղեցկությունն ու կհմայվես նրանով, որդի՛ս։
  3. Դո՛ւրս գրիր երկու վերջածանցավոր բառ։ Այդ ածանցներով կազմի՛ր մեկական նոր բառ։
    Փոքրիկ, մենակություն
    Քաղցրիկ, ուրախություն
  4. Տեքստից դո՛ւրս գրիր յոթերորդ նախադասությունը և համառոտի՛ր։
    Փչում էր քամին։