Архив за месяц: Февраль 2021

Առաջադրանքներ

Կազմի՛ր բառեր՝ լրացնելով բաց թողնված վանկերը։
համբույր, հովիվ, օճառ, բամբակ, բլթակ, հատակ, նժդեհ, թիթեռ, ճնճղուկ, կտրոն, մածուն։

Բազմավանկ բառերը բաժանի՛ր վանկերի։
Գա-թա, խաչ-մե-րուկ, ան-դունդ, կա-նաչ, մա-նու-շա-կա-գույն, թա-գու-հի, թա-գա-վոր, ա-ղավ-նի, ամպ-րոպ։

Գրի՛ր տասը եռավանկ բառ։
Անետա, խոհանոց, հեռախոս, պահարան, սառնարան, պատուհան, ապակի, մազակալ, պայուսակ, գրչատուփ:

Բառակապակցություններն արտահայտի՛ր մեկ բառով։
Հայրենիքը սիրող-հայրենասեր
Գաղտնիքը պահող-գաղտնապահ
Տարվա վերջը-տարեվերջ
Գնումներ կատարող-գնորդ
Հայաստանի բնակիչ-հայաստանաբնակ
Քաղաքի բնակիչ-քաղաքաբնակ

Տրված արմատներով որքան կարող ես անհոդակապ բարդություններ (առանց հոդակապի գրվող բարդ բառեր ) կազմի՛ր։
Ափ-լճափ, անափ
Ընկեր-դասընկեր, խաղընկեր
Անկյուն-բազմանկյուն, ուղղանկյուն,
Աման-հազաման, կաթնաման
Առատ-ջրառատ, կաթնառատ


Տրված ածանցներով նոր բառեր կազմի՛ր / յա, անոց, եղեն, դժ, ենի, ոտ/։
Ոսկյա, արծաթյա, խոհանոց, խմորեղեն, ամանեղեն, հրեղեն, սպիտակեղեն, դժբախտ, վարդենի, ծիրանենի, փշոտ, յուղոտ:

Մայրը

  1. օճորք-առաստաղ, տանիք
    ամբար-մարագ, շտեմարան
    զվարթ-ուրախ, աշխույժ
    երդիկ-ծխնելույզ
  2. վերադառնալ-հեռանալ
    ուրախ-տխուր
    անզգույշ-զգուշավոր
    սոված-կուշտ
    շտապել-դանդաղել
  3. Մայր ծիծեռնակը շատ է սիրում իր ձագին, նա շատ հոգատար է: Եվ դա է պատճառը, որ նա ձագին կորցնելուց հետո սատկում է:
  4. Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»։
    Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկան։ Մին էլ տեսանք՝ հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք՝ մեռած, ընկած է ծառի տակին։
  5. «Ինքնազոհ մայրը»
  6. Ծիծեռնակները լինում են տարբեր տեսակներ։ Տեսակները մոտ 79 են։ Կան ծիծեռնակներ որոնց ապրելակերպը նման է մյուս ծիծեռնակներին։ Ծիծեռնակները ունենում են մկրատաձև պոչեր։ Նրանք սնվում են միջատներով։ Տները կառուցում են տարբեր ճյուղերից և իրենց թուքով ճյուղերը իրար ամրացնում։
    Քաղաքային ծիծեռնակների բույնը լինում է կլոր, իսկ գյուղական ծիծեռնակներինը բաժականաման։
    Ձմռանը նրանք թռչում են տաք երկրներ և երբ մեզ մոտ եղանակը տաքանում է նրանք վերադառնում են։

Exercises

Ex. 3, page 91
My mum’s cooking is great! For lunch today we’ve got mum’s special chicken and rice. Then we’ve got fairy cakes. There’s some chocolate on them. Yummy!

I like my dad’s cooking. I really do! For lunch today we’ve got dad’s special meat and potatos. Then we’ve got fairy cakes. There’s some honey on them.

