Архив за день: 16.12.2020

Ամանորյա խնդիրներ

  1. Ձմեռ պապը իր պարկում եղած նվերների կեսի կեսը նվիրեց նախակրթարանի երեխաներին, իսկ մնացածը ՝ Արևմտյան դպրոցի սովորողներին։ Քանի՞ նվեր ստացան արևմտյան դպրոցի սովորողները, եթե նախակրթարանի երեխաները ստացել էին 30 նվեր։
    1) 30×4=120
    2) 120-30=90
  2. Ամանորի համար մայրիկը գնել էր ընկույզ։ 500 գրամ աղցանի համար օգտագործելուց հետո և 1 կգ սեղանին դնելուց հետո մնաց 200 գրամ ընկույզ։ Որքա՞ն ընկույզ էր գնել մայրիկը։
    1000+500+200=1700
  3. Ձնեմարդը Ձյունանուշիկին հարցրեց, թե Նոր տարում որ թվականը կսկսվի: Ձյունանուշն էլ պատասխանեց, որ եթե 20 թվին աջից կցագրենք 2 թվանշանը, ստացված թիվը տասնապատկենք, որից հետո ավելացնենք 1, ապա կստանանք այդ թիվը: Օգնիր Ձնեմարդուն գտնել որոնելի թիվը:
    1) 202×10=2020
    2) 2020+1=2021
  4. Ամանորին Սոնան որոշեց պատրաստել մրգային աղցան։ Մրգային աղցանի համար նա օգտագործեց խնձոր, դեղձ, բանան ու տանձ։ Խնձորը և բանանը միասին 1կգ 300գ էր։ Դեղձը 150 գրամով ավել էր տանձից։ Հաշվիր, թե որքան միրգ օգտագործեց Սոնան՝ իմանալով, որ տանձը 500գ էր։
    1300+650+500=2450 գ
  5. Երբ տատիկը որոշեց իր մոտ եղած 89 կոնֆետները հավասարաչափ բաժանել իր 7 թոռնիկներին, մի քանի կոնֆետ ավելացավ։ Քանի՞ կոնֆետ ստացան թոռնիկներից յուրաքանչյուրը, իսկ քանի՞ կոնֆետ մնաց տատիկին։
    89:7=12 (մն. 5)
  6. Աննան տոնածառի 7 խաղալիքի համար վճարեց 2800 դրամ։ Սոնան այդ նույն խաղալիքից 9 հատ գնելու համար որքա՞ն գումար պետք է վճարի։
    2800:7=400
    400×9=3600
  7. Ո՞ր թիվն է մտապահել Ձնեմարդը, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք, արդյունքը փոքրացնենք նախ 1-ով, հետո 2020-ով, ապա կստանանք 2021։
    Թիվx2-1-2020=2021
  8. Ամանորյա դիմակահանդեսին մասնակցում են 100 սովորող։ Հայտնի է, որ աղջիկները 6-ով քիչ են տղաներից։ Քանի՞ աղջիկ և քանի՞ տղա են մասնակցում դիմակահանդեսին։
    100-6=94
    94:2=47(աղջիկ)
    46+6=53(տղա)
  9. Ձմեռ պապը 20 նվերը պատրաստում է 2 ժամում, քանի ժամում նա կպատրաստի այդպիսից 180 նվեր։
    1) 180×20=9
    2) 9×2=18 (ժամ)
  10. 3 հոգի տոնածառը զարդարում են 1 ժամում։ Քանի՞ ժամում այդ նույն տոնածառը կզարդարեն 4 հոգին։ Եթե նրանք բոլորը միևնույն արագությամբ են աշխատում։
    45 րոպեում

Ամանոր

Նոր տարվա վերջին օրը, ամբողջ քաղաքների բնակչությունը հայտնվում է գլխավոր հրապարակում և սպասում Սուրբ ծննդին, ամեն անգամ նայելով ժամացույցին, թե երբ օրը կփոխվի։ Այդ արարողությունը ցույց են տալիս ամբողջ աշխարհով մեկ, ուղիղ միացումով։ Այդ բանից հետո բոլորը գնում են տուն, որտեղ իրենց սպասում են ընտանեկան ընթրիքը, շամպայնը և գինին։ Իսպանիայում Նոր տարվա ավանդույթների մեջ մտնում են նաև բնակչության կողմից շատ խաղող ուտելը, որը իրենց կարծիքով մաքրում է ոգին։ Ամեն մի խաղողը օգնում է նոր տարում լինել ավելի հաջողակ:
Երկրում նորաձև է նաև կարմիր ներքնազգեստ կրելը Նոր տարին դիմավորելիս, քանի որ կարմիր գույնը հաջողություն է բերում:

Ահա թե ինչպես են նշում Ամանորը Իսպանիայում — Նանե Այնթաբյան
Ամանորը՝ Իսպանիայում

Բրիտանիայում Ամանորի հետ կապված են մի շարք հնագույն ավանդույթներ և սովորույթներ կան: Ամանորի կեսգիշերին նրանք բացում են տան հետին դուռը և ճանապարհում Հին տարին, իսկ զանգերի վերջին ղողանջի հետ Նոր տարին բերում են տուն՝ արդեն դիմացի դռնով։
Եթե 12-րդ ղողանջից հետո տուն մուգ մազերով երիտասարդ մարդ է մտնում (առաջին հյուր), ապա եկող տարին հաջողակ կլինի։ Առաջին հյուրը պետք է հաց, ածուխ և մի պտղունց աղ բերի։ Դրանից հետո նա այրում է ածուխը բուխարիում, բոլորը միմյանց շնորհավորում են, իսկ հյուրին, որը հաջողություն է բերում, անպայման հյուրասիրում են:
Ամանորին սիրահարվածները Բիգ Բենի զանգերի ներքո համբուրվում են. համարվում է, որ դա կապահովի նրանց ամուր հարաբերությունները եկող տարում։ Համաձայն սովորույթի՝ համբույրը նրա հետ, ով կանգնած է սենյակի կենտրոնում, հաջողություն և երջանկություն է բերում ողջ նոր տարվա համար: Էդինբուրգում՝ Թագավորական մղոն փողոցում, ընդունված է այրել կուպրով տակառ՝ այդպիսով «ազատվելով» ամեն հնից, ներառյալ՝ հին տարուց:

Շվեդներն ավանդաբար միմյանց նվիրում են մոմեր։ Այդ նվերը պայմանավորված է նրանով, որ ձմռանը Բևեռային շրջանում շուտ է մթնում, իսկ լույսը ընկերության, բարյացակամության և ուրախության խորհրդանիշն է։ Շվեդական տներում Ամանորի տոնակատարությունը սկսվում է նրանից, որ հայրիկները տնից դուրս են բերում աղբը, իսկ վերադառնում են Յուլ Տոմտենի՝ Ձմեռ պապու կերպարանքով։ Երբ ժամացույցը սկսում է ազդարարել կեսգիշերը բոլորը սկսում են սերպանտին շաղ տալ, շվիներով աղմկել, իսկ Յուլ Տոմտենն էլ նվերներ բաժանել։ Այդպիսի աղմուկ-աղաղակի պայմաններում Նոր Տարին մուտք է գործում Շվեդիա։

Ինչպե՞ս են Սուրբ ծննդյան տոները նշում աշխարհի տարբեր երկրներում | ՄԱՄՈՒԼ.am  լրատվական գործակալություն | Նորություններ, լուրեր Հայաստանից ...