ՈՍԿԻ ՔԱՂԱՔԸ

Առաջադրանքներ

1․ Ընդգծված արտահայտությունները փոխարինի՛ր մեկ բառով։ 

աշխարհքով մին լինել-ուրախանալ, վեր քաշել-բարձրացնել, լեզու առնել-սկսել խոսել, ծառից վեր բերել- իջեցնել, ճանապարհ դնել-ճանապարհել, վեր կենալ- սկսել, շնչի գալ-ուշքի գալ, կյանքն ու արևը բաշխել ապրողներին-բարիք սփռել:

2. Հեքիաթից առանձնացրո՛ւ շեղատառերով գրված բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

զվարճասեր-զվարճություններ սիրող, զվարճանալ-ուրախանալ, զվարճություն զգալ, ցնծություն-ուրախություն, ընկղմվել-սուզվել, գթալ-խղճալ, բժշկել-բուժել, կազդուրվել-առողջանալ, չքնաղ-հրաշալի, ահ-վախ, սքանչելի-գեղեցիկ,  հիրավի-իրավացի, ապարանք-ամրոց, հանդգնել-խիզախել, հանդգնություն անել:

3. Գրի՛ր տրված բառերի հականիշները։

ջահել-ծեր

դժբախտ-երջանիկ

քաջ-վախկոտ

արդար-անարդար

4. Հեքիաթից դո՛ւրս գրիր այն բառերը, որոնց հոմանիշները կարող ես գրել, առանց բառարանից օգտվելու:

երջանկություն-բախտավորություն, ահռելի-մեծ, ապրել-բնակվել, քարանալ-արձանանալ, կրկին-նորից, զարմանալ-ապշել, ամպ-թուխպ, դժբախտ-անբախտ, բարկանալ-զայրանալ:

5․ Նկարագրի՛ր Ոսկի քաղաքը՝ ըստ հեքիաթի։

Կանաչ այգիների մեջ է թաղված քաղաքը։ Կապույտ գետը ոլորվելով անցնում է նրա միջից։ Օդը լիքն է թարմությունով ու բուրմունքով, թռչունների ծլվլոցով ու ջրերի կարկաչով, և նրանց հետ միախառնվելով հնչում են մարգերում ու այգիներում աշխատողների երգերը:

6. Հինգից- վեց նախադասությամբ նկարագրի՛ր Քանաքարային։

Խելացի, ազնիվ ու քաջ աղջիկ է Քանաքարան: Քանաքարան նաև շատ գեղեցիկ է: Նա միանգամից հասկանում է՝ որն է ճիշտը, որը՝ սուտը: Նա փորձում է գտնել իսկական սիրուն:

7․ Բնութագրի՛ր Դիվանային։ 

Դիվանան մի շռայլ, զվարճասեր երիտասարդ է։ Իր կարողությունը խնջույքներում ու քեֆերում վատնած, դատարկ, ձանձրացած կյանքից ու աշխարհքից։

8.Դո’ւրս գրիր քեզ ամենից դուր եկած միտքը և հիմնավորի՛ր ընտրությունդ։ 

Ա՜խ, ի՜նչ լեն է աշխարհքն ազատ
Էս կյանքի համար, ամենքի համար.
Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ
Էս կյանքի համար, ամենքի համար։

Այս տողերն ինձ շատ են դուր գալիս, քանի որ ցույց են տալիս, թե ինչ կարոևր է աշխատանքը:

9․ Ո՞րն է երջանկության գաղտնիքը ըստ հեքիաթի։ 

Աշխատել լավ ճանապարհի վրա ու գոհ լինել իր ունեցածով։

10․ Ո՞րն է երջանկության գաղտնիքը ըստ քեզ։ 

Իմ ընկերների ու ընտանիքի հետ ժամանակ անցկացնելն ու առողջ լինելը:

11. Վերլուծի’ր հետևյալ միտքը. վերլուծությունդ հրապարակի’ր բլոգումդ:

Ոսկին մետաղ է, որ հողից է դուրս գալի, երջանկությունը զգացմունք է, որ սրտի՛ց է բխում:

Այս տողերը ցույց են տալիս, որ փողն ու ոսկին չեն, որ մարդուն երջանիկ են դարձնում: Դրանք այնքան էլ կարևոր չեն երջանիկ լինելու համար:

12. Հեքիաթից դո՛ւրս գրիր բանալի մտքերը։

Աշխատել լավ ճանապարհի վրա ու գոհ լինել իր ունեցածով։

Ոսկին մետաղ է, որ հողից է դուրս գալի, երջանկությունը զգացմունք է, որ սրտի՛ց է բխում:

Ա՜խ, ի՜նչ լեն է աշխարհքն ազատ
Էս կյանքի համար, ամենքի համար.
Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ
Էս կյանքի համար, ամենքի համար։

Ա՜խ, ի՜նչ լավն է աշխատանքը,
Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,
Ի՜նչ անուշ է հոսում կյանքը
Լիքը սիրով, ծաղկով, երգով։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s