Տուֆ

Տուֆը ապարի տեսակ է: Կազմված է հրաբխային ապակուց և պեմզայի բեկորներից։ Հանդիպում են նաև տուֆեր, որոնք բաղկացած են ամբողջական բյուրեղներից կամ նրանց բեկորներից։ Տուֆերը ստորաբաժանվում են ըստ բեկորների կազմի, բնույթի և չափերի։
Տուֆի առաջացումը կարող է ընթանալ կամ օդից անմիջական նստեցման ճանապարհով՝ հրաբխի ժայթքման դեպքում, կամ էլ ջրային և օդի հոսանքներով տուֆային նյութի տեղափոխման հետևանքով։ Տուֆը կիրառվում է որպես շատ արժեքավոր շինանյութ, որն ունի բարձր դեկորատիվ որակներ։ Հրաբխանստվածքային տուֆի բեկորների չափերից կախված՝ առանձնացնում են կոպտաբեկորային, խոշորաբեկորային, միջինբեկորային և մանրաբեկորային տարատեսակներ։ Միներալային խառնուրդների առկայության դեպքում դրանք ստանում են վառ կանաչ, կապտականաչ, վարդագույն, կարմիր գույներ։

Image result for տուֆ

Հիմնականում տարածված են Հայկական հրաբխային բարձրավանդակում՝ Արագածի լեռնազանգվածում, Կարսի սարահարթում, Սյունիքի, Բյուրակնի, Ջավախքի բարձրավանդակներում, Կոտայքի, Եղվարդի սարավանդներում, Շիրակի դաշտում, Արարատյան դաշտի նախալեռնային շրջաններում, Ախուրյան, Փամբակ գետերի հովիտներում և այլն։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s