Архив за день: 10.02.2021

Առաջադրանքներ

Կարդա՝ դուրս գրելով և բացատրելով անծանոթ բառերը։

շառագունել-կարմրել,քուլա-ամպի գալարուն զանգված, գլահակ-գլխի կոր, խոնարվել-թեքվել ներքվել:

Լուսաբացին հալվում էին աստղերը ձնագնդերի պես, շառագունում էր արևելքը։ Արևի շողերը խաղում էին ամպերի հետ։ Ասես մի անտես ձեռք բյուր շողերով ամպի սպիտակ քուլաների վրա հազարավոր նախշեր էր նկարում, որ մի քիչ հետո ավերի նույն շողերով, մի ուրիշը նկարի, մինչև արևը ծագի։
Գոլորշի էր բարձրանում տերևների վրայից, ծաղիկների գունավոր թերթերից։ Գլխահակ ծաղիկները բարձրացնում էին իրենց գլուխը և նայում արևին, որ կեսօրին նորից խոնարհեն, երբ արևը թեժանա։

Տեքստից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։ Նշի՛ր գրության և արտասանության տարբերությունները։
Ծագել- լսում ենք՝ ք, գրում ենք՝ գ, բարձրանալ- լսում ենք՝ ց, գրում ենք՝ ձ, արև- լսում ենք՝ է,վ, գրում ենք՝ և, արևելք-լսում ենք՝ է, վ, գրում ենք՝ և:

Տեքստից օգտվելով՝ լրացրո՛ւ նշված բառերի բացակայող տառերը։
Արևելք, Ալպեր, ձեռք, բլուր, նախշեր, ծագել, գոլորշի, բարձրանալ, կեսօր, խոնարհել, երգ:

Ուղղագրական բառարանից գրությամբ և արտասանությամբ տարբեր 10 բառ դուրս գրիր։

անդարձ, դաղձ, բարձրախոս, կարագ, մարագ, դարբին, մարդախույս, ուղտապան, դերձակ, կարգ:


Տեքստից առանձնացրո՛ւ բարդ բառերը և բառակազմական վերլուծության ենթարկի՛ր
Օրինակ՝ գլխահակ= գլուխ+ ա+ հակվել, լուսաբաց=լույս+ա+բաց, ձնագունդ=ձյուն+ա+գունդ, կեսօր=կես+օր

Դիցաբանություն և առասպել

  1. Ի՞նչ հասկացանք դիցաբանությունից, ի՞նչ է առասպելը, իրակա՞ն է, թե՝ հորինովի:

Դիցաբանությունն ուսումնասիրում է դիցաբանական առասպելները, առասպելը չափազանցված զրույց է. և՜ պատմողը, և՜ ունկնդիրն այն ընկալում են որպես արժանահավատ-իրական պատմություն:

2. Ո՞վքեր էին առասպելի հերոսները:

Առասպելների հերոսները տվյալ ժողովրդի մեջ հայտնի արքաներն էին, աստվածները, հեչոսները:

3. Ի՞նչ հայկական առասպելներ ու առասպելական հերոսներ գիտենք/նշել անուններ միայն/:

«Հայկ և Բել», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Վահագնի ծնունդը», «Տորք Անգեղ»:

4. Ի՞նչ հեթանոսական տաճար/ներ/ գիտեք Հայաստանում:

Գառնու հեթանոսական տաճարը, Անահիտի, Վահագնի մեհյանները, Միհրի, Նանեի տաճարները:

Image result for Առասպել