Ex. 4, page 91
1, 4-Dima,
2,3- Madina

Երկրի օդային հագուստը

  1. Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար:
    Օդը մարդկանց, կենդանիներին, բույսերին անհրաժեշտ է շնչառության համար:
  2. Ի՞նչ գազերից է կազմված օդը:
    Օդը բաղկացած է թթվածնից և ազոտից, շատ քիչ քանակով ածխաթթու գազից:
  3. Օդի ի՞նչ հատկությունների ես ծանոթ:
    Օդը ջերմության վատ հաղորդիչ է: Օդում եղած ջրային գոլորշիներից են առաջանում ամպերը և մառախուղը:
  4. Ինչպե՞ս կարող ես ապացուցել, որ քո շրջապատում օդ կա:
    Եթե կարողանում եմ շնչել, կենդանիներն ապրում են, կա քամի, ապա կա նաև օդ:

Փորձեր

  1. Այրման տևողությունը կարող է կախված լինել օդի առկայությունից: Եթե օդի քանակը շատ է, ապա այրումը կտևի ավելի երկար և ավել բոցաշատ:
  2. Մուգ գույնի ապակին ավեի շուտ է տաքանում:

Կանաչ ախպեր

  1. Ո՞ւմ է դիմում հեղինակը։
    Հեղինակը դիմում է բնությանը:
  2. Տարվա ո՞ր եղանակն է կերպավորված բանաստեղծության մեջ։
    Կերպավորված է գարունը:
  3. Ըստ հեղինակի ի՞նչ է բերելու իր հետ կանանչ ախպերը։ Դո՛ւրս գրիր համապատասխան տողերը։
    Բեր անուշահոտ
    Ծիլ, ծաղիկ ու խոտ,
    Կարկաչուն վըտակ,
    Երկինք կապուտակ,
    Խատուտիկ հավքեր,
    Զրընգան երգեր,
    Գառների մայուն,
    Խաղ, ուրախություն:
  4. Ըստ քեզ ի՞նչ է բերելու իր հետ կանանչ ախպերը։
    Բերելու է բերք, ուրախություն ու ջերմություն:
  5. Ի՞նչ տրամադրություն է հաղորդում բանաստեղծությունը։ Ի՞նչ գույնով կներկեիր այն։
    Բանաստեղծությունը հաաղորդում է ուրախ տրամադրություն, այն կներեկեի մանուծակագույն, կանաչ ու դեղին գույներով:
  6. Գարնանային մի հրավեր էլ ինքդ գրի՛ր։
    Սիրուն գարուն, կանաչ գարուն,
    Քեզ ենք սպասում անհամբեր,
    Բեր մեզ գույներ, ծաղիկ սիրուն,
    Ու թարմություն բարեբեր:

Խելոքն ու հիմարը

  1. 4-5 նախադասությամբ բնութագրի՛ր խելոք եղբորը։
    Նա չար է, չի ցանկանում օգնել իր եղբորը: Շատ ժլատ է, նախանձ: Նա խոստանում է եղբոր համար հագուստ գնել, սակայն իր խոսքին տեր չի լինում:
  1. Դուրս գրիր ամենազվարճալի երկխոսությունը։
    — Ա՛ մոզի, արի, հե՜յ,- կանչելով գնում է։
    — Հե՜յ․․․
    — Ինձ հետ ես խոսում, հա՞․․․
    — Հա՜․․․
    — Մոզին ուզում ե՞ս։
    — Ե՜ս․․․ — Քանի՞ մանեթ կտաս։
    — Տա՜ս․․․
    —Հիմի կտա՞ս, թե՞ չէ։
    — Չէ՜․․․
    — Դե էգուց կգամ, որտեղից որ է՝ ճարի՜․․․
    — Արի՜․․․

3. Համառոտ պատմի՛ր հեքիաթի սյուժեն։
Հեքիաթը երկու եղբայրների մասին: Նրանցից մեկը խելացի է, մյուսը՝ հիմար: Խելացին անընդհատ կոպտում և նեղում է հիմարին, խլում նրա ունեցածը:

4. Խորհուրդ տուր հիմար եղբորը։
Ես խորհուրդ կգտայի հիմար եղբորը, որ շատ չհավատա և չվստահի խելոք եղբորը: