Մայրը

Ծիծեռնակը բույն էր շինել մեր տան կտուրին։ Ամեն գարնան վերադառնում էր հարավից և սկսում վերանորոգել բույնը։ Ծիծեռնակի վերադարձը ուրախություն էր պարգևում մեզ։ Նա իր զվարթ և քաղցր ձայնով ծլվլում էր մեր կտուրի տակ։ Որոշ ժամանակ հետո լսվում էր ճուտիկների ուրախ ճիչը։ Մայր ծիծեռնակը իր կտուցով կեր էր բերում ձագուկների համար։
Մի անգամ դեղնակտուցներից մեկը ձգվեց բնից ու ընկավ ներքև։ Մայրը ծղրտաց և նետվեց ձագի հետևից։ Նա բերանով բարձրացրեց չարաճճի ձագուկին ու դրեց բնի մեջ։

Առաջադրանքներ
1.Օգտվելով տեքստից, փորձի՛ր վերականգնել այս բառերում բաց թողնված տառերը։
Բույն, հարավ, վերանորոգել, վերադարձ, պարգև, զվարթ, քացցր, ձագուկ, ձգվել, ներքև, բարձրացնել։

  1. Տեքստից դո՛ւրս գրիր մեկական գոյական, ածական և բայ։
    Ծիծեռնակ, քաղցր, պարգևել:
  2. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հոմանիշները։
    Շինել-հյուսել, ստեղծել
    Կտուր-տանիք
    Պարգևել-նվիրել
    Զվարթ-ուրախ
  3. Տեքստի վերջին նախադասությունից դո՛ւրս գրիր բազմիմաստ բառը և օգտագործի՛ր այլ իմաստով։
    Հավերը կուչ էին եկել իրեն բնում:
  4. Դո՛ւրս գրիր տեքստի առաջին նախադասությունը և դարձրո՛ւ հարցական։
    Ծիծեռնակը բույն էր շինե՞լ մեր տան կտուրին։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s