Ջեյմս Կուկ

Ջեյմս Կուկը անգլիացի հայտնի ծովագնացներից է, շուրջերկրյա երեք արշավախմբի ղեկավարը։ Նրա անունով են կոչվել 20-ից ավելի աշխարհագրական օբյեկտներ՝ Կուկի լեռ, Կուկի կղզիներ, Կուկի նեղուց, ծովածոց Ալյասկայի հարավային ափերի մոտ, Նոր Զելանդիայի Հարավային կղզու վրա գտնվող լեռներից մեկը և այլն։
1770 թվականի ապրիլի 29-ին Կուկը հասել է Ավստրալիայի արևելյան ափ:
Ապա ուսումնասիրել Ավստրալիայի (Նոր Հոլանդիա) ափերը՝ դրանք հայտարարելով անգլիական տիրապետության տարածքներ` Նոր Հարավային Ուելս անվամբ, ապա վերադարձել հայրենիք։
Երկրորդ շուրջերկրյա ճանապարորդության ժամանակ Կուկը հայտնաբերել է Նոր Կալեդոնիա, Նորֆոլկ, Հարավային Սանդվիչյան, Հարավային Ջորջիա կղզիները, նյութեր հավաքագրել Օվկիանիայի և Ատլանտյան օվկիանոսի հարավային շրջանների կղզիների մասին։
Երրորդ շուրջերկրյա ճանապարհորդության ընթացքում՝ 1776-1779 թթ., ուսումնասիրել է Խաղաղ օվկիանոսի հյուսիսային շրջանները, ձմեռելու նպատակով վերադարձել է Սանդվիչյան կղզիներ, հայտնագործել դրանցից ամենամեծը՝ Հավայի կղզին: Այստեղ էլ բնիկները սպանել են նրան։
Նրա կազմած քարտեզներն անգերազանցելի են մնացել և օգտագործվել են մինչև 19-րդ դարի երկրորդ կեսը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s