Архив за месяц: Февраль 2021

Գրքերը մեր ամենալավ ընկերներն են 📖

Փետրվարի 19-ը Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը լինելուց բացի նաև գիրք նվիրելու օրն է: Այս տարի ես նվեր ստացա Ջ. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը», Աստրիդ Լինդգրենի «Պիպին հարավային ծովում», Երվանդ Պետրոսյանի «Հազար ու մի հանելուկ» գրքերը:

Այժմ ընթերցում եմ Ջ. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գիրքը: Այն ինձ շատ է դուր գալիս: Գրքի ֆիլմերը ևս դիտել եմ և շատ հավանել: Կարծում եմ՝ գիրքը ևս կհավանեմ:

Մոծակն ու մրջյունը

  1. Զարկել-հարվածել
    մըտիկ անել-նայել
    պաղել-մրսել
    դալկանալ-հիվանդանալ, դեղնել
    տարաժամ-անհարմար
    ծերպ անել- փոքր-ինչ բացել
    խնդալ- ծիծաղել
    ցնծալ-ուրախանալ
    թուխպ-ամպ
    արևակեզ-արևավառ
    կիտել-հավաքել
  2. Մրջյունի մոտ է գալիս անբան ու ծույլ մոծակն ու պատմում, թե ինչպես է ողջ ամռանը ման եկել, վայելել բարիքները, պարապ մնացել ու պար եկել, հետո արթնացել ու տեսել, որ ձմեռ է, իսկ ինքը մենակ է ու քաղցաց: Մրջյունը լսելուց հետ մոծակի պատմության մասին ներկայացնում է մեծ մրջյունին: Մեծ մրջյունը բարկանում է և մերժում մոծակի խնդրանքները:
  3. Մրջյունները աշխատասեր են, գործունյա, իսկ մոծակը՝ ծույլ ու անբան:
  4. Մեխ մրջյունը խղճում է մոծակին, օգնում նրան, որ կարողանա ապրել մինչ գարնան գալը:

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թումանյանի` ամենայն հայոց բանաստեղծի հետ ծանոթացել եմ դպրոցում՝ նրա բանաստեղծություններն ու հեքիաթները կարդալով: Նրա հեքիաթներից ինձ ամենից շատ դուր են գալիս «Չախչախ թագավորը», «Սևուկ ուլիկը», «Անբան Հուռին»:

Բանաստեղծություններից շատ եմ սիրում «Մանուկն ու ջուրը», որից մի փոքրիկ հատված էլ կարդում եմ հոլովակում:

Муха — Цокотуха

  1. Что нашла Муха?
    Муха денежку нашла.
  2. Куда пошла Муха?
    Пошла Муха на базар
  3. Что купила Муха?
    Купила самовар
  4. Кто пришел к Мухе в гости?
    Тараканы, букашки, блошки.
  5. Кто хотел убить Муху?
    Паучок хотел убить Муху.
  6. Кто помог Мухе?
    Маленький Комарик помог Мухе.

2. Муха, тараканы, букашки, блошки, комарик, козявки.

3. Муха была очень гостеприимным. Комарик был храбрым и дружелюбным.

Мойдодыр

  1. Найдите и выпишите слова, которые отвечают на вопросы
    кто?— утята, жучки, лягушка, поросёнок, паучки
    что?– Одеяло, простыня , самовар, колесо, свечка, кровать, чай, утюги, сапоги, пироги,
  2. Составьте словосочетания с этими сло вами.
    зеленная лягушка, маленкий поросёнок, мяхкая простыня, маленкие утята, гадкие жучки.
  3. Он не умывался, всегда был грязный. И его помил умивальник.

Հայ և հունական աստվածներ

Հայկական դիցարանի  աստվածներից են`

 Արամազդը— գերագույն աստված, երկնքի և երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը:

Անահիտը— մայր աստվածուհի է, մայրության, բերքի և պտղաբերության սրբազան մարմնացումն է:

Միհրը լույսի և մաքրության` արևի աստվածը:

Վահագն կամ Վիշապաքաղ Վահագնը-  հայերի ամպրոպի ու կայծակի աստվածն է:

Աստղիկը— հայոց սիրո և ջրի աստվածուհին, որի պաշտամունքը կապված էր Արուսյակ (Վեներա) մոլորակի հետ։

Նանեն պատերազմի աստվածուհի։

ՏԻՐ-հին հայերի իմաստությունների, ուսման, գիտության աստվածն էր :

Ամանոր և Վանատուրհայերի համաժողովրդական սիրո ու ճանաչման արժանացած աստվածներն էին :

Սպանդարամետը —հին հայերի ստորերկրյա թագավորության աստվածն էր` Սպանդարամետը կամ Սանդարամետը:

37895_106363799418742_102668323121623_50142_216659

Հայկական դիցարանի աստվածներին  համապատասխան աստվածները հունական դիցարանում համապատասխանում են հետևյալ կերպ`

Արամազդը՝ Զևսին-  երկնքի և երկրի արարիչ

Անահիտը՝ Արտեմիսին- մայր աստվածուհի, մայրության, բերքի և պտղաբերության

Վահագն՝ Արեսին կամ Հերակլեսին — ամպրոպի ու կայծակի աստվածն

Տիրը՝ Ապոլոնին կամ Հերմեսին-  իմաստությունների, ուսման, գիտության աստված

Աստղիկին՝ Աֆրոդիտեն- սիրո և ջրի աստվածուհի

Սպանդարամետը՝ Հադեսին- ստորերկրյա թագավորության աստված

Միհրը՝ Հելիոսին կամ Հեփեստոսին- լույսի և մաքրության` արևի աստված

Նանեին-Աթենասը- պատերազմի աստվածուհի

Գրերի գյուտը

Հազար վեց հարյուր տարի առաջ Հայաստանի մայրաքաղաք Վաղարշապատը ցնծության մեջ էր։ Քաղաքի փողոցներն ու հրապարակները տոնական տեսք էին ստացել։ Ամենուրեք փողփողացող գույնզգույն դրոշներ էին, վարդեր, տոնականորեն հագնված մարդիկ։ Հրապարակում բարձր ու ուրախ երգեր էին հնչում։ Մարդիկ մեծ տոնի առթիվ շնորհավորում էին միմյանց։

Մայիսյան այդ պայծառ առավոտ հայ ժողովուրդը առաջին անգամ նշում էր հայերեն տառերի գյուտի մեծ տոնը։ Բոլորը գնում էին դեպի քաղաքի գլխավոր դարպասը, որտեղ պիտի դիմավորեին հեռավոր երկրներից վերադարձող Մեսրոպ Մաշտոցին։ Նա բերում էր հայերեն տառերը․․․

Բացատրի՛ր տրված բառերը
Ցնծություն-ուրախություն,հրճվանք
Փողփողալ-ծածանվել, ալիքավորվել

Տեքստից դուրս գրի՛ր այն բառերը, որոնք ունեն արտասանության և գրության տարբերություններ (ուղղագրական բառերը):
առաջ՝ լսում ենք ջ, գրում չ
հագնված՝ լսում ենք ք, գրում գ
վարդ՝ լսում ենք թ, գրում դ
բարձր՝ լսում ենք ց, գրում ձ
մարդ՝ լսում ենք թ, գրում դ
ժողովուրդ՝ լսում ենք թ, գրում դ
վերադարձող՝ լսում ենք ց, գրում ձ