Архив за день: 24.02.2021

Երկրի օդային հագուստը

  1. Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար:
    Օդը մարդկանց, կենդանիներին, բույսերին անհրաժեշտ է շնչառության համար:
  2. Ի՞նչ գազերից է կազմված օդը:
    Օդը բաղկացած է թթվածնից և ազոտից, շատ քիչ քանակով ածխաթթու գազից:
  3. Օդի ի՞նչ հատկությունների ես ծանոթ:
    Օդը ջերմության վատ հաղորդիչ է: Օդում եղած ջրային գոլորշիներից են առաջանում ամպերը և մառախուղը:
  4. Ինչպե՞ս կարող ես ապացուցել, որ քո շրջապատում օդ կա:
    Եթե կարողանում եմ շնչել, կենդանիներն ապրում են, կա քամի, ապա կա նաև օդ:

Փորձեր

  1. Այրման տևողությունը կարող է կախված լինել օդի առկայությունից: Եթե օդի քանակը շատ է, ապա այրումը կտևի ավելի երկար և ավել բոցաշատ:
  2. Մուգ գույնի ապակին ավեի շուտ է տաքանում:

Կանաչ ախպեր

  1. Ո՞ւմ է դիմում հեղինակը։
    Հեղինակը դիմում է բնությանը:
  2. Տարվա ո՞ր եղանակն է կերպավորված բանաստեղծության մեջ։
    Կերպավորված է գարունը:
  3. Ըստ հեղինակի ի՞նչ է բերելու իր հետ կանանչ ախպերը։ Դո՛ւրս գրիր համապատասխան տողերը։
    Բեր անուշահոտ
    Ծիլ, ծաղիկ ու խոտ,
    Կարկաչուն վըտակ,
    Երկինք կապուտակ,
    Խատուտիկ հավքեր,
    Զրընգան երգեր,
    Գառների մայուն,
    Խաղ, ուրախություն:
  4. Ըստ քեզ ի՞նչ է բերելու իր հետ կանանչ ախպերը։
    Բերելու է բերք, ուրախություն ու ջերմություն:
  5. Ի՞նչ տրամադրություն է հաղորդում բանաստեղծությունը։ Ի՞նչ գույնով կներկեիր այն։
    Բանաստեղծությունը հաաղորդում է ուրախ տրամադրություն, այն կներեկեի մանուծակագույն, կանաչ ու դեղին գույներով:
  6. Գարնանային մի հրավեր էլ ինքդ գրի՛ր։
    Սիրուն գարուն, կանաչ գարուն,
    Քեզ ենք սպասում անհամբեր,
    Բեր մեզ գույներ, ծաղիկ սիրուն,
    Ու թարմություն բարեբեր: