Архив за день: 26.11.2020

Եղնիկը

Մի օր մենք տեսանք, թե ինչպես մեր բակ մտավ մի գեղեցիկ ու սլացիկ եղնիկ։ Մեր եղնիկն էր, որ եկել էր մեզ հյուր։ Շատ էինք կարոտել թե՛ մենք, թե՛ նա։ Վազեցինք, գրկեցինք նրան, կարոտներս առանք։ Կարոտած եղնիկը ևս մեզ փարվեց։ Հուզումնալից րոպեներից հետո եղնիկը կրկին ետ գնաց՝ դեպի իր տունը՝ մեծ ու ազատ անտառը։