Архив за день: 21.12.2020

Հայրենագիտության հաշվետվություն. առաջին մաս

Հայրենագիտություն առարկան ինձ շատ դուրս եկավ: Մենք հետաքրքիր և կարևոր նախագծեր արեցինք, որոնց արդյունքում ես շատ բան իմացա Հայաստանի մասին:

Ամանոր

Էրեբունի

Մեր ընտանեկան սովորույթը

Էրեբունի

Տոլմա

Երևանյան այգիներ

Քարտեզագրում

Իմ բնակավայրը

Ծագումով որտեղի՞ց ես, Հայկ և Բել

Մեր հայրենիքի անցյալն ու ներկան․Տարիների հաշվումը պատմության մեջ

Հայաստանն իմ հայրենիքն է

Ճամփորդություն

Ճամփորդելու ենք

Հայաստանի մարզերը

Ընտանեկան դպրոցներով Հայաստանը ճանաչելու ժամանակը

Ես

Ձմռան օրագիր

Ձմեռը տարվա ամենագեղեցիկ եղանակներից է: Ձմռան ամիսներն են դեկտեմբերը, հունվարը, փետրվարը:
Դեկտեմբերը օրացուցային տարվա տասներկուերորդ ամիսն է: Մինչև Հուլյան օրացույցի ընդունումը համարվել է տարվա տասներորդ ամիսը: Հայաստանում դեկտեմբերը ձմռան առաջին ամիսն է։
Հունվար ամիսն իր անունն ստացել է Հին Հռոմի ժամանակի, ինչպես նաև, տան դռան և քաղաքի դարբասների պահապան աստված Յանուսի պատվին։ Այսպիսով, այդ անունը հռոմեացիների մոտ ունեցել է «տարվա դուռ» նշանակությունը։
Փետրվարն իր հռոմեական Febriaius անունն ստացել է լատիներեն februum բառից, որը նշանակում է «մաքրում» և կապված է այդ ամսում կատարվող հռոմեացիների Februa մաքրագործության արարողության հետ։

Ձմեռ | Ռուբէն Թարումեան

Ցերեկվա տևողության փոքրացման և կեսօրին Արեգակի փոքր բարձրության հետևանքով, ջերմաստիճանը ձմռանը լինում է ցածր։ Ձմռան բնության երևույթներն են ձյունը, անձրևը, կարկուտը, եղյամը, մերկասառույցը, ամպրոպը և այլն:
Ձյունը պինդ մթնոլորտային տեղում է՝ փաթիլների տեսքով:

Աշխարհի ամենաձյունառատ քաղաքներից է Քվեբեկը: ԱՄՆ Վալդես քաղաքը համարվում է Ամերիկայի ամենաձյունառատ վայրը: Այն գտնվում է Շագաշի սառցաբեկորի մոտ:
Սապպորոյի խորը ձյունածածկ բնության շնորհիվ բնակիչները ձյան փառատոն են անցկացնում:
Ձմեռ չի լինում հիմնականում այն երկրներում, որոնք մոտ են հասարակածին: Աֆրիկայում ընդհանրապես ձմեռ չի նկատվում:

Ինչ կլինի 2015-2016 ձմեռը: Եղանակը ձմռանը Ռուսաստանում, Ուկրաինայում

Ձմեռող թռչուններից են անտառային կաչաղակը, սովորական կաչաղակը, ճայը, տնային ճնճղուկը, երկնագույն երաշտահավը, բևեռային բու, պինգիններ, ագռավներ և այլն, իսկ մնացած թռչունները ձմռանը չվում են տաք երկրներ:

Ձմեռը Հայաստանում 2020, 5-օրյա ձմեռային հանգիստ, տուրի գինը և նկարագիրը

Կենդանիների մեծ մասը ձմռանը հիմնականում մտնում խորը քնի մեջ, օրինակ՝ արջը: Իսկ կենդանիների երկրորդ խումբը նախապես պաշար է հավաքում ձմռան համար, օրինակ՝ սկյուռը կաղիններ է լցնում իր բունը, որ ձմեռը կուշտ լինի: Կա նաև երրորդ խումբը. Այս խմբի կենդանիները ձմռանը իրենց մորթին փոխում են, պաշպանվելու կամ աննկատ հարձակվելու համար, օրինակ՝ նապաստակը, գայլը: