Архив за день: 15.02.2021

ՉԱԽՉԱԽ ԹԱԳԱՎՈՐԸ

Առանձնացրո՛ւ գլխավոր հերոսներին և բնորոշի՛ր նրանց 3-4 նախադասությամբ:

Աղվեսը ավազակ է: Նա գողանում է ջրաղացպանի վերջին ուտելիքը: Սակայն նաև իր խոսքի տերն է մնում ու օգնում նրան՝ թագավորի աղջկա հետ ամուսնանալ ու հարստանալ:
Չախչախ թագավորը թեև աղքատ է, բայց շատ բարի է: Նա ազատ է արձակում գող աղվեսին: Նաև շատ ամաչկոտ է, քանի որ չի ցանկանում հանդիպել թագավորին:
Իսկ թագավորը թեև հարուստ է, կյանք տեսած, սակայն հավատում է աղվեսի խոսքերին: Նրան շաը են հետաքրքրում աղվեսի պատմածները Չախչախ թագավորի հարստության ու ոսկու մասին:
Շահ-Մարինը հարուստ ու վախկոտ է: Նա միանգամից հավատում է աղվեսին: Թողնում իր ողջ ունեցվածքն ու հասրտությունը՝ վախենալով թագավորի զայրույթից:

Հեքիաթից դո’ւրս գրիր աղվեսին բնորոշող ամենադիպուկ տողերը։

Հը՞, գող անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը:

Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ «Ինձ մի՛ սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ի՞նչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ»։