Архив за день: 08.02.2021

Փոքրիկ Արտաշեսը

Առաջադրանքներ

1.Ո՞ւմ կամ ինչի՞ էր հանդիպել փոքրիկ Արտաշեսը:

Արտաշեսը հանդիպել էր ձորը շրջապատող սարերին:

2. Ըստ այս պատմության, որտեղի՞ց էին հայտնվում ձայները:

Ձայները հայտնվում էին ձորից:

3.   Քո կարծիքով որտե՞ղ են ապրում արձագանքները և ինչի՞ համար են դրանք:

Արձագանքներն ապրում են լեռներում ու սարերում: Դրանք մեզ խաբելու համար են:

4. Թումանյանական ո՞ր հեքիաթին է նման այս պատումը: Նշի՛ր։

Խելոքն ու հիմարը:

Համերգ

1. Կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Վտակ- գետ, որը թափվում է ուրիշ գետի մեջ, մռայլ-մութ

շաչել-շառաչյուն հանել, ժիր- առույգ

2. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Վերլուծի՛ր:

Վտակը ժայռից ներքև է թռչում, ընկնում քարերի գլխին:

Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի
Ետևից ընկած լսում է նրան։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

3. Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատվապորիչ հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:

Վտակը ժայռից ներքև է թռչում,
Թափ առած ընկնում քարերի գլխին:

Այս հատվածն ինձ շատ է դուրս գալիս, քանի որ պատկերավոր ու գեղեցիկ է նկարագրում վտակի հոսելը:

4.  Բնորոշի՛ր բանաստեղծության հերոսներին.

  • ըստ բանաստեղծության- վտակն ակտիվ է, ժիր, կայտառ ու աղմկոտ, ժայռը՝ մռայլ, մտամոլոր:
  •  ըստ քո բնորոշման՝ վտակը թեթևասահ է, իսկ քանի որ ժայռը կանգուն է, այն մռայլ է ու լուրջ:

5. Ազատ շարադրանքի միջոցով վերապատմի՛ր բանաստեղծությունը:

Պատկերվում է բնության գեղեցիկ և յուրահատուկ մի պատկեր՝ վտակի և ճայռի մասնակցությամբ:

6. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ այնպիսի նախադասություններ, որոնք հարցական նշանի գործածությամբ կարող են հարցական դառնալ:

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջրի աղմուկին։

7. Ընտրածդ նախադասությունների մեջ, հարցական նշանի տեղը փոփոխելով, նոր նախադասություններ կառուցի՛ր:

Ինչպե՞ս է ծերունին իր պառաված ձենով ձայնակցում ժիր թոռնիկի երգին:
Այնպե՞ս է ծերուկ անտառը կամաց արձագանք տալիս ջրի աղմուկին

8. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր գաղտնավանկի ,,ը,, ունեցող բառերը և վանկատի՛ր:

ջը-րի, վը-տակ, թըռ-չել, գը-լուխ, ճը-չալ, զը-վարթ, մը-ռայլ, լը-սել:

Տուֆ

Տուֆը ապարի տեսակ է: Կազմված է հրաբխային ապակուց և պեմզայի բեկորներից։ Հանդիպում են նաև տուֆեր, որոնք բաղկացած են ամբողջական բյուրեղներից կամ նրանց բեկորներից։ Տուֆերը ստորաբաժանվում են ըստ բեկորների կազմի, բնույթի և չափերի։
Տուֆի առաջացումը կարող է ընթանալ կամ օդից անմիջական նստեցման ճանապարհով՝ հրաբխի ժայթքման դեպքում, կամ էլ ջրային և օդի հոսանքներով տուֆային նյութի տեղափոխման հետևանքով։ Տուֆը կիրառվում է որպես շատ արժեքավոր շինանյութ, որն ունի բարձր դեկորատիվ որակներ։ Հրաբխանստվածքային տուֆի բեկորների չափերից կախված՝ առանձնացնում են կոպտաբեկորային, խոշորաբեկորային, միջինբեկորային և մանրաբեկորային տարատեսակներ։ Միներալային խառնուրդների առկայության դեպքում դրանք ստանում են վառ կանաչ, կապտականաչ, վարդագույն, կարմիր գույներ։

Image result for տուֆ

Հիմնականում տարածված են Հայկական հրաբխային բարձրավանդակում՝ Արագածի լեռնազանգվածում, Կարսի սարահարթում, Սյունիքի, Բյուրակնի, Ջավախքի բարձրավանդակներում, Կոտայքի, Եղվարդի սարավանդներում, Շիրակի դաշտում, Արարատյան դաշտի նախալեռնային շրջաններում, Ախուրյան, Փամբակ գետերի հովիտներում և այլն։