Հարթավայրեր, բլուրներ, լեռներ

  1. Ի՞նչ է հարթավայրը:
    Մայրցամաքների մակերևույթի հարթ և ընդարձակ տարածություններն անվանում են հարթավայրեր:
  2. Ի՞նչ է բլուրը:
    Հարթավայրերում տեղ-տեղ հանդիպում են բարձրացած տեղամասեր, որոնք կոչվում են բլուրներ:
  3. Ի՞նչ է լեռը և ինչո՞վ է տարբերվում բլրից:
    Լեռները նման են բլուրներին, բայց շատ ավելի բարձր են: Բարձր լեռների գագաթները երբեմն գտնվում են ամպերից Էլ վեր և հաճախ ծածկված են հավերժական ձյունով ու սառույցով:
  4. Ի՞նչ մասեր ունեն բլուրը և լեռը:
    Բլուրն ունի ստորոտ, լանջ և գագաթ: Լեռները, ինչպես և բլուրները, ունեն ստորոտ, լանջ և գագաթ:
  5. Ինչո՞վ են առանձնահատուկ լեռնահովիտները:
    Լեռնային երկրներում մարդկանց ապրելու և աշխատելու ամենահարմար վայրերը լեռների միջև գտնվող ցածր ու հարթ տարածքներն են՝ լեռնահովիտները:
  6. Ինչո՞վ են զբաղվում մարդիկ հարթավայրերում և լեռներում:
    Հարթավայրերը բնակության համար ամենահարմար տարածքներն են: Դրա համար էլ Երկրագնդի բնակչության մեծ մասն ապրում է հարթավայրերում: Այստեղ ավելի հեշտ է մշակել հողը, աճեցնել այգիներ, կառուցել քաղաքներ, գյուղեր և ճանապարհներ:Լեռնահովիտներում մշակում են տարբեր բույսեր:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s