Архив за день: 22.02.2021

Խելոքն ու հիմարը

  1. 4-5 նախադասությամբ բնութագրի՛ր խելոք եղբորը։
    Նա չար է, չի ցանկանում օգնել իր եղբորը: Շատ ժլատ է, նախանձ: Նա խոստանում է եղբոր համար հագուստ գնել, սակայն իր խոսքին տեր չի լինում:
  1. Դուրս գրիր ամենազվարճալի երկխոսությունը։
    — Ա՛ մոզի, արի, հե՜յ,- կանչելով գնում է։
    — Հե՜յ․․․
    — Ինձ հետ ես խոսում, հա՞․․․
    — Հա՜․․․
    — Մոզին ուզում ե՞ս։
    — Ե՜ս․․․ — Քանի՞ մանեթ կտաս։
    — Տա՜ս․․․
    —Հիմի կտա՞ս, թե՞ չէ։
    — Չէ՜․․․
    — Դե էգուց կգամ, որտեղից որ է՝ ճարի՜․․․
    — Արի՜․․․

3. Համառոտ պատմի՛ր հեքիաթի սյուժեն։
Հեքիաթը երկու եղբայրների մասին: Նրանցից մեկը խելացի է, մյուսը՝ հիմար: Խելացին անընդհատ կոպտում և նեղում է հիմարին, խլում նրա ունեցածը:

4. Խորհուրդ տուր հիմար եղբորը։
Ես խորհուրդ կգտայի հիմար եղբորը, որ շատ չհավատա և չվստահի խելոք եղբորը:

Գրքերը մեր ամենալավ ընկերներն են 📖

Փետրվարի 19-ը Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը լինելուց բացի նաև գիրք նվիրելու օրն է: Այս տարի ես նվեր ստացա Ջ. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը», Աստրիդ Լինդգրենի «Պիպին հարավային ծովում», Երվանդ Պետրոսյանի «Հազար ու մի հանելուկ» գրքերը:

Այժմ ընթերցում եմ Ջ. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գիրքը: Այն ինձ շատ է դուր գալիս: Գրքի ֆիլմերը ևս դիտել եմ և շատ հավանել: Կարծում եմ՝ գիրքը ևս կհավանեմ: