Ոսկերչություն

Ոսկերչությունը մարդկության ամենահին արվեստներից մեկն է: Ոսկյա զարդերը լրացրել են մարդկանց հագուստի հավաքածուները, տվել դրանց հատուկ տեսք, շքեղություն, որով դրսևորվել են կրողի սոցիալական վիճակը, ճաշակը, սոցիալ-տնտեսական պայմանները։

Հին Եգիպտոսում զարգացման բարձր մակարդակի վրա էր ոսկերչության արվեստը։ Որպես նյութ են ծառայել գերազանցապես ոսկին, բրոնզը, հասպիսը, զմրուխտը, կիրառվել են դրվագման, փորագրման եղանակները։
Հելլենիզմի և Հին Հռոմի ոսկերչության մեջ ի հայտ է եկել հնչուն բազմագունությունը։ Հելլենիզմի ժամանակաշրջանում ոսկերչության մեջ լայն կիրառություն են ստացել արծաթյա գեղարվեստական առարկաները։

Զարդ | Իմ Հայաստան ծրագիր

Վաղ իսլամական մշակույթում պերճանքի առարկաների նկատմամբ զուսպ վերաբերմունքը սկզբնական շրջանում արգելք է հանդիսացել ոսկերչության զարգացմանը։ Սակայն հետզհետե Հին Իրանի և հելլենիստական մշակույթի ավանդական նմանակմամբ այն հասել է զարգացման բարձր աստիճանի։

Չինաստանի միջին դարերի վարպետները բացի թանկարժեք մետաղներից մշակել են տարբեր նյութեր (մարջան, նեֆրիտ, սաթ)՝ աշխատելով ընդգծել այս կամ այն քարի գույնը կամ ֆակտուրան։ Ոսկերչության առարկաներ են հայտնաբերվել Ամերիկայի հին մշակույթի պեղումներից։

Հայկական բարձրավանդակում ոսկերչությունը զարգացած է եղել հնագույն ժամանակներից։ Հնագիտական պեղումներից հայտնաբերված նյութական մշակույթի նմուշները վկայում են, որ դեռևս մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակում պատրաստվել են ոսկյա, արծաթյա բարձրարվեստ զարդեր ու կենցաղային առարկաներ։ Հայկական բարձրավանդակի վարպետները տիրապետել են դրվագման, ձուլման, հյուսման, մանրարուրք, փորագրման, արծնապատման, ընդելուզման, հատիկազարդման եղանակներին։

Վանաձորում իրականացված պեղումներից հայտնաբերված ոսկյա թասը ունի դրվագման եղանակով կատարված կենդանիների պատկերներ։ Լճաշենի պեղումնավայրից մեզ է հասել գորտի ոսկյա փոքրիկ արձանիկը, որը պատրաստվել է ձուլման և հատիկազարդման եղանակներով։ Այն առնչվում է ջրի պաշտամունքի հետ։

Վանաձորի բացառիկ գավաթը | ԱՐՄԵՆՊՐԵՍ

Միջնադարյան Հայաստանում շարունակվել է ձուլման եղանակը և սկսվել է հյուսման, մանրարուրք եղանակների կիրառումը։ Միջնադարյան մայրաքաղաք Դվինի պեղումներից հայտնաբերվել են ոսկերչության շատ հետաքրքիր նմուշներ՝ օձագլուխ ապարանջաններ (ձուլածո), ականջօղեր (մանրարուրք), վզնոց (հյուսածո) են, որոնք պատրաստվել են 5-րդ դարում։ Ոսկերչությունը բարձր մակարդակի է հասել Կիլիկյան Հայաստանում։ Հայկական ոսկերչության արվեստի կենտրոններ էին Դվինը, Անին, Կարսը, Կաբինը, Վանը, Արդվինը, Արտահանը, Կ․ Պոլիսը, Երզնկան, Երևանը, Ալեքսանդրապոլը, Շուշին, Ախալցխան են։

Հայ արծաթագործների մեծ վարպետությունն են հավաստում կանացի գլխարկի զարդի, ինչպես նաև գոտու, մասնատուփի, ապարանջանի բազմազան տեսակները, սևադման և փորագրման եղանակներով ստեղծված ծխախոտատուփի տարբերակները։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s