Архив за день: 12.01.2021

Գաթա

Գաթան հայկական ազգային հրուշակեղեն է, որը տարածում ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ հայկական սփյուռքում:
Հայաստանում գաթայի շատ տարբերակներ կան:

Suikerbrood van Geghard. - Armenia.jpg
Գեղարդի գաթա

Հանդիպում է տարբեր ձևերով ու չափսերով: Գաթան հաճախ մատուցվում է թեյի կամ սուրճի հետ: Հաճախ քաղաքները կամ մարզերը ունեն իրենց սեփական տարբերակը:

գաթանախշ

Հին ժամանակներում հայերը գաթան թխում էին թոնրի մեջ: Լավաշի մեծ քանակների թխման գործընթացից հետո տաք վառարանը օգտագործվում էր այլ ուտեստների եւ քաղցրավենիքների համար: Խմորը բաղկացած է կարագից, ալյուրից և մածունից, իսկ լցոնումը (խորիզ) բաղկացած է կարագից և շաքարից՝ երբեմն ավելացնելով ընկույզ: