Անբախտ վաճառականներ

  1. միտք անել-մտածել
    մուրհակ-պարտագիր
    սովդաքար-վաճառական
    աչքը ճամփին պահել-մեկին շատ երկար սպասել
    աբուռ-ամոթ
    զոռով-բռնությամբ
    համրել-հաշվել
    ցիփ-ամբողջապես
    նամուս-պատիվ
    լիրբ-անամոթ
  2. Ճայն ու չղջիկը շատ էին ցանկանում գումար վաստակել ու աշխատել։ Բայց քանի որ անփորձ էին, ձախողվում են։ Ճայը նաև հավատավոր է։ Նա մինչև այժմ փնտրում է իր ապրանքը։ Փուշը պահանջատեր է, նա ուզում է իր պարտքը ու մինչև այժմ բարկացած փնտրում չղջիկին ու ճային։
  3. Ճայն ու չղջիկը որոշում են դառնալ վաճառական ու զբաղվել առևտրով։ Նրանք գնում են փշի մոտ ու պարտքով գումար վերցնում։ Չղջիկը մնում է, ճայը գնում է և առևտուր անում։ Հետ դառնալու ճանապարհին ճայի նավը խորտակվում է և ճայի ողջ գնածը սուզվում ծովում։ Չղջիկը սպասում է ճայի վերադարձին։ Իսկ փուշն անընդհատ պահանջում է իր պարտքը։ Ամոթահար չղջիկը փախչում է ու միայն գիշերները դուրս գալիս, ճայը դեռ ծովի վրա փնտրում է իր ապրանքը, իսկ փուշն ամեն անցնողին կանգնեցնում է ու հարցնում թե տեսե՞լ են լիրբ ճային ու չղջիկին։

5․ Չղջիկները միակ թռչող կաթնասուններն են։ Հայաստանում հանդիպում է 28 տեսակ՝ միավորված պայտաքիթ, հարթաքիթ և բուլդոգակերպ չղջիկների ընտանիքներում։
Տեսակների մեծ մասը բնակվում է Հայաստանի հարավային և հարավարևելյան մարզերում։
Ցերեկը, փաթաթվելով լայն թևերի մեջ, նրանք գլխիվայր կախվում-մնում են փչակներում, ձեղնահարկերում կամ որևէ մութ տեղում, իսկ գիշերը դուրս են թռչում՝ որսի։ Անաղմուկ ճախրում են երկնքում՝ հաճախակի թափահարելով թևերը։ Չղջիկներն ուտում են մեծ քանակությամբ միջատներ և դրանով զգալի օգուտ են բերում։ Չղջիկները կողմնորոշվում են անդրաձայնով. թռչելիս մոտակա առարկաներից ու միջատներից անդրադարձած իր ձայնի արձագանքով չղջիկը շրջանցում է անշարժ արգելքը կամ հետապնդում միջատին։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s